Կրանիդիոն[3] (հուն․՝ Κρανίδιον[2] ή Κρανίδι), փոքր քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակարդակից 92 մետր բարձրության վրա[1], Պելոպոնես թերակղզու արևելքում, Արգոլիդա թերակղզու հարավային մասում, Աթենքից 83 կիլոմետր հարավ-արևմուտք, Էրմիոնիից 8 կիլոմետր դեպի արևմուտք, Էպիդավրոսից 28 կիլոմետր դեպի հարավ և 38 կիլոմետր Նաֆպլիոնից դեպի հարավ-արևելք։ Էրմիոնիդա համայնքի վարչական կենտրոն Ալգորիդա ծայրամասային միավորումում, Պելոպոնես պերիֆերիայում։ Բնակչությունը 4006 է՝ ըստ 2011 թվականի հաշվառման[2]։

Քաղաք
Կրանիդիոն
հուն․՝ Κρανίδιον
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՊերիֆերիաՀունաստան
Մակերես87,567[1] կմ²
ԲԾՄ92[1] մ
Խոսվող լեզուներՀունարեն
Բնակչություն4006[2] մարդ (2011)
Ազգային կազմհույներ
Կրոնական կազմհույն ուղղափառ եկեղեցի
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Հեռախոսային կոդ27540
Փոստային դասիչ21300
Կրանիդիոն (Հունաստան)##
Կրանիդիոն (Հունաստան)

Կրանիդիոնում տեղակայված են մի քանի հայտնիների տներ, այդ թվում՝ սըր Շոն Քոններիի, թագավոր Վիլեմ Ալեքսանդր և թագուհի Մաքսիմ նիդերլանդական թագավորական զույգի տները։

Աշխարհագրություն խմբագրել

 
Այոս-Պրոդրոմոս եկեղեցի

Քաղաքը շրջապատված է ոչ բարձր, ձիթապտղի պուրակներով և ոչ մեծ անտառներով ծածկված լեռներով։ Քաղաքը տեղակայված է 6 կիլոմետր Պարտոխելիոն նավահանգստից դեպի հյուսիս-արևելք՝ Էգեյան ծովի Արգոլիկոս ծոցի ափին, միևնույն ժամանակ ափին տեղակայված են մի քանի մերձակա գյուղեր՝ ներառյալ Կիլասը և լողափում փոքր Դարուֆիի բնակավայրը։

Կրանիդիոնի միություն խմբագրել

Կրանիդիոնի համայնքային միությունում մտնում են 10 բնակավայրեր։ Բնակչությունը 4441 է՝ ըստ 2011 թվականի հաշվառման[2]։ Տարածքը 87,567 քառակուսի կիլոմետր[1]

Բնակավայր Բնակչություն (2011)[2], մարդ
Այոս-Նիկոլաս 8
Ավլոնա 80
Դիսկուրիա 26
Դորուֆի 2
Թինի 0
Կամբոս 41
Կունուպի 87
Կրանիդիոն 4006
Լակես 14
Պետրոտալասա 177

Բնակչություն խմբագրել

Տարի Բնակչություն, մարդ
1991 3970[4]
2001 4398[4]
2011 4006[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 351. — ISSN 1106-5761.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  3. Կաղապար:Карты государств
  4. 4,0 4,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.