Կրիմհիլդա, «Նիբելունգների երգը» միջնադարյան պոեմի գլխավոր կին հերոսուհին, Բուրգունդիայի թագավոր Գունտերի, Գերնոտի և կրտսեր որդի Գիզիլհերի քույրը։ Նիդերլանդական թագավոր և հայտնի ռազմիկ Զիգֆրիդի կինը։

Կրիմհիլդա
Տեսակմարդ, որը հնարավոր է՝ հորինված է և առասպելական կերպար
Մասն էՍկանդինավյան դիցաբանություն
Սեռիգական
ԵրեխաներSvanhildr?
 Kriemhild Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կրիմհիլդան բուրգունդյան արքա Դանկրատի և թագուհի Ուտեի դուստրն է, Գունտերի, Գերնոտի և կրտսեր որդի Գիզիլհերի քույրը, ընթերցողին է ներկայացվում առաջին քառատողում։

Ապրում էր բուրգունդների երկրում մի աղջնակ երիտասարդ։

Նրա գեղեցկությունը լույսն էլ չէր ճանաչում
Նրան կոչում էին Կրիմհիլդա և այնքան սիրելի էր նա,

Որ շատերը նրա համար մահի էլ էին պատրաստ։

Շատ զորականներ և հարուստներ գալիս էին նրա ձեռքը խնդրելու, բայց Կրիմհիլդան բոլորին մերժում էր, քանի որ մարգարեական երազ էր տեսել, որտեղ իր ապագա ամուսինը մահանում էր։ Դրանից հետո աղջիկը երդվել էր որևէ մեկին չսիրել և չամուսնանալ։

Եթե պիտի տառապանքով հատուցեմ երջանկության դիմաց,
Ուրեմն երբեք չեմ կապի պսակ։

Սակայն Կրիմհիլդան, այնուամենայնիվ սիրահարվում է քաջ զորական Զիգֆրիդին՝ լսելով նրա հերոսությունների և քաջության մասին։ Երբ Զիգֆրիդը բուրգունդյան արքային շատ ծառայություններ մատուցելուց հետո գնում է Կրիմհիլդային խնամախոսության, նրա եղբայրները ուրախությամբ համաձայնություն են տալիս նրանց միավորմանը։

Ամուսնությունից հետո Կրիմհիլդան ամուսնու հետ տեղափոխվում է Քսանտեն, որտեղ էլ Զիգմունդն իր թագը հանձնում է՝ Զիգֆրիդին։

Տասը տարի զույգը երջանիկ ապրում է և թագավորում նիդերլանդական հողերում, Կրիմհիլան ծնում է առաջին ժառանգին, որին անվանում են նրա եղբոր՝ Գունտերի անունով։

Եվ տասներորդ տարին անցավ, ու լույսը ծագեց

Նրա կնոջ որդին բոլորին ուրախություն պարգևեց

Եվ ողջ երկրում ու քաղաքում ցնծություն սփռեց։

Միևնույն ժամանակ թագավորի կնոջը՝ Բրունհիլդային մի միտք էր տանջում, որ Զիգֆրիդը, որին նա համարում էր իր ամուսնու վասալը, չէր ծառայում Գունտերի զորքերում, իսկ Կրիմհիլդան հարգանք չէր ցուցաբերում թագուհու հանդեպ։

Ինչի՞ց է Կրիմհիլդան դարձել այսքան գոռոզ ու հպարտ,

Չէ՞ որ նրա ամուսինն է մեր վասալը քաջ

Թեպետ շուտվանից զորքերում չի նա։

Բրունհիլդան համոզում է Գունտերին դիմել Զիգֆրիդին և Կրիմհալդային իրենց մոտ՝ Վորմս հյուրընկալվելու։ Եվ ահա, որոշ ժամանակ անց նիդերլանդական կառավարիչը ժամանում է կնոջ և զառամյալ հոր հետ։

Տաճարի մուտքի մոտ Կրիմհիլդան և Բրունհիլդան վեճի են բռնվում այն պատճառով, թե նրանից ով է արժանի առաջինը ներս մտնելու։ Բրունհիլդան ասում է, որ Կրիմհիլդան իր ամուսնու վասալի կինն է, ուրեմն պիտի ենթարկվի իրեն, իսկ Կրիմլհիլդան հրճվում էր ասելով, որ առաջին ամուսնական գիշերը թագուհու հետ եղել է ոչ թե իր ամուսին Գունտերը, այլ Զիգֆրիդը։ Այսպես վիրավորելով, Կրիմհիլդան առաջինն է տաճարից ներս մտնում։

Այս վիճաբանություն էլ հետագայում մեծ ողբերգությունների պատճառ է դառնում։ Բացի նրանից, որ Կրիմհիլդան դիտավորյալ է հրահրում այդ վեճը, այլև բացահայտում է Զիգֆրիդի նենգ թշնամու՝ Հագենի թույլ կողմը։ Նախքան Գուների և Հագենի հետ Զագֆրիդի որսորդության գնալը, Կրիմհիլդային տանջում էին չարագուշակ մտահոգությունները, նա արդեն զղջացել էր, որ Հագենի գաղտնիքը հայտնել էր ամուսնուն, բայց չէր կարողանում համոզել Զիգֆրիդին մնալ և չգնալ։

Որսորդության ժամանակ Հագենը դավադրաբար ուսից հարվածում է Զիգֆրիդին և սպանում, ապա կարգադրում է նրա դիակը տանել Կրիմհիլիդայի մոտ։ Կինը դառնապես սգում է սիրելիի կորուստը և ցանկանում է իմանալ, թե ով է մեղավոր ամուսնու մահվան մեջ։

Օ՜, իմ չարաբախտ, դու մարտում չընկար,

Այլ սպանվեցիր ձեռքով տմարդի

Ա՜խ երանի իմանամ, ով համարձակվեց

Նա պատմում էր, որ ըստ հին սովորության, որսին ներկա գտնվող ասպետները մոտենում էին Զիգֆրիդի մարմնին , և երբ նրան մոտենում է Հագենը, մահացածի վերքերը բացվում են և սկսում արնահոսել։

Մեկ անգամ չէր եղել այս հրաշքը երկրում։

Հազիվ էր մոտենում ոճրագործը դիին,
Երբ վերքերն ահագին բացվեցին կրկին։

Այսպես էլ հաջողվեց մեղադրել Հագենին։

Դրանից հետո նիդերլանդցիները որոշում են զենք վերցնել և վրեժխնդիր լինել իրենց թագավորի համար, բայց Կրիմհիլդան խելամտորեն կանգնեցնում է նրանց։

Զիգֆրիդի հանդիսավոր հուղարկավորությունից հետո նիդերլանդացիները վերադառնում են Քսանտեն, Զիգմունդը հորդորում էր Կրիմհիլդային գնալ նրանց հետ, բայց նա դեմ գնալով հարազատներին մնում է Վորմսում՝ պայմանով, որ Հագենը չպիտի երևա իր աչքին։

Զիգֆրիդի մահից երեք ու կես տարի էր անցել ինչ Կրիմհիլդան չէր խոսում իր եղբոր՝ Գունտերի հետ, մինչև որ նա հաշտեցման խնդրանքով չի դիմում նրան և ներվում։

Կրիմհիլդայի տրամադրության տակ էին անցել Նիբելունգների գանձերը, որոնք մինչ այդ պատկանել էին ամուսնուն։

Այրին էր տնօրինում ոսկուն, դրանք առատորեն շնորհելով իշխաններին, ինչն առաջացնում էր Հագենի դժգոհությունն ու նախանձը։ Վերջինս էլ համոզում է Գունտերին, որ գանձը վերցնի քրոջից և թաքցնի Հռենոս գետի ստորին հոսանքում։

Այրիի համար ծանր էր շրջանը

Նա զրկվել էր սիրուց և բարուց,
Նրա սիրտը պատվել էր վշտով, տխրությամբ,

Ու միակ փրկիչը մահն էր վաղաժամ։

Կրիմհիլդան տասներեք տարի ապրում է Վորմսում, սգում Զիգֆրիդի մահը այնքան ժամանակ, մինչ նրա ձեռքը խնդրելու է գալիս հոների արքա Էտցելը։

Կրիմհիլդայի եղբայրները համաձայնություն են տալիս նրանց ամուսնությանը։ Չնայելով Հագենի բողոքներին այրին, ոչ այդքան վաղ, բայց ինքն է ընդունում արքայի առաջարկը։ Կրիմհիլան դառնում է Էտցելի կինը և ամուսնության յոթերորդ տարում ծնվում է նրանց որդին, որին կոչում են Օրտլիբ։ Հարսանիքից անցնում է 13 տարի, բայց այնուամենայնիվ Կրիմհիլդային շարունակում են տանջել վրեժի զգացումը, վիրավորանքն ու Զիգֆրիդի հետ ունեցած երջանկության կորուստը։

Ամուսնուն հաճախ հիշում էր կինը,

Նիբելունգների երջանիկ երկրից
Եվ չար Հագենին, ով անգութ վարվեց։
Ու խոստանում էր այրին ինքն իրեն,

Որ չարագործին պինի սպանեն։

Կրիմհիլդան համոզում է Էտցելին դեսպանություն ուղարկել Բուրգունդիա՝ իր եղբայրներին խնջույքի հրավիրելու։ Եվ շուտով Գունտերը, Գերնոտը, Գիզելհերը, Հագենն ու շատ հարուստներ գալիս են Էտցելի թագավորություն։

Խնջույքի ժամանակ Բլյոդելը՝ Էտցելի եղբայրը, Կրիմհալդիայի դրդմամբ սկսում է մարտ վարել բուրգունդների դեմ, որն ավարտվում է երկու կողմերի ահռելի կորուստներով։ Սպանվում են Գերնոտը, Գիզելհերն ու փոքրիկ Օրտլիբը, իսկ Գունտերն ու Հագենը գերի են վերցվում։ Կրիմհիլդան սկզբից խոստանում է խնայել թշնամիներին, սակայն խախտելով երդումը՝ հրամայում է գլխատել Գունտերին։

Կտրված գլուխը նա ցույց է տալիս բուրգունդյան արքա Հագենին և պահանջում է ասել, թե որտեղ են պահված նիբելունգների գանձերը, բայց թագավորը մերժում է նրան։ Տեսնելով, որ նա խախտել է իր երդումը, Հիլդեբրանդը սպանում է Կրիմհիլդային։

Ծերուկն այլայլված մոտենում էր կնոջը

Սուրը թափ էր տալիս, ցույց տալիս ուժը։
Կինը դողում էր, ու ճիչ արձակում

Բայց արդեն ուշ էր, հարվածն էր հաղթում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Կրիլհալդայի անունով է կոչվում 242-րդ համար աստերոիդը, որը հայտնաբերվել է 1884 թվականին, ինչպես նաև նրան է նվիրված 1892 թվականին հայտնաբերված աստերոիդ Գուդրունը։

Գրականություն խմբագրել

  • Ганина Н.А. Спор королев (Песнь о Нибелунгах, XIV авентюра): генезис коллизии и синхрония текста // Атлантика: Записки по исторической поэтике. Выпуск V. М., 2001. С. 17-38
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիմհիլդա» հոդվածին։