Կուտակված Ավելի Բարձր և Ավելի Խոր

Կուտակված Ավելի Բարձր և Ավելի Խոր - Կյանքը (կամ նրա բացակայությունը) Ակադեմիայում (անգլերեն՝ Piled Higher and Deeper - Life (or the lack thereof) in Academia) (նաև ճանաչված որպես ՓիԷյչԴի Կոմիքս (անգլերեն՝ PhD Comics), թերթի և կայքային շարանկար է, որը գրում և նկարում է Հորհե Չամը։ Շարանկարը հետևում է բազմաթիվ ասպիրանտուրայի ուսանողների կյանքը։ Առաջին անգամ լույս է տեսել 1997 թվականի աշնան, երբ Չամն անձամբ ասպիրանտուրայի ուսանող էր Ստանֆորդի համալսարանում։ Նկարաշարը շրջանավարտումից հետո համալսարանական կյանքի մասին է, և ընդգրկում է գիտական հետազոտության դժվարությունները, ձգձգման վտանգները, բարդ ուսանող-ղեկավարի հարաբերությունները, և ձրի ուտելիքի անվերջ փնտրտուքները։ Չամը շարունակեց գործել շարանկարի վրա երբ որպես մեքենայաշինության դասավանդող աշխատում էր Քալթեքում, իսկ ներկայում ամբողջ ժամանակն է հատկացրել շարանի նկարելուն և նրա մասին խոսակցություններ տալուն։ Սկզբում, նկարաշարն արվում էր սև ու սպիտակով, հետո անցավ մոխրագույնի սանդղակի, և վերջապես 2004 թվականի հունիսին գունավոր դարձավ։

Piled Higher and Deeper
Հեղինակ(ներ) Հորհե Չամ
Կայք http://www.phdcomics.com
Ընթացիկ կարգավիճակ / ժամանակացույց շաբաթը երեք անգամ
Սկսման թվական 1997, հոկտեմբերի 27
Ոճ(եր) Ակադեմիա, դոկտորական հետազոտություն
Հորհե Չամը Իլինոյի համալսարան Ուրբանա-Շամպեյնում տված խոսակցությունից հետո

Արտաքին հղումներ խմբագրել

  • Piled Higher and Deeper պաշտոնական կայք
  • Սմագլիք, Փոլ (2005 թ․ օգոստոս). «Պետք է ծիծաղել... (անգլերեն՝ You've got to laugh...)». Նեյչր. 436: 745. doi:10.1038/nj7051-745a..