Կտավախոտ սովորական

բույսերի տեսակ
Կտավախոտ սովորական
Կտավախոտ սովորական
Կտավախոտ սովորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Ջղախոտազգիներ (Plantaginaceae)
Ցեղ Կտավախոտ (Linaria)
Տեսակ Կտավախոտ սովորական (L. vulgaris)
Միջազգային անվանում
Linaria vulgaris

Կտավախոտ սովորական (լատին․՝ Linaria vulgaris), խլածաղկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

Տահաճ հոտով, առանցքային արմատով և ուղուղ, վերին մասում գեղձային մազիկներով ծածկված ցողունով բազմամյա խոտաբույս է, որի բարձրություն 40-70 սմ է։ Նստադիր, կանաչ, հերթադիր, գծային-նշտարաձև տերևները խիտ են դասավորված։ Երկարավուն խիտ ողկույզներում հավաքված են դեղին ծաղիկները։ Բաժակը բաժանված է հինգ սրածայր երկարավուն-ձվաձև թերթիկների։ Երկշուրթ դեղին պսակի պսակաթերթիկները միաձուլվելով, առաջացնում են խողովակ, ունեն վառ նարնջագույն ուռուցիկ հատված ստորին շուրթի վրա, փակ երախ և երկար խթան։ Սև սկավառակաձև սերմերով պտուղը երկարավուն բազմասերմ տութիկ է, որը բացվում է գագաթնային մասում[1]։

Տարածվածություն խմբագրել

Որպես մոլախոտ աճում է խոտածածկ լանջերին, մերձալպյան մարգագետիններում, անտառաեզրերին և գետափերին։ Հանդիպում է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում։ Գեղարզարդային և թունավոր բույսեր են[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են բույսի վերգետնյա մասը, որը հավաքում են ծաղկման շրջանում։ Բույսի պատրաստուկներն ունեն քրտնաբեր, միզամուղ, լեղամուղ և թույլ լուծողական ազդեցություն, կիրառվում են նաև թութքի, որքինի և պսորիազի բուժման համար[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.