Կրոնոս (հուն․՝ Κρόνος), տիտան հին հունական դիցաբանության մեջ։ Ուրանոսի (երկինք) և Գեայի (Երկիր) որդին։ Կրոնոսը մոր՝ Գեայի սադրանքով տապալել է հորը և տիրել աշխարհին։ Կրոնոսը Հադեսի, Զևսի և Պոսեյդոնի հայրն էր։ Հոր ճակատագրին արժանանալու երկյուղից Կրոնոսը կուլ է տվել իր նորածին զավակներին։ Կինը՝ Հռեան, խորամանկորեն փրկել է կրտսեր որդուն՝ Զևսին, որը, հասակ առնելով, Կրոնոսին ստիպել է փսխել զավակներին։ Այնուհետև Զևսը եղբայրների օգնությամբ հաղթել է Կրոնոսին և նետել Տարտարոս։ Ըստ Հեսիոդոսի «Թեոգոնիայի», Կրոնոսի տիրակալության ժամանակը եղել է աշխարհի «ոսկեդարը»։ Այլ զրույցի համաձայն՝ Կրոնոսը տապալվելուց հետո թագավորել է Երանության կղզում։ Մինչհելլենիստական Հունաստանում Կրոնոսը պաշտվել է որպես հունձքի աստված։ Կրոնոսի տաճարը կառուցված էր Աթենքի Ակրոպոլսի ստորոտին։ Հռոմայեցիները Կրոնոսին նույնացրել են Սատուռնի հետ։ Երբեմն հուն. Χρόνος (ժամանակ) բառի նմանությամբ Կրոնոսին սխալմամբ կոչել են ժամանակի աստված։ Կրոնոսը պատկերվել է որպես տարեց այր, գլխաշորով, մանգաղը ձեռքին։ Զավակներին խժռող Կրոնոսի կերպարը արտացոլվել է գեղանկարչությունում (Ռուբենս, Գոյա)։

Կռոնոս
Տեսակտիտաններ
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն և Հունական դիցաբանություն
Սեռարական
Երևի համընկնում էՍատուրն և Saturn?
ՀայրՈւրանոս[1]
ՄայրԳեա[1]
Քույր/ԵղբայրՀռեա[2], Հապետոս, Հիպերիոն, Թեմիս, Թեյա, Օվկիանոս և Տեթիս
ԱմուսինՀռեա[1]
ԿողակիցHeimarmene? և Էվոնիմ
ԶավակներԶևս[1], Հեստիա[1], Հադես[1], Պոսեյդոն[1][3], Դեմետրա[1], Հերա[1][4], Էնիալիուս, Խիրոն, Դոլոփս, էրինիաներ, Մոյրաներ, Կրիոս և Doloncus?
 Kronos Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Любкер Ф. Κρόνος (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 356—357.
  2. Любкер Ф. Rhea (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1153—1154.
  3. Любкер Ф. Ποσειδῶν (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1094—1095.
  4. Любкер Ф. Ἥρα (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 603—604.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 667