Կրծքի արյունահավաք, հեմոթորաքս (հունարեն՝ αίμα-արյուն և հունարեն՝ δώραξ -կրծքավանդակ), արյան կուտակումը թոքամզի խոռոչում։ Հիմնական պատճառը ներքին արյունահոսությունն է, որը լինում է թոքի վնասվածքների, հատկապես հրազենով վիրավորվելու դեպքում։ Կարող է առաջանալ նաև թոքի քաղցկեղի, տուբերկուլոզի, ցինգայի հետևանքով։ Կլինիկական պատկերը պայմանավորված է կուտակված արյան քանակությամբ։ Փոքր քանակությամբ արյուն կուտակվելիս առաջանում են ցավեր կրծքավանդակում, հազ։ Պրոցեսի խորացմանը զուգընթաց միանում են ներքին արյունահոսության ախտանշաններ՝ թոքի ճնշում, միջնորմի օրգանների տեղաշարժ, հևոց, կապտուկ, սրտի գործունեության խանգարումներ։ Թոքամզի պունկցիայով հայտնաբերվում է արյուն։ Կրծքի արյունահավաքի արագընթաց ձևը կյանքին վտանգ է սպառնում։ Արյունահոսությունը դադարելիս արյունը կարող է ներծծվել 10-12 շաբաթվա ընթացքում։

Կրծքի արյունահավաք
Բժշկական մասնագիտությունանհետաձգելի բժշկություն
ՀՄԴ-9511.8 և 860
ՀՄԴ-10J94.2 և S27.1
 Hemothorax Վիքիպահեստում

Ներքին արյունահոսության դադարեցում, հազի ուժեղ նոպաների դեպքում՝ մորֆինի ներարկումներ։ Արյունահոսությունը դադարած կրծքի արյունահավաքի դեպքում պունկցիա՝ մնացորդային արյունը արտածծելու նպատակով։ Եթե անհնարին է արյունը դադարեցնել՝ թորակոտոմիա։ Կրծքի արյունահավաքի թեթև դեպքերում՝ հանգիստ, հազը հանգստացնող միջոցներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 692