Կրեմ-ֆրեշ (ֆր.՝ crème fraîche՝ թարմ կրեմ), ֆրանսիական կաթնաթթվային մթերք, որը պարունակում է 30%-ից քիչ յուղ (սովորաբար՝ 15-18 կամ 28%)։ Նման է թթվասերին[1]։ Պատրաստվում է կովի կաթից՝ կրեմի մերումով։ Կրեմ-ֆրեշն ունի հաճելի, աննշան թթու համ, առանց հավելումների։ Թթվասերից չի տարբերվում ո՛չ համով, և ո՛չ էլ ստացման տեխնոլոգիայով։

Կրեմ-ֆրեշ
Crème fraîche
Ազնվամորի կրեմ-ֆրեշով և շաքարով
Ֆրանսիա
ԵնթատեսակԿաթնաթթվային մթերք և կաթնամթերք
Առաջացման երկիր Ֆրանսիա
 Crème fraîche Վիքիպահեստում

Բաղադրության մեջ թույլատրվում է մինչև 15% սախարոզ։ Վաճառքում սովորաբար առաջարկվում է բնական վիճակում կամ սխտորի հավելումով, համեմունքներով կամ կանաչիով, երբեմն նաև ժելատինով։ Օգտագործվում է նաև որպես սոուսների կամ ապուրների բաղադրիչ։

Կրեմ-ֆրեշ պատրաստելու համար կրեմը լցվում է պնակի մեջ, ապա ավելացվում են կաթնաթթվային բակտերիաները։ 20-40 °C ջերմաստիճանի պայմաններում, 18-40 ժամվա ընթացքում այս բակտերիաները կաթնային շաքարից դառնում են կաթնաթթու։ Իր յուրահատուկ համը և խտությունը կրեմ–ֆրեշը ստանում է նրանում պարունակվող սպիտակուցների դենատուրացման հետևանքով[2][3]։ Կրեմ-ֆրեշի արտադրության մեջ չի թույլատրվում օգտագործել կայունացուցիչներ, կոնսերվանտներ և այլ հավելումներ։ Մերումից հետո կրեմ-ֆրեշը չի ենթարկվում լրացուցիչ ջերմային վերամշակման։

Ֆրանսիական խոհանոցում կրեմ-ֆրեշին մոտ է կրեմ-դուբլը, որն ունի ավելի բարձր յուղայնություն։

Պատկերասրահ խմբագրել

Կրեմ-ֆրեշով պատրաստված ուտեստներ՝

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wingerd, S. (2011). A Fraîche Perspective - Crème Fraîche. http://culinaryalchemist.blogspot.no/2011/07/fraiche-perspective-creme-fraiche.html
  2. McGee, p. 49
  3. Goddik, p. 179-6
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրեմ-ֆրեշ» հոդվածին։