Կրիշյանիս Բարոն

լատվիացի գրող, բանահավաք և հասարակական գործիչ

Կրիշյանիս Բարոն (լատիշ․՝ Krišjānis Barons, հոկտեմբերի 19 (31), 1835[1], Struteles muiža, Jaunpils Parish, Tukums County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն - մարտի 8, 1923(1923-03-08)[1], Ռիգա, Լատվիական Հանրապետություն[2]), լատվիացի գրող, բանահավաք և հասարակական գործիչ, դաինաների՝ լատիշական ազգային երգերի հավաքող։

Կրիշյանիս Բարոն
լատիշ․՝ Krišjānis Barons
Ծնվել էհոկտեմբերի 19 (31), 1835[1]
ԾննդավայրStruteles muiža, Jaunpils Parish, Tukums County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 8, 1923(1923-03-08)[1] (87 տարեկան)
Վախճանի վայրՌիգա, Լատվիական Հանրապետություն[2]
ԳերեզմանՄեծ գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, բանահավաք, հրապարակախոս և լրագրող
Լեզուլատիշերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Լատվիա
ԿրթությունՏարտուի համալսարան
 Krišjānis Barons Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կրիշյանիս Բարոնը ծնվել է 1835 թվականի հոկտեմբերի 31-ին Ստրուտելեում, որտեղ հայրն աշխատում էր որպես կառավարիչ։ Սովորել է Վենտսպիլսում և Ելգավայում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Դորպատի համալսարանում, որտեղ ծանոթանում է Կրիշյանիս Վալդեմարի հետ և ակտիվորեն մասնակցում լատիշ ուսանողների հավաքներին։ Միջոցների սակավության պատճառով Բարոնն ուսումը կիսատ է թողնում։

1862 թվականին մասնակցում է պետերբուրգյան «Pēterburgas Avīzes» թերթի խմբագրմամբ, իսկ արդյունքում դառնում է գլխավոր խմբագիրը։ 1865 թվականին արգելվում է թերթի լույս ընծայումը, իսկ Կրիշյանիս Բարոնը, որպես քաղաքական անցանկալի անձ, ենթարկվում է ոստիկանության հսկողությանը։

Գրեթե երեսուն տարի աշխատել է Վորոնեժի մարզում որպես տնային ուսուցիչ կալվածատեր Իվան Ստանևիչի ընտանիքում։

 
Կրիշյանիս Բարոնի տապանաքարը (1985)

1893 թվականին վերադառնում է հայրենի Լատվիա։ Հեղինակն այստեղ սկսեց զբաղվել աշխարհագրությամբ և լեզվագիտությամբ։ Ամբողջ կյանքը նվիրեց լատիշերեն ազգային երգերի հավաքմանը, մշակմանը։ Նա հավաքեց ավելի քան 217 996 տեքստ, որը դարձավ բանահավաքության կարևոր աշխատանքներից մեկն աշխարհում։

Կրիշյանիս Բարոնն իր մահկանացուն կնքել է 1923 թվականի մարտի 8-ին Ռիգայում՝ ութսունյոթ տարեկան հասակում։ Հուղարկավորված է Ռիգայի Մեծ գերեզմանոցում։

Աշխատություններ խմբագրել

  • Լատիշերեն ազգային երգեր (1894-1915) 6 հատորով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #118922890 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ խմբագրել