Կցագիրը (լատին․՝ ligatura - կապ), նշան է, օգտագործվող աշխարհի տարբեր այբուբեններում, որը ստացվում է երկու կամ ավելի տառերի միացությունից, օրինակ՝ դանիերենում, իսլանդերենում, նորվեգերենում, օսերենում՝ æ-ն, գերմաներենում՝ ß-ն, հայերենում՝ ﬖ, և, ﬓ[1]։

Որոշ լատինատառ կցագրեր

Կցագրում երկու տառերը կապող մասնիկը կոչվում է կեռչան (անգլ.՝ Gadzook կամ անգլ.՝ Quaint

Պատմություն խմբագրել

Կցագիրը լայնորեն սկսեց կիրառվել միջնադարում, գրելու արագացման և տեղ տնտեսելու համար։ Ներկայումս կցագրեր կարելի գտնել միայն պատմական աղբյուրներում, կամ այն լեզուներում, որտեղ կցագրերը առանձին տառի կարգավիճակ ունեն (ֆրանսերենում, նորվեգերենում, հոլանդերենում ևն)։ Արաբական այբուբենում օգտագործվում է Լամ Ալիֆ կցագիրը։ Չինարենում որպես կցագիր է օգտագործվում բառակապակցությունը՝ ներկայացված մեկ հիերոգլիֆում։ Եթե կցագիրն օգտագործվում է երկար ժամանակ, նրա էվոլյուցիան շարունակվում է։ Մասամբ, հնարավոր է կցագրի առանձին հատուկ սիմվոլի վերածումը։ Օրինակ «@» նշանը, որը ըստ վարկածներից մեկի, առաջացել է անգլիերեն «at» նախդիրից։

Լատիներեն այբուբենում ընդունված է 9 ստանդարտ կցագիր՝ ae, AE, oe, OE, fi, fl, ff, ffi, ffl, որոնցից առաջին 6-ն են մտնում ստանդարտ լատինական կոդավորման կազմի մեջ։ Սակայն շեղ ու ձեռագրային տարբերակներում կարող են կիրառվել նաև as, ct, st և այլ գրույթներից կազմված կցագրեր։ Կցագրեր են կիրառվում նաև ae, AE, oe, OE երկբարբառները ցուցադրելիս։ Ժամանակակից ռուսերենում կցագրեր չեն կիրառվում[2]։

Կցագիրը հայոց լեզվում խմբագրել

ﬖ, և, ﬓ

Կցագրերը հայերենում լայնորեն կիրառվել են մինչ գրատպության շրջանի գալը։ Կցագրվում էին ոչ միայն երկու, այլ ավելի տառերը, ընդհուպ մինչև ամբողջական բառեր։ Մետաղական տպագրության շրջանում կցագրերը իրենց տեղը սկսում են զիջել։ Կցագրերը նաև համարվել են ոչ հատուկ գրոտեսկային տառատեսակներին, որոնք ստեղծվեցին ու լայն սկսեցին կիրառվել 18-րդ դարից սկսած։

և կցագիրը Խորհրդային Միության բարեփոխումներից հետո ստացավ առանձին տառի կարգավիճակ, որը դարձավ միակը, որ չունի մեծատառ։ Այն Յունիկոդում ներկայացված է U+0587 կոդով[3]։ Յունիկոդում ներկայացված են նաև հայկական ﬖ և ﬓ կցագրերը։ Կոդերն են համապատասխանաբար՝ U+FB16[4] և U+FB13[5]: Կցագրերի թիվը ժամանակի ընթացքում աճել է՝ յունիկոդի ավելի լայն կիրառմանը զուգընթաց։ 2020-ականների սկզբի դրությամբ տարբեր տառատեսակնում կարելի հանդիպել հետևյալ կցագրերը՝ Ե+Վ, Թ+Յ, Մ+Ծ, Մ+Ն, Մ+ն, մ+կ, մ+ն, մ+ե, մ+ի, մ+խ, զ+յ, լ+յ, կ+յ, պ+յ, վ+ն, վ+յ, ճ+ն։

Կցագրության օրինակներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բացատրությունն ու թարգմանությունը
  2. «Описание терминологии шрифтовиков и типографов». rus.paratype.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 21-ին.
  3. և տառը յունիքոդում
  4. ﬖ կցագիրը յունիքոդում
  5. ﬓ կցագիրը յունիքոդում
  6. Սինչուկ Ի. Ռուբլիի նշան(չաշխատող հղում)(ռուս.)