Քրիստոֆանո Ալլորի (իտալ.՝ Cristofano Allori, հոկտեմբերի 17, 1577[1], Ֆլորենցիա, Իտալիա[1] - ապրիլի 1, 1621(1621-04-01)[2][3][4][…], Ֆլորենցիա, Իտալիա[5][1]), իտալացի գեղանկարիչ։

Քրիստոֆանո Ալլորի
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 17, 1577[1]
ԾննդավայրՖլորենցիա, Իտալիա[1]
Մահացել էապրիլի 1, 1621(1621-04-01)[2][3][4][…] (43 տարեկան)
Մահվան վայրՖլորենցիա, Իտալիա[5][1]
Քաղաքացիություն Տոսկանայի Մեծ դքսություն
Ազգությունիտալացի
ԵրկերJudith Holding the Head of Holofernes?
Մասնագիտություննկարիչ
Ծնողներհայր՝ Ալեսանդրո Ալորի
 Cristofano Allori Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Եղել է Ֆլորենցիայի ուշ Մաներիզմի դպրոցի իտալացի նկարիչ, ով հիմնականում նկարել է դիմանկարներ և կրոնական առարկաներ։ Ալլորին ծնվել է Ֆլորենցիայում և իր առաջին նկարչական դասերը ստացել է իր հորից` Ալեսանդրո Ալորիյից, բայց դժգոհ լինելով, վերջինիս անատոմիական ծանր նկարներից և սառը գույններից նա ընդունվել է Գրեգորիո Պագանիյի ստուդիան, որը ուշ Ֆլորենցիական առաջատարներից մեկն էր, ով փորձում էր միավորել Վենետիկցիների հարուստ գույնները ֆլորենտացիների նկարչական ոճի հետ։ Ալորին նաև աշխատել է Չիգոլիյի ղեկավարությամբ։

Դեռևս երիտասարդ տարիներին նա դարձել է Մեդիչիների դատարանի դիմանկարիչ, չնայած, որ նրա առաջադրանքների մեծ մասը կամ նրա նախորդի` Բրոնձինոյի աշխատանքների պատճենն էին կամ այդ դիմանկարներում կար այլ նկարիչների մասնակցությունը։

Նրա նկարները աչքի էին ընկնում բնության հետ իրենց մոտ կապով և իրենց կատարման տեխնիկական կատարելությամբ։ Նրա տեխնիկական հմտությունը ցույց է տրվել այն փաստով, որ մի քանի պատճենները որ նա արել է Կորեջոյի նկարներից, համարվել են հենց Կորեջոյի կողմից արված պատճեններ։ Նրա ծայրահեղ պահանջկոտությունը սահմանափակել է իր աշխատանքների թիվը։ Որոշ օրինակները կարելի է տեսնել Ֆլորենցիայում և այլուր։ Նրա ամենահայտնի աշխատանքը իր օրերից մինչև այսօր «Հուդիթը Հոլոֆեռնեսի գլխի հետ» նկարն է։ Դա ունի առնվազն երկու տարբերակ, առաջին տարբերակը պահվում է Բրիտանական Թագավորական Հավաքածուում, որը թվագրվել է 1613 թվականին, մեկ այլ պենտիմենտիյով։ Պիտիյի 1620 թվականի տարբերակը Ֆլորենցիայում հայտնի է և գոյություն ունեն դրա մի քանի պատճեններ, որոնք արվել են ստուդիայում և այլ նկարիչների կողմից։

Ֆլորենցիայում` Պիտտիյում գտնվող 1620 թվականի տարբերակը ավելի հայտնի է, և կան մի քանի պատճեններ կատարված ստուդիայի և այլ ձեռքերով։ Ֆիլիպպո Բալդինուչիյի գրեթե ժամանակակից կենսագրության համաձայն, «Հուդիթ» մոդելը նրա նախկին սիրուհին էր, գեղեցիկ «Լա Մացաֆիրան», որը նույնպես պատկերված է նրա «Մագդաղալինում», Օլոֆերնի գլուխը ինքնադիմանկար է, իսկ աղախինը՝ «Լա Մացաֆիրայի» մայրն է[6]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Orazio and Artemisia Gentileschi, a fully digitized exhibition catalog from The Metropolitan Museum of Art Libraries, which contains material on Cristofano Allori (see index)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստոֆանո Ալլորի» հոդվածին։