Կրկնակի կոնտրաբաս ֆլեյտա

Կրկնակի կոնտրաբաս ֆլեյտա (անգլ.՝ Double contrabass flute), ֆլեյտաների ընտանիքին պատկանող ամենամեծ և հնչողությամբ ամենացածր գործիքն է (մետաղային, քանի որ հիպերբաս ֆլեյտայն, որը պատրաստվում է նաև փայտից ավելի ցածր հնչողություն ունի)։ Այն երբերմն անվանվում է նաև կոնտրաբաս ֆլեյտան դոյում կամ օկտոբաս ֆլեյտա։ Այս ֆլեյտայի ընդհանուր երկարությունը գերազանցում է չորս մետրը։ Հնչող ամենացածր նոտան կոնտր օկտավայի դո նոտան է (մեկ օկտավա ավելի ցածր թավջութակի դոյից)։ Այս գործիքն իր մեծության և տեղաշարժելու դժվարության պատճառով լայն օգտագործում չունի։ Այն միայն օգտագործվում է ֆլեյտաների անսամբլում։ Գործիքը ամբողջովին պատրաստվում է մետաղից և և կշռում է 15 կիլոգրամ։ Գոյություն ունեն նաև այլ նյութերից պատրաստված կրկնակի կոնտրաբաս ֆլեյտաներ։ Ճապոնական Կոտատո & Ֆուկուշիմա ընկերությունն այս ֆլեյտան վաճառում է 38 հազար ամերիկյան դոլարով։ Կրկնակի կոնտրաբաս ֆլեյտան երեք օկտավա ցածր է սովորական համերգային ֆլեյտայից, երկու օկտավա՝ բասֆլեյտայից և մեկ՝ կոնտրաբաս ֆլեյտայից։

Կրկնակի կոնտրաբաս ֆլեյտա
Տեսակերաժշտական գործիքի տեսակ
ՈրակավորումՀամերգային ֆլեյտա
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ421.121.12
Մարիա Ռամեյը կրկնակի կոնտրաբաս ֆլեյտա նվագելուց