Կրիստալինա Իվանովնա Գեորգիևա - Կինովա (բուլղար․՝ Кристалина Иванова Георгиева-Кинова, օգոստոսի 13, 1953(1953-08-13)[1][2][3], Սոֆիա, Բուլղարիա)[5], բուլղարացի տնտեսագետ, 2019 թվականից Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ և գործադիր տնօրեն։ Եղել է Համաշխարհային բանկի խմբի գլխավոր գործադիրն (2017-2019) և Ջիմ Յոն Կիմի հրաժարականից հետո Համաշխարհային բանկի խմբի նախագահի պաշտոնակատար (2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի ապրիլի 8-ը)։ Ժան Կլոդ Յունկերի օրոք՝ 2014-2016 թվականներին, եղել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ։

Կրիստալինա Գեորգիևա
բուլղար․՝ Кристалина Георгиева
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 13, 1953(1953-08-13)[1][2][3] (70 տարեկան)
ԾննդավայրՍոֆիա, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա
Մայրենի լեզուբուլղարերեն
ԿրթությունԱզգային և համաշխարհային տնտեսագիտության համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[4]
Մասնագիտությունտնտեսագետ, համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ և գլխավոր գործադիր տնօրեն
ԱշխատավայրՍոֆիայի համալսարան
Զբաղեցրած պաշտոններEuropean Commissioner for International Cooperation, Humanitarian Aid and Crisis Response?, European Commissioner for Financial Programming and the Budget?, գլխավոր գործադիր տնօրեն, Managing Director of the International Monetary Fund? և acting president?
Պարգևներ և
մրցանակներ
Բարեկամության շքանշան
ԱնդամությունՄիջազգային հարաբերությունների Եվրոպական խորհուրդ
 Kristalina Georgieva Վիքիպահեստում

2021 թվականին անկախ հետաքննությունը պարզել է, որ Գեորգիևան Համաշխարհային բանկի աշխատակիցներին հանձնարարել է Չինաստանի վերաբերյալ տվյալները փոփոխել՝ երկիրն ավելի նպաստավոր լույսի ներքո ներկայացնելու համար[6][7]։

Վաղ տարիներ և կրթություն խմբագրել

Գեորգիևան ծնվել է Սոֆիայում՝ բյուրոկրատների ընտանիքում[8]։ Նրա հայրը շինարար-ինժեներ էր, ղեկավարում էր պետական ճանապարհաշինական ծրագրեր[9], իսկ պապը բուլղարացի նշանավոր հեղափոխական Իվան Կարշովսկին էր[10]։

Գեորգիևան տնտեսագիտության թեկնածու է և ունի քաղաքատնտեսության և հասարակագիտության մագիստրոսի կոչում, որը ստացել է Սոֆիայի Կարլ Մարքսի բարձրագույն տնտեսագիտության ինստիտուտում (այժմ կոչվում է Ազգային և համաշխարհային տնտեսության համալսարան)[11][12]։ Նրա թեզը եղել է «Շրջակա միջավայրի պահպանության քաղաքականությունը և տնտեսական աճը ԱՄՆ-ում» թեմայով։ Նա նաև հետդիպլոմային հետազոտություններ և ուսումնասիրություններ է կատարել բնական ռեսուրսների տնտեսագիտության և բնապահպանական քաղաքականության ոլորտում Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում 1980-ականների վերջին և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում[13]։ Նա գրել է ավելի քան 100 ակադեմիական աշխատանք, ինչպես նաև հեղինակել է միկրոէկոնոմիկայի դասագիրք[14]։

Նա մի շարք ակադեմիական և խորհրդատվական պաշտոններ է զբաղեցրել Բուլղարիայում և ԱՄՆ-ում, ինչպես նաև ելույթներ է ունեցել Ավստրալիայի ազգային համալսարանում, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, Ցինխուայի համալսարանում, Յեյլի համալսարանում, Հարվարդի համալսարանում, Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում և Հարավխաղաղօվկիանոսյան համալսարանում (USP-University of the South Pacific)[15]: Գեորգիևան վարժ տիրապետում է բուլղարերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին, ինչպես նաև խոսում է ֆրանսերեն[16]։

Տնտեսագիտական գործունեություն (1993-2010) խմբագրել

Գեորգիևան իր գործունեությունը սկսել է Համաշխարհային բանկի խմբում 1993 թվականին որպես Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բնապահպանական տնտեսագետ։ Դրանից հետո նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ բանկում, և ի վերջո դարձել է Շրջակա միջավայրի վարչության տնօրեն, որը պատասխանատու էր Համաշխարհային բանկի բնապահպանական ռազմավարության, քաղաքականության և վարկավորման համար։ Այս պաշտոնում նա վերահսկել է Համաշխարհային բանկի խմբի վարկային գործառնությունների շուրջ 60%-ը։ 2004-2007 թվականներին եղել է հաստատության տնօրենը և մշտական ներկայացուցիչը Ռուսաստանի Դաշնությունում, որը գտնվում է Մոսկվայում։

Նա վերադարձել է Վաշինգտոն և դարձել է Կայուն զարգացման ռազմավարության և գործառնությունների տնօրեն։ Համաշխարհային բանկում իր վերջին պաշտոնում՝ որպես փոխնախագահ և կորպորատիվ քարտուղար, նա կրել է հաստատության գործադիր տնօրենների խորհրդի անդամների հետ կապի գլխավոր պատասխանատվությունը (գործադիր տնօրենները բանկի բաժնետերերն են՝ անդամ երկրների կառավարությունները)[16]։ Այդ ընթացքում նա աշխատել է բանկի կառավարման բարեփոխման և ուղեկցող կապիտալի ավելացման վրա[17]։ 2010 թվականի հունվարին Գեորգիևան հայտարարել է, որ մտադիր է հեռանալ այդ պաշտոնից՝ հաշվի առնելով Եվրոպական միության հանձնաժողովում իր թեկնածության առաջադրումը[18]։

Քաղաքական գործունեություն խմբագրել

Եվրահանձնակատար խմբագրել

Առաջադրում և հաստատում խմբագրել

Այն բանից հետո, երբ Մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատարի պաշտոնում հաստատման լսումների ժամանակ Բուլղարիայի նախկին թեկնածու Ռումիանա Ժելևան քննադատության է ենթարկվել Եվրախորհրդարանի անդամների կողմից իր իրավասության և ֆինանսական շահերի հայտարարագրում բացթողումների համար, նա հետ է կանչել իր հայտը։ Բուլղարիայի կառավարությունն այնուհետ առաջարկել է Կրիստալինա Գեորգիևային որպես իրենց նոր թեկնածու[19]։ 2010 թվականւ հունվարի 21-ին Եվրահանձնաժողովի նախագահ Մանուել Բարոզուն հանդիպել է Գեորգիևայի հետ և հայտնել իր հավանությունը՝ հայտարարելով, որ «տիկին Գեորգիևան ունի ամուր միջազգային փորձ և գիտելիքներ, որոնցով նա պատրաստվում է նշանակալի ներդրում ունենալ որպես ԵՄ հանձնակատար»[20]։

Գեորգիևայի հաստատման լսումները տեղի են ունեցել Եվրախորհրդարանում 2010 թվականի փետրվարի 4-ին։ Գեորգիևան առաջնահերթություն է համարել Հայիթին, հատկապես կացարանների և առողջապահական ծառայություններ տրամադրելու և կառավարության գործառույթներն ու ծառայությունները վերականգնելու անհրաժեշտությունը, որպեսզի սկսվի վերակառուցման և երկարաժամկետ զարգացման աշխատանքները։ Մյուս հիմնական հարցերը, որոնք բարձրացվել են Եվրախորհրդարանի պատգամավորների հետ քննարկումներում, եղել են ԵՄ-ում (և հանձնաժողովի շրջանակում) և հումանիտար և ռազմական խաղացողների միջև համակարգման բարելավումը, որպեսզի դիմակայեն կարիքների ընդլայնման և բյուջեի կրճատման հետևանքով առաջացած երկակի մարտահրավերին։ Եվրոպական կամավոր հումանիտար կորպուսի ստեղծման հետ մեկտեղ ընդգծվել է նաև ԵՄ գործողությունների արդյունավետությունը բարելավելու և ավելի լավ արձագանքման կարողությունների բարելավման անհրաժեշտությունը[21]։

Եվրախորհրդարանի պատգամավորները ջերմորեն են արձագանքել Գեորգիևայի թեկնածությանը, Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Մայքլ Քեշմանը գովաբանել է նրա «ազնվությունը և գիտելիքների խորությունը»։ Նա արժանացել է հանձնաժողովի անդամներըի ծափահարությանը, երբ Եվրախորհրդարանի բրիտանացի պահպանողական պատգամավոր Նիրջ Դևային պատասխանելիս նա ասել է, որ ինքը պաշտպանելու է ԵՄ շահերը և ունենալու է անկախ կարծիք[22]։ Եվրախորհրդարանի լիբերալ պատգամավոր Իվո Վայգլը նույնպես գովել է նրան՝ ասելով. «Թույլ տվեք ողջունել ձեզ ձեր խաղաղասիրության և վստահության համար, որով դուք այսօր ճառագում եք»[23]։ Լսումներում նրա ելույթը լայնորեն տարածվել է Բուլղարիայում և ուղիղ եթերով հեռարձակվել բազմաթիվ ազգային լրատվամիջոցներով, որտեղ Ժելևայի անհաջող լսումից հետո այն ընդունվել է որպես ազգային պատվի վերականգնման խնդիր[24]։

Բարոզոյի երկրորդ հանձնաժողովում, ներառյալ Գեորգիևան, հաստատվել է Եվրախորհրդարանի կողմից 2010 թվականի փետրվարի 9-ին 488 կողմ, 137 դեմ, 72 ձեռնպահ[25] ձայների հարաբերակցությամբ, և նա հաջորդ օրն սկսել է պաշտոնավարել[26]։

Պաշտոնավարում խմբագրել

Գեորգիևան եռապատկել է Եվրոպայում փախստականների ճգնաժամային ֆինանսավորումը[17][27]։ Նա ներգրավվել է 2010 թվականի Հայիթիի երկրաշարժի, Չիլիի երկրաշարժի և Պակիստանում ջրհեղեղների հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵՄ արձագանքի համակարգման մեջ։ 2014 թվականի մայիսին Հարավարևելյան Եվրոպայի ջրհեղեղների ֆոնին Գեորգիևան համակարգել է աղետից հետո օգնությունը և օգնում նախապատրաստել Սերբիայի խնդրանքը տարեկան մինչև 1 միլիարդ եվրո (1,4 միլիարդ դոլար) օգնություն ստանալու համար[28]։ 2015 թվականի մայիսին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը նրան և Փերակի Նազրին Շահին նշանակել է հումանիտար ֆինանսավորման բարձր մակարդակի հանձնաժողովի համանախագահներ, նախաձեռնություն, որն ուղղված էր 2016 թվականի Համաշխարհային մարդասիրական գագաթնաժողովի համար առաջարկությունների պատրաստմանը[17]։

Եվրահանձնաժողովի փոխնախագահ խմբագրել

2014 թվականին լրատվական լրատվամիջոցները հաղորդել են, որ ԵՄ մի քանի արևմտյան երկրների դեսպաններ վաղաժամ նշել են իրենց երկրների աջակցությունը, որպեսզի Գեորգիևան առաջադրվի Յունկերի հանձնաժողովում՝ նշելով, որ նա կարող է ստանալ Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչի պաշտոնը[29]։ Ներքաղաքական կռիվների պատճառով նրա թեկնածությունը անորոշ է եղել Բուլղարիայում։ Սակայն սոցիալիստական կառավարության փլուզումը բացել է նրա առաջադրման ճանապարհը։ Օգոստոսին Բուլղարիայի ժամանակավոր վարչապետ Գեորգի Բլիզնաշկին հայտարարել է բրիտանացի Քեթրին Էշթոնին փոխարինելու իր թեկնածության մասին[30]։

Եվրահանձնաժողովի նոր նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Գեորգևային նշանակել է Եվրոհանձնաժողովի Բյուջեի և մարդկային ռեսուրսների գծով փոխնախագահի պաշտոնում, որի կաբինետի ղեկավարն էր ԵՄ փորձառու քաղաքացիական աշխատակից Ֆլորիկա Ֆինկ-Հույերը։ Այսպիսով, նա Յունկերի հանձնաժողովում ամենագլխավոր տեխնոկրատն էր, յոթ փոխնախագահներից միակը, ով երբեք չի ծառայել որպես ազգային նախարար[31]։ Այս պաշտոնում նա պատախանատու է եղել անձնակազմի 33,000 անդամների համար և Եվրոպական միության բյուջեի ծախսերի մասին զեկուցել է Եվրախորհրդարանին, Եվրախորհրդին և Եվրոպական հաշվիչ պալատին։ Իր նոր պաշտոնը ստանձնելուց հետո մի քանի ամիսների ընթացքում և Եվրամիության շուրջ 159 միլիարդ դոլար բյուջեի նոր ավելացումների մասին թերահավատության պայմաններում Գեորգիևան կարողացել է բանակցել 2014 թվականի բյուջեի մի քանի միլիարդ դոլարի ավելացման շուրջ[32]։

Համաշխարհային բանկ խմբագրել

 
Գեորգիևայի հանդիպումը Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ 2019 թվականի հունվարի 22-ին

1993-2010 թվականներին Գեորգիևան աշխատել է Համաշխարհային բանկի խմբում մի շարք պաշտոններում՝ ի վերջո, 2008 թվականի մարտին դառնալով նրա փոխնախագահ և կորպորատիվ քարտուղար[33]։ Աշխատել է նաև որպես Բուլղարիայում Ազգային և համաշխարհային տնտեսության համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ և տնտեսագիտության ֆակուլտետի ասոցիացված պրոֆեսոր[34]։ 2016 թվականի սեպտեմբերի 27-ին Բուլղարիայի կառավարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում է առաջադրել Կրիստալինա Գեորգիևայի թեկնածությունը[35]։ ՄԱԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա կարճաժամկետ թեկնածությունն ավարտվել է հոկտեմբերի 5-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քվեարկությունից հետո, որտեղ Գեորգիևան տասը թեկնածուներից ութն էր[36]։ Նույն քվեարկությամբ Անտոնիու Գուտեռեշը ստացել է Անվտանգության խորհրդի աջակցությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում[37]։

2016 թվականի հոկտեմբերի 28-ին Համաշխարհային բանկը հայտարարել է, որ 2017 թվականի հունվարի 2-ից Գեորգիևան դառնալու է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Զարգացման միջազգային ասոցիացիայի առաջին գործադիր տնօրենը[38][39]։

2018 թվականի ապրիլի 21-ին հայտարարվել է, որ Համաշխարհային բանկի բաժնետերերը հավանություն են տվել միջոցառումների հավակնոտ փաթեթին, որը ներառում էր 13 միլիարդ դոլար վճարված կապիտալի ավելացում, մի շարք ներքին բարեփոխումներ և մի շարք քաղաքական միջոցառումներ, որոնք մեծապես կնպաստեն աղքատության դեմ պայքարող գլոբալ հաստատության կարողությունը՝ ռեսուրսները մեծացնել և իր առաքելությունը իրականացնել աշխարհի այն տարածքներում, որոնք առավելագույն աջակցության կարիք ունեն[40]։ Գեորգիևան առանցքային դեր է խաղացել այս աճի ապահովման գործում, որը գրանցել է բանկի պատմության մեջ ֆինանսավորման մինչ այդ եղած ամենամեծ աճը[27]։

2019 թվականի հունվարի 7-ին հայտարարվել է, որ Համաշխարհային բանկի խմբի նախագահ Քիմը կհեռանա պաշտոնից, իսկ Գեորգիևան կստանձնի Համաշխարհային բանկի խմբի ժամանակավոր նախագահի պաշտոնը 2019 թվականի փետրվարի 1-ից։ Սեպտեմբերի 29-ին Գեորգիևան նշանակվել է Արժույթի միջազգային հիմնադրամի հաջորդ գործադիր տնօրեն։ Նա այդ պաշտոնի միակ թեկնածուն է և առաջին մարդն է զարգացող երկրից, ով զբաղեցրել է այս պաշտոնը մինչ այդ[41]։

WilmerHale ամերիկյան իրավաբանական ընկերության կողմից Համաշխարհային բանկի Doing Business զեկույցի 2021 թվականի անկախ հարցումը ցույց է տվել, որ Գեորգիևան հրահանգել է անձնակազմին փոփոխել տվյալները՝ Չինաստանի վարկանիշն ուռճացնելու նպատակով[6][7][42]։

2021 թվականի հոկտեմբերին Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հետաքննություն է սկսել առ այն, որ Գեորգիևան շահարկել է Doing Business զեկույցը 2018 թվականին Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնում իր պաշտոնավարման ընթացքում[43]։

Արժույթի միջազգային հիմնադրամ խմբագրել

2019 թվականի սեպտեմբերի 29-ին Գեորգիևան նշանակվեl 1 Արժույթի միջազգային հիմնադրամի հաջորդ գործադիր տնօրեն՝ փոխարինելով Քրիստին Լագարդին, ով պատրաստվում էր դառնալ Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) ղեկավար։ Նա այդ պաշտոնի միակ թեկնածուն էր և առաջին մարդն է զարգացող երկրից, ով ունի այս գործառույթը[41]։ Որպես կանոն, նա չէր դիտարկվի այդ պաշտոնում (ավանդույթն այն էր, որ թեկնածուն չէր կարող լինել 65 տարեկանից բարձր իր պաշտոնավարման սկզբում), բայց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ճնշումից հետո Գեորգիևայի համար կանոնը չեղարկվեց[41]։

Գեորգիևայի պաշտոնավարման ժամկետը սկսվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին և կտևի հինգ տարի։ COVID-19 համավարակի պայմաններում նա 2021 թվականի հուլիսին միացել է զարգացող երկրների համար՝ Covid-19 պատվաստանյութերի, թերապիայի և ախտորոշման բազմակողմանի առաջնորդների աշխատանքային խմբին, որը համանախագահում էին Թեդրոս Ադհանոմը և Դեյվիդ Մալպասը[44]։

Անձնական կյանք խմբագրել

Գեորգիևան ամուսնացած է, ունի մեկ երեխա[45]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bulgarian Economist Georgieva Approved As IMF ChiefRadio Free Europe/Radio Liberty, 2019.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. https://www.rferl.org/a/bulgarian-economist-georgieva-approved-as-imf-chief/30183745.html
  5. «Who is Kristalina Georgieva?». FOCUS News Agency. 2010 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.
  6. 6,0 6,1 "Georgieva pressured World Bank employees to favor China in report - ethics probe", reuters.com, 16 September 2021.
  7. 7,0 7,1 Rappeport, Alan (2021 թ․ սեպտեմբերի 16). «Inquiry finds World Bank officials, including now-I.M.F. chief, pushed staff to inflate China data». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.
  8. «Новини от Елена». news.elena.bg. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  9. James Politi and Kerin Hope (13 September 2019), Kristalina Georgieva: a tenacious talent to lead the IMF Financial Times.
  10. «Кристалина Георгиева би могла да се пребори и за по-престижен ресор». Mediapool.bg. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  11. Voice, European (2010 թ․ նոյեմբերի 3). «Kristalina Georgieva – Globetrotting economist». POLITICO.
  12. books.google.com/books/about/European_Civil_Service_in_Times_of_Crisi.html?id=03IzDwAAQBAJ&redir_esc=y
  13. Lilov, 2013, էջեր 276–277
  14. VLADISLAV VELEV, "Kristalina Georgieva – Globetrotting economist", politico.eu, 11 March 2010.
  15. «The World Bank – News – Kristalina Georgieva». The World Bank Group. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.
  16. 16,0 16,1 «Kristalina Georgieva CV» (PDF). European Union.
  17. 17,0 17,1 17,2 Secretary-General Appoints High-Level Panel on Humanitarian Financing United Nations Secretary-General, press release of 21 May 2015.
  18. «World Bank appoints Kristalina Georgieva as vice president». AFX News Limited. 2008 թ․ փետրվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.
  19. «Under-fire EU Commission nominee stands down». AFP. 2010 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.
  20. «Barroso Welcomes New Bulgarian EU Commissioner-Designate Georgieva». Novinite. 2010 թ․ հունվարի 21. Վերցված է 2010 թ․ հունվարի 21-ին.
  21. «MEPs quiz new Bulgarian candidate Kristalina Georgieva». European Parliament. 2010 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 4-ին.
  22. «Democracy Live – European Parliament». BBC. 2010 թ․ փետրվարի 3. Վերցված է 2010 թ․ փետրվարի 4-ին.
  23. Joshua Chaffin (2010 թ․ փետրվարի 4). «Bulgaria's nominee well-received by MEPs». Financial Times. Վերցված է 2010 թ․ փետրվարի 4-ին.
  24. «Коментари за изслушването на Кристалина Георгиева като кандидат-комисар – Портал ЕВРОПА». Europe.bg. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
  25. Miller, John W. (2010 թ․ փետրվարի 9). «EU Approves New Commission». The Wall Street Journal/Associated Press. Վերցված է 2010 թ․ փետրվարի 9-ին.
  26. Toby Vogel (2010 թ․ փետրվարի 11). «New team takes office». European Voice. Վերցված է 2010 թ․ փետրվարի 12-ին.
  27. 27,0 27,1 Xin En Lee, "Meet the first CEO of the World Bank: She’s made the bank the strongest it’s ever been financially", cnbc.com, 13 July 2018.
  28. Gordana Filipovic (20 May 2014), Serbia Appeals for Worldwide Assistance After Deadly Floods Bloomberg Business.
  29. EU heavyweights advise Bulgaria to nominate Georgieva for Ashton's job EurActiv, 26 June 2014.
  30. Christian Oliver (6 August 2014), Bulgarian commissioner nominated for EU foreign policy post Financial Times.
  31. Toby Vogel (2 October 2014), Georgieva catches committee mood European Observer.
  32. Benjamin Oreskes (4 November 2015), Georgieva's UN job mission Politico Europe.
  33. «УНСС : Структура : Съвет на настоятелите» (բուլղարերեն). UNWE. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.
  34. «УНСС : Общоикономически факултет : Катедра Икономикс : Състав» (բուլղարերեն). UNWE. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.
  35. «Bulgaria announces new candidate Georgieva for U.N. leadership race». Reuters. 2016 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  36. Permanent Mission of the Netherlands to the UN official Twitter account
  37. «Security Council Backs António Guterres to Be Next U.N. Secretary General». The New York Times. 2016 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  38. «Kristalina Georgieva Appointed Chief Executive Officer of IBRD/IDA». The World Bank. 2016 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  39. «Kristalina Georgieva Appointed Chief Executive Officer of IBRD/IDA». World Bank.
  40. "World Bank Group Shareholders Endorse Transformative Capital Package", worldbank.org,21 April 2018.
  41. 41,0 41,1 41,2 «IMF names Kristalina Georgieva as new head» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  42. «Probe finds World Bank changed data to boost China ranking». Al-Jazeera. 2021 թ․ սեպտեմբերի 17.
  43. «IMF Chief Under Probe for Data-Rigging Allegations - October 8, 2021». Daily News Brief (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  44. Joint Statement of the Multilateral Leaders Task Force on COVID-19 Vaccines, Therapeutics, and Diagnostics for Developing Countries following its Second Meeting World Health Organization (WHO), press release of 30 July 2021.
  45. Lilov, 2013, էջ 276

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել