Կրատոս (հին հունարեն՝ Κράτος - «ուժ, իշխանություն»), հին հունական դիցաբանությունում կրտսեր տիտան, Պալլանտի և Ստիգսի որդին[1]։ Տիտանոմաքիայի ժամանակ Զևսի դաշնակից[2]։ Գործող անձ Էսքիլեսի «Պրոմեթևսը շղթայված» ողբերգությունում, Զևսի ծառան։ Առասպելներից մեկում շղթայում է Պրոմեթևսին ժայռին Հեփեստոսի գլխավորությամբ։

Կրատոսը սպարտացի մարտիկ է, կիսաստված և Զևսի որդին, որը վրեժ է լուծում օլիմպիական աստվածներից տարբեր դժգոհությունների համար, ներառյալ սեփական ընտանիքի սպանությունը, որը կատարվել է իր ձեռքերով. այս խաղերում նա ցուցադրվում է որպես դաժան, ոչինչ չասող հակահերոս։ Նա սպանում է Արեսին՝ որպես հաղթող ստանալով պատերազմի աստծո տիտղոսը, իսկ ժամանակագրական հաջորդող խաղերում այս կարգավիճակով կռվում է տարբեր աստվածների և առասպելական հրեշների հետ։ 2018 թվականի God of War խաղում, որն արդեն հիմնված է սկանդինավյան դիցաբանության վրա, Կրատոսը ցուցադրվում է ավելի մեծ և այլևս այդքան հեշտությամբ չի ենթարկվում կույր զայրույթին. նա հանդես է գալիս որպես հայր և դաստիարակ իր նոր որդու՝ Ատրեուսի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հեսիոդոս. Թեոգոնիա 385
  2. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 2, 4