Կրասին (մինչև 1927 Սվյատոգոր), ռուսական և խորհրդային նավատորմի արկտիկական սառցահատ, 1980-ական թվականներից նավ-թանգարան, կառուցված 1916-1917 թվականներին Նյուքասլ քաղաքում, Մեծ Բրիտանիա։ 1927 թվականին վերանվանվեց խորհրդային քաղաքական գործիչ Լեոնիդ Կրասինի անունով։

Կրասին սառցահատ
Տեսակսառցահատ և պատմության հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ և Վասիլիի կղզու շրջան
ՎայրՍանկտ Պետերբուրգ
ՀասցեLungoneva Tenente Schmidt, 23sima linea
Հիմնադրվել է1916
Կայքkrassin.ru
Քարտեզ
Քարտեզ

Սառցահատի պատմություն խմբագրել

 
Սառցահատի մոդելը մինչև վերակառուցումը

Ռուսական նավատորմի նավի շինարարությունը՝ ըստ մակարովյան կատարելագործված «Երմակ» նախագծի, 904 շինարարական համարով, սկսվեց 1916 թվականի սկզբին Նյուքասլ քաղաքում W. G. Armstrong, Whitworth & Co. Ltd. ընկերության կողմից, իսկ օգոստոսի 3-ին ծով իջեցվեց։

1916 թվականի սեպտեմբերին ձևավորվեց խումբը, իսկ հոկտեմբերի 1-ին սառցահատը ներառվեց Ռուսական կայսրության ռազմածովային նավատորմի ցանկում՝ «Սվյատոգոր» անվամբ։ 1917 թվականի մարտին տեղի ունեցան հանձնման փորձարկումները։ 1917 թվականի մարտի 3-ին նավը ծով դուրս եկավ, սակայն անցնելով 15 մղոն, վերադարձավ նավահանգիստ։ «Սվյատոգորի» կապիտանը՝ Կ․ Նեուպոկոևը զեկուցեց, որը նավը կառավարման չէր ենթարկվում, շեղվում էր 2 կողմի վրա՝ 40 աստիճանով։ 1917 թվականի մարտի 31-ին, որոշ փոփոխություններից հետո, «Սվյատոգորի» վրա բարձրացվեց Անդրեևսկի դրոշը։ Նավի շինարարությունը վերջնականապես ավարտվեց 1917 թվականի սեպտեմբերի 15-ին։ Մտավ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի նավատորմի կազմի մեջ։

Ռուդոլֆ Սամոյլովիչի տվյալներով՝ սառցահատը ածխի օրական 100 տոննա միջին ծախսով և ամբողջովին լիցքավորված կարող էր աշխատել մեկ ամիս։ Բրիտանական ջրաջեռուցիչ կաթսաների կառուցվածքը հաշվարկված էր բարձրակարգ քարդիֆյան ածխի համար։ Խորհրդային դարբնական ածուխը թույլ չէր տալիս մեծ արագություն զարգացնել։ Շպիցբերգենի հանքավայրերի ածուխը, որը լայնորեն տարածված էր Նորվեգիայում, սառցահատին ընդհանրապես չէր համապատասխանում, քանի որ երկար կրակ էր տալիս, որն անընդունելի էր նման կարգի կաթսաների համար[1]։

 
«Սվյատոգար» սառցահատը՝ հետագայում՝ «Կրասին», 1917 թ

Մի քանի տասնամյակ շարունակ այն ամենահզոր արկտիկական սառցահատն էր աշխարհում։ Սառցահատն անմիջապես օգտագործվեց զինվորական բեռով անգլիական նավերի՝ Արխանգելսկ մտնելու համար։ «Սվյատոգորի» զինվորական ծառայությունը երկար չտևեց և ավարտվեց 1918 թվականին․ սառցահատը ջրասուզվեց Արխանգելսկի Չիժովկա գետի գետաբերանում։ Ըստ խորհրդային պատմագրության՝ նպատակն էր փակել զավթիչների նավերի ճանապարհը դեպի Արխանգելսկ, սակայն, ինչպես պարզվեց, բավական էր փակել կինգստոնները և դուրս մղել ջուրը, որպեսզի նավը բարձրացվի[2]։

Ներխուժումն իրականացվեց Անգլիայի կողմից, ով Ռուսաստանի դաշնակիցն էր Անտանտով՝ Գերմանիայի հետ շարունակվող պատերազմներում։ Ներխուժման նպատակը զենք ու զինամթերքի պաշտպանությունն էր գերմանացիներից, որը տրամադրում էին Ռուսաստանի դաշնակիցները և որը պահպանվում էր Մուրմանսկում ու Արխանգելսկում[3] 1920 թվականի փետրվարի վերջին զավթիչները հեռացան՝ իրենց հետ տանելով սառցահատը։

Դեռևս 1919 թվականի նոյեմբերին «Սոլովեյ Բուդիմիրովիչ» սառցահատային շոգենավն ուղևորվեց Կանինի Նոս՝ գերմանացիներից Արխանգելսկի քաղցած բնակիչների համար միս գնելու համար, սակայն խրվեց սառույցներում և դուրս բերվեց Կարայի ծով։ Դրեյֆը շարունակվեց գրեթե 4 ամիս։ Որպես օգնություն ուղարկվեց «Ֆեոդոր Լիտկե» սառցակտրիչը, սակայն չկարողացավ առաջ շարժվել սառույցների միջով։

Բոլշևիկները Նորվեգիայի միջոցով Անգլիայից խնդրեցին վարձով տալ «Սվյատոգորը»։ «Սվյատոգորի» օգնությամբ Ֆեոդոր Լիտկեն վթարային նավը դուրս հանեց ջրից։ «Սվյատոգորը» վերադարձավ Անգլիա[4]։

 
ԳԴՀ, 1959

1921 թվականի դեկտեմբերին խորհրդային ծովակալությունն առաջարկեց Անգլիայից հետ գնել սառցահատը, որի համար պետք է վճարվեր ընդհանուր գնից (375000 ֆունտ) մնացած մասը՝ 75000 ֆունտ։ [5]. 1922 թվականին հայտնի նավաշինարար Ալեքսեյ Կռիլովի և Մեծ Բրիտանիայի խորհրդային առևտրային ներկայացուցչի՝ Լեոնիդ Կրասինի ակտիվ մասնակցությամբ, սառցահատը ետ գնվեց[6]։

1927 թվականին սառցահատը վերանվանեցին «Կրասին»՝ Լեոնիդ Կրասինի պատվին, ով շատ բան արեց նավը Ռուսաստանին վերադարձնելու համար։

Շուտով սառցահատը հայտնի դարձավ ամբողջ աշխարհով։ 1928 թվականին Հյուսիսային բևեռից վերադառնալուց վթարի ենթարկվեց «Իտալիա» դիրիժաբլը։ Արշավախմբի ողջ մնացած անդամները և գեներալ Ումբերտո Նոբիլեն հայտնվեցին սառցե անապատում։ Բոլոր նավերից միայն «Կրասին»-ը կարողացավ հասնել արշավախմբին և փրկել մարդկանց կյանքը։

Վերադառնալիս օգնություն ցուցաբերեց 1500 ուղևոր ունեցող «Մոնտե Սերվանտես» գերմանական ուղևորանավին, որը վնասվել էր՝ բախվելով սառույցին։ Այս հերոսական արարքի համար սառցահատը պարգևատրվեց «Աշխատանքային Կարմիր շքանշանով»։

Երբ սկսվեց Երկրորդ Համաշխարհային պատերազմը, սառցահատը Հեռավոր Արևելքում էր։ «Կրասինն» ստիպված էր անցնել Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներով, Պանամայի ջրանցքով, որպեսզի հասնի Արկտիկայի արևմտյան հատվածի նավարկությանը։

 
2008 թվական

1950-ական թվականներին «Կրասինը» հիմնովին վերանորոգվեց և մոդեռնացվեց ԳԴՀ-ում։ Փոխվում է տեսքը և այն նմանվում է հետպատերազմյան ժամանակաշրջանի դիզելաէլեկտրական սառցահատներին։

Որպես սառցահատ «Կրասինն» օգտագործվեց մինչև 1972 թվականը, այնուհետև փոխանցվեց Ծովային արկտիկական երկրահետախուզական արշավախմբին, որը մտնում էր ԽՍՀՄ Երկրաբանության նախարարության «Սևմորգեոլոգիա»-ի մեջ։ Լիկվիդացվեցին 2 գոլորշի արտադրող մեքենաներ և նրանց փոխարեն տեղադրվեցին 2 եռաֆազ տուրբոգեներատորներ։ «Կրասինը» սառցահատների դասից տեղափոխվեց գիտահետազոտական նավերի դաս և դարձավ օգտագործվել արկտիկական ծովերում նավթի և գազի հետախուզման համար։

1989 թվականին Ծովային արկտիկական երկրահետախուզական արշավախումբը «Լեոնիդ Կրասին» սառցահատը փոխանցեց Գիտության պատմության միջազգային հիմնադրամին և նավը ուղարկվեց Լենինգրադ՝ շարունակելու իր գործունեությունը որպես արդեն նավ-թանգարան։ Այժմ սառցահատը գտնվում է Սանկտ Պետերբուրգի պետական լեռնային ինստիտուտի Լեյտենանտ Շմիդտի առափնյա փողոցում։

1976 թվականին «Կրասին» անունով կոչվեց Ֆինլանդիայում ԽՍՀՄ պատվերով կառուցված նոր դիզելաէլելտրական սառցահատը։ Մինչև 1990 թվականը այս սառցահատն աշխատեց Մուրմանսկում, այնուհետև տեղափոխվեց Վլադիվոստոկի նավահանգիստ։

Նավապետեր խմբագրել

Կրասին սառցահատը սառույցների մեջ

«Կրասինի» նավապետերը՝

  • 1917 — Նեուպոկոև Կոնստանտին Կոնստանտինովիչ
  • 1917—1918 — Դրեյեր Նիկոլայ Ալեքսանդրովիչ
  • 1920—1921 — Սվերդրուպ
  • 1921—1923 — Ֆալկ-Մուսս
  • 1923—1926 — Սորոկին Մ. Յա.
  • 1928 թվականին Нобиле արշավի փրկության ժամանակ կապիտանն էր Կառլ Էգգին, ավագ օգնականը՝ Պավել Պոնոմարյովը, որը երեսուն տարի անց դառնում է առաջին ատոմային սառցահատի՝ «Լենինի» նավապետը
  • 1929—1932 — Սորոկին Մ. Յա.
  • 1932—1933 — Լեգզդին, Յակով Պետրովիչ
  • 1935—1940 — Բելոուսով Մ. Պ.
  • 1940—1945 — Մարկով Մ. Գ.
  • 1945—1947 — Վետրով Ա. Ի.
  • 1947—1951 — Պիրոժկով Ի. Վ.
  • 1960—1963 — Չուխչին Դմիտրի Նիկոլաևիչ
  • 1962 — Կուզնեցով Ալեքսանդր Պետրովիչ
  • 1964 — Խլեբնիկով Յու. Կ.
  • 1966—1967 — Կուզնեցով Ալեքսանդր Պետրովիչ
  • 1967—1968 — Կուչիև Յուրի Սերգեևիչ
  • 1968—1971 — Վավիլով Եվգենի Անիսիմովիչ
  • 1972—1973 — Գրոմով Օ. Ա.
  • 1973—1974 — Գոյդովսկի Ռ. Ռ.
  • 1975 — Ֆեդոսեև Ֆ. Ի.
  • 1976 — Լոբանցև Վ. Տ.
  • 1976—1977 — Ֆեդոսեև Ֆ. Ի.
  • 1977 — Կուրզանով Ի. Պ.
  • 1978—1980 — Կուրզանով Ի. Պ.
  • 1980—1981 — Կոկորև Լ. Ն.
  • 1981 — Լոս Դ. Դ.
  • 1981—1984 — Պետրոչենկով Վ. Ն.

Կինոյում խմբագրել

«Կարմիր վրան» ֆիլմում (ռուս.՝ Красная палатка), որ ցուցադրվել էր 1969 թվականին, իրական «Կրասին»–ի փոխարեն նկարահանվում է մեկ այլ սառցահատ՝ «Սիբիրյակով» (ռուս.՝ Сибиряков)՝ նախկին «Յաաքարհու» (ֆիններեն՝ Jääkarhu՝ «Սպիտակ արջ») սառցահատը, որ կառուցվել է 1926 թվականին Ռոտերդամ քաղաքում և 1945 թվականին տրվել է Խորհրդային Միությանը՝ որպես պարգևատրում։ Ինքը՝ «Կրասինը» 1950-ական թվականներին ԳԴՀ–ում կապիտալ վերանորոգում անցնելուց և մոդեռնիզացվելուց հետո քիչ էր հիշեցնում այն սառցահատի տեսքը, որն ուներ 1928 թվականին, երբ օգնության էր հասել իտալացի բևեռախույզներին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Самойлович Р.Л. Во льдах Арктики. Поход "Красина" лето 1928 года. Издание 3е, персмотренное и дополненное.. — Ленинград: Издательство всесоюзного арктического института, 1934.
  2. Ровесник Октября сорок лет назад // Моделист-Конструктор. — 1968. — № 11.
  3. Веллер М. Буковский А. Гражданская история безумной войны. М.: ООО «Издательство АСТ», ООО «Издательство АСТ Москва» 2007. SBN 978-5-17-45470-9 («Издательство АСТ»); ISBN 978-5-9713-5930-2 («Издательство АСТ Москва»)
  4. Կաղապար:Ռուսերևն հոդված
  5. Крылов А.Н. Мои воспоминания. — Москва: АН СССР, 1942. — С. 252.
  6. Миндлин Э. Л. Красин во льдах М.:Государственное издательство детской литературы Министерства просвещения РСФСР 1961

Գրականություն խմբագրել

  • Самойлович, Рудольф Лазаревич, S.O.S. в Арктике. Экспедиция «Красина», Берлин, 1930
  • Самойлович, Рудольф Лазаревич, Во льдах Арктики. Поход "Красина" лето 1928 года. Издание 3е, персмотренное и дополненное. Ленинград, 1934
  • В. Реданский, Младший брат «Ермака», 1978
  • Миндлин Э. Л. Красин во льдах. — М.։ Государственное издательство детской литературы Министерства просвещения РСФСР, 1961.
  • Ледокол «Красин» / [Сост.։ Д. Чапкис]. — СПб. ։ Белое и Черное, 2001. — 140, [1] с. ISBN 5-89771-023-6

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրասին սառցահատ» հոդվածին։