Կպչան
Կպչան
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ (Chordata)
Դաս Ձկներ
Ցեղ Ձկներ (Felis)
Տեսակ Echineidae
Լատիներեն անվանում
Echineidae


Կպչաններ (Echineidae), ձկների ընտանիք։ Մարմինը իլիկաձև է, գլուխը՝ տափակ, որի վրա տեղադրված է մեջքի առաջին լողակից առաջացած ծծանը։ Վերջինիս օգնությամբ կպչում են խոշոր ձկներին (օրինակ՝ շնաձկներին), կետերին, նավերի հատակին։ Երբեմն պոկվում են «տիրոջից»՝ ինքնուրույն կերպով կեր հայթայթելու։ Սնվում են մանր ձկներով, ջրում ապրող անողնաշարավոր կենդանիներով։ Հայտնի է 7 սեռ, 7 տեսակ, տարածված են Համաշխարհային օվկիանոսի արևադարձային և մերձարևադարձային ջրերում։ Կպչանների մատղաշը երկար ժամանակ ապրում է ազատ։ Օվկիանոսային կղզիների բնակիչները Կպչաններին օգտագործում են մեծ ձկներ և կրիաներ որսալու համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 666
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կպչաններ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կպչաններ» հոդվածին։