Կվադվո Ասամոա (անգլ.՝ Kwadwo Asamoah, դեկտեմբերի 9, 1988(1988-12-09)[1][2], Աքրա, Գանա), գանացի կիսապաշտպան, ով հանդես է գալիս Թուրինի Յուվենտուսում և Գանայի հավաքականում։

Կվադվո Ասամոա
Անձնական տվյալներ
Ազգությունը իտալացի
Քաղաքացիությունը  Գանա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 9, 1988 (35 տարեկան)
Ծննդավայր Աքրա, Գանա
Հասակ 178 սմ
Քաշ 78 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Յուվենտուս
Համար 22
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008 - 2012 Իտալիա Ուդինեզե 114 (8)
2012 - ներկա Իտալիա Յուվենտուս 68 (4)
Ազգային հավաքական
2008 - ներկա Գանա Գանա 66 (4)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 31, 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 26, 2014

Ակումբային կարիերա խմբագրել

«Ուդինեզե» խմբագրել

2008 թվականին Կվադվոն պայամանագիր է կնքել իտալական «Ուդինեզեի» հետ[3]։ Իր առաջին գոլը թիմի կազմում խփել է 2009 թվականի ապրիլի 19-ին՝ «Ֆիորենտինայի» դեմ խաղում։

«Յուվենտուս» խմբագրել

2012 թվականի հուլիսի 2-ին Ասամոան տեղափոխվել է Թուրինի «Յուվենտուս»[4]։

Ազգային հավաքական խմբագրել

Ասամոան առաջին անգամ հրավիրվել է հավաքական մասնակցելու 2008 թվականի աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությանը։ Գանայի հավաքականի կազմում մասնակցել է նաև 2010 և 2014 թվականների ֆուտբոլի աշխարհի առաջնություններին։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Իտալիայի չեմպիոն - 2013, 2014, 2015
  • Իտալիայի սուպերգավաթակիր - 2012, 2013

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Квадво Асамоа продлил контракт с «Удинезе» до конца 2015 года». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
  4. Asamoah e Isla alla Juventus

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կվադվո Ասամոա» հոդվածին։