Կոֆյորդ (նորվ.՝ Kåfjord), կոմունա Նորվեգիայի Թրոմս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Օլերդալեն բնակավայրն է։ Պաշտոնական լեզուներն են Բուկմոլը, Հյուսիսսաամերենը։ Զբաղեցնում է 991.16 կմ² տարածք[2]։

Կոֆյորդ
նորվ.՝ Kåfjord
Դրոշ Զինանշան


ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՆորվեգիայի կոմունաներ
Մտնում էԹրոմս
ՎարչկենտրոնՕլերդալեն
Հիմնական լեզուԲուկմոլ,
Հյուսիսսաամերեն
Պաշտոնական լեզուներնորվեգերեն և Հյուսիսսաամերեն
Բնակչություն (2007)2248
Ազգային կազմնորվեգացիներ, սաամներ, քվեններ
Տարածք991.16
Հիմնադրված է1929[1] թ.
Սահմանակցում էՆորդռեիսա, Storfjord kommune – Omasvuona suohkan – Omasvuonon kunta, Լյունգեն և Էնոնտեկիյո
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ1940
kafjord.kommune.no
Կոֆյորդ կոմունան Թրոմս ֆյուլքեի քարտեզին

Պատմություն խմբագրել

1991 թվականին ընդունվեց որոշում, որ 1992 թվականի հունվարի 1-ից կոմունայի տարածքում գործելու է երկրորդ պաշտոնական լեզուն՝ հյուսիսսաամերենը։ Կոմունայի նորվեգացի բնակիչների մի մասը դժգոհություն հայտնեց նոր պաշտոնական լեզվի ընդունման մասին, ինչին ի պատասխան, տեղացի սաամները Նորվեգիայի սաամական կազմակերպությունների օգնությամբ 1991 թվականի վերջին կազմակերպեց սաամական մշակութային միջոցառումներ «Րիդու-Րիդու» փառատոնի շրջանակներում[3][4]։ Աստիճանաբար «Րիդու Րիդու» փառատոնը աստիճանաբար դարձավ հյուսիսի բնիկ ժողովուրդների փառատոն։ Իսկ ավելի ուշ փառատոնի շրջանակներում սկսեցին ներկայացվել այլ մշակութային շերտեր[5]:.

Կոֆյորդի զինանշանը խմբագրել

Կոֆյորդ կոմունայի զինանշանը իրենից ներկայացնում է կարմիր գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է սպիտակ գույնի նավի ղեկավարման վահանակ[2]։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Կոֆյորդ կոմունայում բնակվում է 2248 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում նվազում է գրանցվել[2]։

Պատկերասրահ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել