Կվիրին, Իտալիայի հնագույն աստվածներից, որը պաշտվել է Ապենինյան թերակղզում դեռ իտալիկների բնակվելուց առաջ։ Կվիրինի պաշտամունքը Հռոմ բերել են սաբինները։ Հռոմեական աստվածների շարքում Կվիրինը զբաղեցնում էր երրորդ տեղը Յուպիտերից և Մարսից հետո։ Ավելի ուշ ժամանակներում սկսել են Կվիրինին շփոթել Մարսի հետ։ Գրողները Կվիրինին անվանել են «Հանգիստ Մարս», «Խաղաղության Մարս»։ Կվիրինի պաշտամունքը միաձուլվել է նաև Հռոմուլոսի պաշտամունքի հետ, որի մասին վկայում է Հռոմուլոս-Կվիրին տաճարը։ Կվիրինի անունից առաջացել է հնում տարածված հռոմեացիների կվիրիտներ անվանումը։ Կվիրինի տոնը՝ Կվիրինալիաները, տոնվում էր փետրվարի 17-ին։

Կվիրին
Տեսակհռոմեական դիցարանի աստվածություն և պատերազմի աստված
ԴիցաբանությունSabines?, Իտալիայի հին ժողովուրդների ցուցակ և հին հռոմեական կրոն
Սեռարական
Երևի համընկնում էՀռոմուլոս և Curinus?
ԱմուսինHora?
 Quirinus Վիքիպահեստում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կվիրին» հոդվածին։