Կրթության ազգային թանգարան

Կրթության ազգային թանգարան (ալբ․՝ Muzeu Kombëtar i Arsimit), ազգային թանգարան, որը գտնվում է Ալբանիայի Կորչա քաղաքում։ Թանգարանը գտնվում է 1887 թվականի մարտի 7-ին բացված Աբանիայի առաջին դպրոցի շենքում, այլ կերպ հայտնի է Mësonjëtorja անունով։ Այնտեղ պահվում է Ալբանիայի գրերի և հրապարակումների պատմությունը, այնպիսիք, ինչպիսին են Ալբանիայի առաջին այբուբենը, որի հեղինակն է Նաում Վեքիլխարջին և երկրորդ ալբանական այբուբենը` գրված Կոնստանդին Քրիստոֆորիդիի կողմից։ Այնտեղ կան նաև նշանավոր հայրենասերների նկարներ և լուսանկարներ, որոնք նպաստել են դպրոցի բացմանը, այնպիսիք, ինչպիսիք են Պանդելի Սոտիրին, Պետրոննի Լուարասին և Նուչի Նաչին[1][2]։

Կրթության ազգային թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ալբանիա
ՏեղագրությունԿորչա
ՎայրԿորչա
Հիմնադրվել է1967

Շինություն խմբագրել

Կրթության ազգային թանգարանը գտնվում է 1887 թվականի մարտի 7-ին բացված ալբանական առաջին դպրոցի շենքում, որը հայտնի է "Mësonjëtorja e Parë Shqipe" (Ալբանական առաջին դպրոց) անունով[3]։ Շենքը թվագրվում է 1840-ականների վերջերին, տունը պահպանել է իր առաջնային տեսքի հիմնական մասը և այսօր համարվում է Ալբանիայի կրթական հուշարձան[4]։ Կառուցումից ի վեր շինությունը մշտապես հասարակական գործառույթ է իրականացրել։ Կառույցը եղել է Կորչայի հայրենասեր Դիամատի Տարպոյի տունը, ով նվիրաբերել է կառույցը Ալբանիայի դպրոցին։ 1887-1902 թվականներին այստեղ եղել է առաջին դպրոցը, որը կառավարվել է Օսմանյան կայսրության կողմից՝ օգտագործվելով որպես բանտ մինչև Երիտթուրքերի հեղաշրջումը, երբ տեղի ալբանացիները վերցրել են շենքի վերահսկողությունը, վերաբացել են ալբանական դպրոցը և կազմավորել են "Banda e Lirisë անունով երաժշտական բենդը 1908 թվականի հոկտեմբերի 1-ին[4][5]։ Որպես դպրոց կառույցը ծառայել է մինչև 1967 թվականը, դրանից սկսած այն գործել է որպես Կրթության ազգային թանգարան, ինչպես որ այն կոչվում է մինչև օրս։

Ցուցադրություններ և հավաքածուներ խմբագրել

Թանգարանը իր այցելուներին առաջարկում է հետաքրքիր նյութ, պատմական ակնարկ ալբանական առաջին դպրոցի հիմնադիրների, աջակիցների, տնօրենների, աշակերտների տարբեր տարիների լուսանկարները։ Այստեղ կան նաև ցուցադրված տեքստեր և գրքեր, որոնք օգտագործվել են առաջին դպրոցի աշակերտների և շրջանավարտների կողմից, որոնք օգտագործվել են ալբանացի այն հայրենասերների և լեզվաբանների կողմից, որոնք եղել են դպրոցի պատմության մասը։ Թանագարանում վերականգնվել է առաջին դպրոցի տնօրենի գրասենյակը, որը վավերագրված է դպրոցի առաջին տնօրեններից մեկի` Նուչի Նաչիի ձեռագիր հուշերում։ Գրասենյակաային տարածքը ծառայում է որպես առանձին տաղավար, որտեղ գտնվում է այցելուների գիրքը, որտեղ այցելուները և զբոսաշրջիկները կարող են կիսվել թանգարանի մասին տպավորություններով։ Թանգարանում ցուցադրվում են ալբանական այբուբենի երկու ամենաառաջին խմբագրումները, որոնք հրատարկվել են Նաում Վեքիլխարջիի կողմից[6][7]։ Այս այբուբենները տարածված են եղել Հարավային Ալբանիայում, հատկապես` Կորչայի և Պարմիտի շրջաններում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «- Bashkia Korce». bashkiakorce.gov.al. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  2. «Nuçi Naçi – Agjencia Telegrafike Shqiptare». www.ata.gov.al (ալբաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  3. «Muzeu Kombëtar i Arsimit | Korca.al». korca.al (ալբաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  4. 4,0 4,1 Moderator. «KosovariMedia.com - Portal informativ dhe edukativ Shqiptar - Niko Kotherja: Muzeu Kombëtar i Arsimit është vendosur në godinën ku u hap shkolla e parë shqipe». kosovarimedia.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  5. «Banda e Lirisë dhe shoqëritë muzikore të grekomanëve të Korçës (pjesa e parë) - Te Sheshi». Te Sheshi (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունվարի 22. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  6. «Mësonjëtorja e Parë Shqipe në Korçë, jo një muze i thjeshtë». KOHA.net (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  7. «Muzeu Kombëtar i Arsimit - Mësonjëtorja e Parë Shqipe, Korça 2018». www.gluseum.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.