Կրայովա (ռումիներեն՝ Craiova), քաղաք Ռումինիայի Օլթենիա շրջանում, Դոլժ ժուդեցի վարչական կենտրոնն է։

Կրայովա
ռումիներեն՝ Craiova
Զինանշան

ԵրկիրՌումինիա Ռումինիա
Մակերես81,41±0,01 կմ²
ԲԾՄ90±1 մետր
Բնակչություն234 140 մարդ (դեկտեմբերի 1, 2021)
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Փոստային դասիչ200008–200820
Պաշտոնական կայքprimariacraiova.ro/ro(ռում.)
Կրայովա (Ռումինիա)##
Կրայովա (Ռումինիա)

Ըստ 2005 թվականի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 304 142 մարդ։ 2002 թվականին բնակչության 97,48 %-ը ռումինացիներ էին, 1,5 %-ը՝ գնչուներ, 1 %-ը պատկանում էր այլ ազգությունների։ Բնակիչների մեծամասնությունը ուղղափառ քրիստոնյաներ են։

2016 թվականին բնակչությունը կազմում էր 387 151 մարդ[1]։

Ստուգաբանություն խմբագրել

Անվան ծագման տարբերակների մեծամասնությունը հանգում են սլավոնական ծագմանը․ ծագել է краль՝ թագավոր բառից[2][3]։ Արդյունքում անվանումը վերափոխվեց՝ հունգ.՝ kilkary[4], ռումիներեն՝ crai, բայց սլավոնական վերջածանց «ov»-ը պահպանվել է[2]։

Աշխարհագրություն խմբագրել

Կրայովան գտնվում է երկրի հարավային հատվածում՝ Ժուի (ռումիներեն՝ Jiu) գետի ափին, Օլթենիա շրջանի կենտրոնական հատվածում՝ Բուխարեստից 227 կմ, իսկ Դունայից՝ 68 կմ հեռավորության վրա։

Պատմություն խմբագրել

1940 թվականի սեպտեմբերի 7-ին քաղաքում կնքվեց Կրայովյան խաղաղության համաձայնագիրը, ըստ որի՝ Ռումինիան Բուլղարիային էր զիջում Հարավային Դոբրուջա շրջանը, և երկու կողմերը համաձայնեցին նոր տարածքներին հարող տարածքներում կատարել բնակչության փոխանակում։

1944 թվականի հոկտեմբերի 5-ին, ԽՍՀՄ-ի միջնորդությամբ, համաձայնագիր կնքվեց զինվորական համագործակցության մասին Բուլղարիայի կառավարության և Հարավսլավիայի ազատագրման ազգային կոմիտեի միջև՝ Հարավսլավիայի տարածքում ռազմական գործողությունների ժամանակ բուլղարական զորքերի ու ՀԱԱԿ-ի ռազմական գործընկերության և համագործակցության մասին։

Տնտեսություն խմբագրել

Մշակույթ խմբագրել

Բուխարեստից հետո Կրայովան ճարտարապետական պատմական հուշարձանների՝ եկեղեցիների, դղյակների և այլ կառույցների թվով զբաղեցնում է երկրորդ տեղը։

Կրթություն խմբագրել

Տրանսպորտ խմբագրել

Քաղաքի արևելքում՝ կենտրոնից 7 կմ հեռավորության վրա, տեղակայված է Կրայովայի միջազգային օդակայանը։

Քույր քաղաքներ խմբագրել

Հայտնի բնիկներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Populația României pe localități la 1 ianuarie 2016» (PDF). Institutul Național de Statistică. 06.05.2016.
  2. 2,0 2,1 Е. М. Поспелов Географические названия мира: Топонимический словарь / Р. А. Агеева. — М.: Русские словари, 1998. — С. 450. — 220 с. — 3000 экз. — ISBN 5-89216-029-7
  3. Laurențiu Rădvan, At Europe's Borders: Medieval Towns in the Romanian Principalities, Brill, 2010, 9789004180109, p.272
  4. Старовенгерский язык
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրայովա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 675