Կուտնա Հոռա (չեխ.՝  Kutná Hora, գերմ.՝ Kuttenberg), քաղաք Կենտրոնաչեխական երկրամասում[6]։ Կուտնա Հորա շրջանի կենտրոնն է, ընդարձակ լիազորություններով օժտված քաղաք է։ Պրահայից գտնվում է 60 կիլոմետր դեպի արևելք՝ Կուտնա Հորա սարահարթի վրա, ծովի մակարդակից 254 մետր բարձրության վրա։ Ըստ 2005 թվականի տվյալների բնակչությունը կազմում է 21,1 հազար մարդ։

Բնակավայր
Կուտնա Հորա
ֆր.՝ Kuttenberg
չեխ․՝ Kutná Hora[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրՉեխիա Չեխիա
Ներքին բաժանումHlouška?[2], Kaňk?[2], Karlov?[2], Kutná Hora-Vnitřní Město?[2], Malín?[2], Neškaredice?[2], Perštejnec?[2], Poličany?[2], Sedlec?[2], Šipší?[2], Vrchlice?[2] և Žižkov?[2]
Առաջին հիշատակում1289[3]
Մակերես33,071625 կմ²
ԲԾՄ254 մետր
Բնակչություն21 417 մարդ (հունվարի 1, 2023)[4]
Փոստային դասիչ284 01[5], 284 03[5] և 284 04[5]
Ավտոմոբիլային կոդS
Պաշտոնական կայքkutnahora.cz
Կուտնա Հորա (Չեխիա) (Չեխիա)##
Կուտնա Հորա (Չեխիա) (Չեխիա)

Պատմություն խմբագրել

 
Սուրբ Վարվառայի տաճար

Քաղաքը հիմնադրվել է XIII դարի առաջին կեսին։ Եղել է արծաթի արդյունաբերության միջնադարյան կենտրոն (Եվրոպայում արտադրվող ամբողջ արծաթի մեկ երրորդն արտադրվում էր քաղաքում), ինչի շնորհիվ քաղաքը Չեխական թագավորության հարստությամբ երկրորդ քաղաքն էր[7]։ Հենց հանքերն են դարձել այստեղ հանքային ավանի ստեղծման պատճառը, որոնցից մեկը ստացել է «Cuthna Antiqua» անունը, որը նշանակում է «հին սքեմ»։ Ավանդության համաձայն՝ մի վանական քնել է քաղաքի մերձակա բլրի վրա և երազում տեսել էր արծաթի կտորներ։ Արթնանալով նա իրոք հայտնաբերել էր երազում տեսած վայրը և այն ծածկել իր վանական հագուստով։ Կուտնա Հոռան դարձել էր Եվրոպայի «արծաթի տենդ»-ի առաջին վայրը։ Հանքերի շուրջը ձևավորվել էին խրճիթների, պանդոկների, բաղնիքների, կրպակների քաոտիկ կուտակումներ։ Հետո անջատ հանքերը միավորվեցին և Կուտնա Հոռան ստացավ թագավորական քաղաքի առանձաշնորհ։ Այն հուսիթյան պատերազմներից մեծ վնասներ է կրել։ XVI դարում հանքերի սպառման պատճառով անկում է ապրել։

Տեսարժան վայրեր խմբագրել

Քաղաքում գոթական ճարտարապետության շատ կոթողներ են պահպանվել.

  • Սուրբ Վարվառայի տաճար (1388-1547 թվականներ) - Կուտնա Հոռայի ամենահայտնի ճարտարապետական կոթողն է, մեծությամբ և նշանակությամբ երկրորդն է Չեխիայում, կառուցվել է ուշ (վլադիսլավյան) գոթիկայի ոճով։
  • Սուրբ Հակոբոս Ավագի կաթոլիկ եկեղեցի (1330 թվականներ)
  • Արքիդեկանության շինությունը (1594-1599 թվականներ)
  • Ճիզվիտական ուսումնարան (1667-1700 թվականներ)
  • Նախկին դրամահատարան՝ Վլաշյան (Իտալական) ատյան (XIII դար)
  • Բարոկկո ոճով կառուցված ժանտախտի սյուն (1713-1715 թվականներ)
  • Քաղաքի ծայրամասում, Սեդլեց շրջանի գերեզմանատան հարևանությամբ են գտնվում Սեդլեցի կաթոլիկ տաճարը և ոսկրատունը
  • Սեդլեցում են նաև գտնվում Սուրբ Աստվածամոր համբարձման (1280-1320 թվականներ) և Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճարները (1702-1714 թվականներ)
  • «Գրադեկ» արծաթի թանգարանը և միջնադարյան արծաթահանքը (1485-1505 թվականներ)
  • Սուրբ Երորդության կաթոլիկ եկեղեցու տաճարը
  • Բոլոր Սրբերի կաթոլիկ եկեղեցին
  • Տիրոջ մարմնի տաճարը
  • Միանձնուհիների վանքը (1733-1743 թվականներ)
  • Նամնետի Աստվածամոր կաթոլիկ տաճարը (1360-1470 թվականներ)
  • Սուրբ Յան Նեպոմուցկու կաթոլիկ տաճարը (1734-1750 թվականներ)
  • Քարե շատրվան (1493-1495 թվականներ)
  • Քարե տուն (1485-1495 թվականներ)
  • Սուրբ Վացլավի հուշարձանը

Քաղաքի պատմական կենտրոնն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում։

Արդյունաբերություն խմբագրել

  • Ապակու գործարան
  • Գարեջրի արտադրություն
  • Philip Morris ծխախոտի գործարան
  • «Foxconn» ընկերության էլեկտրոնիկայի գործարան

Տրանսպորտ խմբագրել

Երկաթգծային տրանսպորտ խմբագրել

Քաղաքի սահմանագծում գտնվում է 3 կայարան, որոնցից գլխավորը Կուտնա Հոռան է, մյուս երկուսը Կուտնա Հոռա-Սեդլեցը (Kutná Hora-Sedlec) և Կուտնա Հոռա քաղաքն (Kutná Hora město) են։ Վերջին կայարանը ամենամոտն է գտնվում քաղաքի պատմական հատվածին։

Ավտոտրնսպորտ խմբագրել

  • Մի քանի ներքաղաքային երթուղիներ
  • Միջքաղաքային կապը իրականացվում է ավտոբուսային կայարանից։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուտնա Հորա (Չեխիա)» հոդվածին։