Կրիժևցի

քաղաք Խորվաթիայում

Կրիժևցի[1] (խորվ.՝ Križevci), քաղաք Խորվաթիայի հյուսիսային մասում։ Մեծությամբ Կոպրիվնիցկո-Կրիժևացկայա ժուպանության երկրորդ քաղաքն է։ Բնակչությունը կազմում է 11 541 մարդ (2001 թվական), 2006 թվականի տվյալներով՝ շուրջ 12 000 մարդ։

Քաղաք
Կրիժևցի
խորվ.՝ Križevci
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ԺուպանությունԿոպրիվնիցկո-Կրիժևացկայա
ՂեկավարԲրանկո Հրգ
Առաջին հիշատակում1193
Մակերես263,72 կմ²
ԲԾՄ146 մ
Բնակչություն11 541 մարդ (2001)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ48260
Փոստային դասիչ48260
Պաշտոնական կայքkrizevci.hr
Կրիժևցի (Խորվաթիա)##
Կրիժևցի (Խորվաթիա)

Կրիժևցի քաղաքը գտնվում է Զագրեբի հյուսիս-արևելքում (հեռավորությունը մայրաքաղաքից 60 կմ)։ 20 կմ դեպի հարավ գտնվում է Վրբոնեց քաղաքը, 30 կմ դեպի հյուսիս-արևելք՝ Կոպրիվնիցա քաղաքը, 30 կմ դեպի հարավ-արևելք՝ Բելովար քաղաքը, 50 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Վարաժդին քաղաքը։

Կրիժևցիում գտնվում է երկաթուղային Զագրեբ - Բուդապեշտ մայրուղին։ Քաղաքի տնտեսության հիմքը կազմում է սննդի և մետաղամշակման արդյունաբերությունը։

Պատմություն և տեսարժան վայրեր խմբագրել

Վերին Կրիժևցին առաջին անգամ հիշատակվել է 1193 թվականին։ 1253 թվականին այն ստացել է քաղաքի կարգավիճակ։

Քաղաքի հարևանությամբ գտնվող Ստորին Կրիժևցին զարգանում էր փոքր-ինչ ավելի դանդաղ և քաղաքի կարգավիճակ ստացել է 1405 թվականին։ Մինչև 18-րդ դարը Ստորին և Վերին Կրիժևցի քաղաքները զարգանում էին իրարից անկախ, ինչպես երկու տարբեր քաղաքներ։ 1752 թվականին կայսրուհի Մարիա Թերեզան իր հրամանագրով քաղաքները միավորել է։

Քաղաքի ամենահին եկեղեցին 11-րդ դարում կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին է։ 17-րդ դարում կառուցվել է Սուրբ Աննա եկեղեցին։ Սուրբ երրորդության մայր տաճարը կառուցվել է 1817 թվականին։

Հայտնի բնիկներ եւ բնակիչներ խմբագրել

Նկարներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 177.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիժևցի» հոդվածին։