Կրասնոյարսկի հիդրոէլեկտրակայան

Կրասնոյարսկի հիդրոէլեկտրակայան (ռուս.՝ Красноярская ГЭС), աշխարհի խոշորագույն ՀԷԿ-ը (1972)։ Կառուցվել է Ենիսեյ գետի վրա, Կրասնոյարսկ քաղաքի մոտ։ 1967 թվականի նոյեմբերին գործարկվել են առաջին հիդրոագրեգատները, իսկ 1971 թվականի վերջին՝ 12-րդ հիդրոագրեգատի գործարկմամբ ՀԷԿ-ը հասավ նախագծային հզորության և 1972 թվականի հուլիսին շահագործման հանձնվեց։ Հաստատված հզորությունը 6000 Մվա է, էլեկտրաէներգիայի միջին երկարամյա արտադրանքը՝ տարեկան 20, 4 միլիարդ կվտ/ժ։ ՀԷԿ-ի կառույցի մեջ մտնում են՝ 124 մ բարձրության բետոնե պատվարը, ՀԷԿ-ի 430 մ երկարության շենքը, նավամբարձիչը, 220 և 500 կվ լարման բաց բաշխիչ հարմարանքները։ Հիդրոհանգույցի ճնշումային ճակատամասի երկարությունը 1175 մ է, առավելագույն ճնշումը՝ 101 մ, պատվարով անցնող ջրի ծախսը՝ 12000 մ3/վրկ։ Պատվարը գոյացնում է Կրասնոյարսկի ջրամբարը։ ՀԷԿ-ի շենքում տեղադրված են շառավղա-առանցքային տուրբիններով 12 հիդրոագրեգատ, յուրաքանչյուրը՝ 508 Մվա հզորությամբ։

Կրասնոյարսկի հիդրոէլեկտրակայան
Տեսակհիդրոէլեկտրակայան, ամբարտակ և հանրային ընկերություն
Երկիր Ռուսաստան
ՏեղադրությունԿրասնոյարսկի երկրամաս
Մասն էQ4175667?
ՍեփականատերEurosibenergo?
Ամբարտակ և ջրհեռ
ImpoundsԵնիսեյ
Էլեկտրակայան
Տեղադրված հզորություն6000 մեգավատտ
Կայք
kges.ru
Կրասնոյարսկի հիդրոէլեկտրակայանը գտնվում է Ռուսաստանում
Կրասնոյարսկի հիդրոէլեկտրակայան


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 680