Կրասնոսելսկի շրջան (Սանկտ Պետերբուրգ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կրասնոսելսկի շրջան (այլ կիրառումներ)

Կրասնոսելսկի շրջան, շրջան Սանկտ Պետերբուրգ քաղաքում, որը գտնվում է քաղաքի հարավարևմտյան հատվածում։

Կրասնոսելսկի շրջան
Красносельский район
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵնթարկումՍանկտ Պետերբուրգ
Հիմնադրված է1973 թ.
Առաջին հիշատակում1973
Մակերես115 կմ²
Բնակչություն330546 [1][2] մարդ
Պաշտոնական կայքgov.spb.ru/gov/admin/terr/reg_krasnoselsk
Կրասնոսելսկի շրջան (Սանկտ Պետերբուրգ) (Ռուսաստան)##
Կրասնոսելսկի շրջան (Սանկտ Պետերբուրգ) (Ռուսաստան)

Սահմանակից է Կիրովի, Մոսկովյան, Պետրոդվորեցի, Լոմոնոսովի, Գատչինայի շրջաններին։

Կրասնոսելսկի շրջանը ներկայումս Սանկտ Պետերբուրգի ամենաարագ զարգացող շրջաններից մեկն է։ Մոտ ապագայում ծրագրված են տարբեր նախագծեր կապված բնակարանային շինարարության հետ, ստեղծվել են նոր ժամանակակից արդյունաբերական ընկերություններ։

Պատմություն խմբագրել

Կազմավորվել է ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի հրամանով 1973 թվականի ապրիլի 13-ին։ Բացի Կրասնոյե սելո-ից շրջանի կազմի մեջ մտան նաև Կիրովի շրջանի մի մասը, Գորելովոն, Տորիկին և Մոժայսկին։

1979 թվականին Կրասնոսելսկի շրջանի կազմի մեջ մտավ Խվոյնի գյուղը, որը մինչ այդ մտնում էր Լենինգրադի մարզի Գատչինսկի շրջանի կազմի մեջ։ Այս զինվորական ավանի տարածքը չորս կողմից շրջապատված է Գատչինսկի շրջանով և համարվում է անկլավ[3]։

Քաղաքային կառույցներ խմբագրել

Շրջանի կամի մեջ մտնում է 7 քաղաքային կառույց․

  • Հարավ-արևմուտք քաղաքային օկրուգ
  • Հարավ-մերձծովային քաղաքային օկրուգ
  • Սոսնովայա Պոլյանա քաղաքային օկրուգ
  • Ուրիցկ քաղաքային օկրուգ
  • Կոնստանտինովսկոյե քաղաքային օկրուգ
  • Գորելովո քաղաքային օկրուգ
  • Կրասնոյե Սելո քաղաք

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Госкомстат РФ. Итоги ВПН 2010. Том 1. Численность и размещение населения Արխիվացված 2018-07-24 Wayback Machine: 11. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, городских округов, муниципальных районов, городских и сельских поселений Արխիվացված 2022-03-03 Wayback Machine
  2. «По результатам Всероссийской переписи населения в октябре 2010г» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.
  3. «В Гатчинском районе обнаружен «вражеский» анклав». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել