Կորտոնե (իտալ.՝ provincia di Crotone), գավառը գտնվում է Իտալիայի Կալաբրիա մարզում։ Այն ձևավորվել է 1992 թ.-ին Կատանձարոի գավառներից։ Գավառի մայրաքաղաքն է Կորտոնե քաղաքը։ Այն սահմանակից է Կոզենցա, Կատանձարո գավառներին և նաև Հոնիական ծովին։ Այն ներառում է Ռիցուտո լեռը, Սիլայի ազգային պարկը և անգլ.՝ Giglietto հովիտը[2]։ Կորտոնե գավառը ստեղծվել է մ.թ.ա. 710 թ.-ին։ Այն մասնակցել է Փյունիկյան II պատերազմին ընդդեմ Հռոմեական հանրապետության։

Գավառ
Կորտոնե
իտալ.՝ Provincia di Crotone
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
Ներքին բաժանումԲելվեդերե դի Սպինելո, Կաքուրի, Կարֆիցի, Կազաբոնա, Կաստելսիլանո, Չերենցիա, Չիրո, Չիրո Մարինա, Կոտրոնեյ, Կրոտոնե, Կրուկոլի, Կուտրո, Իզոլա դի Կապո Ռիցուտո, Մելիսա, Մեզորակա, Պալագորիո, Պետիլիա Պոլիկաստրո, Ռոքա դի Նետո, Ռոքաբերնարդա, Սան Մաուրո Մարկեզատո, Սան Նիկոլա դել Ալտո, Սանտո Սևերինա, Սավելի, Սկանդալե, Ստրոնգոլի, Ումբրիատիկո և Վերցինո
Հիմնադրված է1992 թ.
Մակերես1716,58 կմ²
Բնակչություն163 553 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0962, 0984
Փոստային դասիչ88900
Ավտոմոբիլային կոդKR
Պաշտոնական կայքprovincia.crotone.it(իտալ.)
Կրոտոնե (գավառ) (Իտալիա)##
Կրոտոնե (գավառ) (Իտալիա)

Կորտոնե գավառի մակերեսը կազմում է 1,735,78կմ², իսկ բնակչությունը՝ 174,328 բնակիչ։ 2015 թ.ի դրությամբ բնակչության խտությունը կազմում էր 100.44 բնակիչ 1կմ² վրա։ 2015 թ.-ի դրությամբ Կորտոնե քաղաքի բնակչությունը կազմում է 61,131 բնակիչ։ Գավառը բաղկացած է 27 կոմունաներից[3]։

Պատմություն խմբագրել

Հույները բնակություն են հաստատել Կալաբրիայի ափերին մ.թ.7-8-րդ դարերին և հիմնել Կորտոնե գավառը՝ Կռոտոնե անունով, հույն ցեղի կողմից մ.թ.ա. 710 թ.-ի ընթացքում։ Այն աճեց, որպեսզի դառնա 50,000-80,000 բնակչություն ունեցող քաղաք[4]։ Ըմբիշ Միլոն Կրոտոնսկին ծնվել է Կորտոնեում մ.թ.ա. 6-րդ դարում և քաղաքը ուներ մեծ խիզախության համբավ ատլետիկայում և տալիս էր շատ օլիմպիական չեմպիոններ։ Պյութագորասը տեղափոխվել է Կրոտոնե մ.թ.ա. 530 թ.-ին և բժշկական դպրոցը նույնպես հիմնվեց գավառում այդ ժամանակահատվածում։ Գավառը ծաղկում ապրեց, որպես կարևորագույն նավահանգիստ և նվաճվեց Սիբարիս քաղաքի կողմից՝ Միլոնի ղեկավարությամբ։ Պյուռոսը ղեկավարել է քաղաքը մինչև Հռոմեական Հանրապետության ղեկավարության տակ ընկնելը։ Կորտոնե քաղաքը մասնակցել է Փյունիկյան II պատերազմին, որտեղ նա ապստամբել և կռվել է իրենց Հռոմեական Հանրապետության ղեկավարների դեմ[5]։

Կորտոնե գավառը ձևավորվել է 1992 թ.-ին ի հաշիվ հողերի, որոնք մինչ այդ պատկանել են Կատանձարո գավառին[5]։

Աշխարհագրություն խմբագրել

Կորտոնե գավառը հարավային Իտալիայի Կալաբրիա մարզի 4 գավառներից մեկն է։ Հյուսիս-արևմուտքում ընկած է Կոզենցա գավառը, իսկ հարավ-արևմուտքում ընկած է Կատանձարո գավառը։ Հարավ-արևելքից գավառն ունի ափամերձ հատված Տարանտո ծովածոցի հետ։ Գավառի մայրաքաղաքն է Կորտոնե կոմունան[6]։

Կորտոնայի հարավարևմտյան մասը ձևավորում է Սիլա բարձրավանդակի բարձր սարահարթը և ներառում է Սիլա ազգային պարկ մի մասը, վայրի բնություն՝ սոճին, կաղնու, հաճարենու եւ եղևնու անտառներով։ Բարձրադիր գոտիներում աճեցվում է կաշտանենի և ձիթենի[7]։ Իսկ գավառի մեծ մասը հարթավայրային է՝ գյուղատնտեսական ագիներով՝ ցիտրուսի և խաղողի։ Գետերը կարճ են և ցամաքւոմ են ամռանը[6]։

Տուրիզմ խմբագրել

Կորտոնեն ունի հին պատմություն և շատ հետաքրքիր առանձնահատկություններ։ Չարլզ 5-րդի 16-րդ դարի ամրոցում տեղակայված է տեղային թանգարանը, բայց հինավուրց ամրոցը տեղակայված է ցամաքից ոչ հեռու գտնվող կղզու վրա, որին կարելի է մոտենալ միայն ոտքով։ Քաղաքի մոտ է գտնվում հունական տաճարի ավերակները, որը մի ժամանակ Մեծ Հունաստանի ամենակարևոր տաճարն էր[8]։

Հնագույն Սաանտո-Սևերինա քաղաքը թվագրվում է մ.թ.ա. 9-րդ դարին, որտեղ հնագույն իտալական ցեղը բնակեցրեց մարզը։ Ավելի ուշ այն դարձավ կարևորագույն բյուզանդական առևտրյային կենտրոն։ Այն կառուցվել է բլրի զառիթափի բարձունքին ամրոցի հետ։ Ամրոցը մեկն է լավագույնս պահպանված նորմանդական կառույցներից տարածաշրջանում և հիմնա այնտեղ է գտնվում Կալաբրիայի Ամրոցների հնագիտական թանգարանը։ Գլխավոր հրապարակում վեր է խոյանում Սուրբ Անաստասիայի մայր տաճարը, որը թվագրվում է 1274 թ.-ին։ Այն հանդիսանում է 8-9-րդ դարերի բյուզանդական ճարտարապետության հիանալի օրինակ է և թերևս ամենահին նման կառույցն է Կալաբրիայում։ Ամրոցի մեկ այլ կողմից վեր է խոյանում 9-րդ դարի մեկ այլ բյուզանդական կառուցվածքով եկեղեցի[9]։

Պալագորիո մեկ այլ հնագույն քաղաք է։ Հույն գաղութարարները հաստատվել են այստեղ մ.թ.ա. 7-րդ դարում, իսկ հռոմեացի գաղութականները նույնպես հաստատվեցին այստեղ մի քանի դար ավելի ուշ։ Միջնադարում գյուղը տեղակայված էր այստեղ՝ հայտնի որպես Սան Գիովաննին Պալագորիայում։ Այժմ այն ունի շատ հետաքրիր և եկեղեցիներ և մատուռներ[9]։

Ումբրիատիկոն հիմնվել է իտալական բնակչության կողմից, նախքան հունական գաղութականները կժամանեին այսեղ և մոտակայքում կհիմնդրեին Կորտոնեն։ Այն տեղակայված է քարքարոտ բլրի վրա և հասնելի է գետի վրա եղած կամրջի միջոցով։ Փյունիկյան II պատերազմի ընթացքում այն ուներ պաշտշանիչ պատ, սակայն այն հետ չպահեց հռոմեացիներին գրոհել այն և ոչնչացնել բնակչությանը[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://demo.istat.it/app/?i=P02
  2. «Crotone». Italia.it. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  3. «Provincia di Crotone». Tutt Italia. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  4. Jarde, A. (2013). The Formation of the Greek People. Routledge. էջ 217. ISBN 978-1-136-19586-0.
  5. 5,0 5,1 Roy Palmer Domenico (2002). The Regions of Italy: A Reference Guide to History and Culture. Greenwood Publishing Group. էջ 47. ISBN 978-0-313-30733-1.
  6. 6,0 6,1 The Times Comprehensive Atlas of the World (13 ed.). Times Books. 2011. էջ 76. ISBN 9780007419135.
  7. Yearbook of the Italian Parks 2005, edited by Comunicazione in association with Federparchi and the Italian State Tourism Board. ISBN 88-7585-011-9
  8. Massetti, Enrico (2015). Calabria. Lulu.com. էջեր 28–29. ISBN 978-1-329-31980-6.
  9. 9,0 9,1 Nick Bloise. Ancestors of Salvator Bloise and Rose Pippo. Lulu.com. էջեր 263–264. ISBN 978-1-304-59085-5.
  10. «Umbriatico (KR)». ItaliaPedia. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել