Կուսություն

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Կուսություն, մարդու վիճակը մինչև առաջին սեռական հարաբերության պահը[1][2]։

Հին Հռոմում վեստալուհիները խստորեն պահպանում էին իրենց կուսությունը, հակառակ դեպքում նրանք դատապարտվում էին մահվան

Հոգևոր առումով կուսությունը սեռական կյանքից գիտակցաբար հեռանալն է` հոգևոր կատարելության հասնելու համար, վանական ուխտերից մեկն է։

Տղամարդկանց կուսության վիճակը անատոմիապես չի արտահայտվում։ Կանանց մոտ անատոմիական կուսությունը նշանակում է կուսաթաղանթի անձեռնմխելիություն[3]։ Գոյություն ունի կեղծ առասպել այն մասին, որ առաջին սեռական հարաբերությունից հետո արյունահոսության բացակայությունը նշանակում է, որ աղջիկը կույս չի եղել։ Կուսաթաղանթի ձևերի փոփոխականությունն այնպիսին է, որ այն կարող է գրեթե չվնասվել կամ ամբողջովին բացակայել ծննդյան օրվանից[4]։ Որոշ հասարակություններում կույսի կարգավիճակը հարգվում և գնահատվում է, հատկապես ամուսնությունից առաջ սեռական վարքի վերաբերյալ համատեքստում։

Որոշ նախնադարյան ժողովուրդների մոտ նախատեսվել են ընդունման ծիսակատարություններ, որոնց ընթացքում աղջկան զրկել են անատոմիական կուսությունից արտասեռական ճանապարհով։ Այժմ նման պրակտիկան պահպանվում է Աֆրիկայի և Օվկիանիայի առանձին շրջաններում։ Պաշտամունքային մարմնավաճառությունը նախաքրիստոնեական շրջանում ենթադրում էր կուսության զոհաբերում աստվածներին[3]։

Անատոմիա խմբագրել

Հիմնական հոդված` Կուսաթաղանթ

Կուսաթաղանթը լորձաթաղանթի ծալք է բացվածքով, որը ծածկում է հեշտոցի մուտքը ներքին և արտաքին սեռական օրգանների միջև։

 
Կուսաթաղանթ (hymen)

Կուսաթաղանթները տարբերվում են հաստությամբ, ձևով և առաձգականությամբ։ Անվնաս կուսաթաղանթի առկայությունը հաճախ դիտվում է որպես նեղ իմաստով կուսության ֆիզիկական վկայություն։ Դրա բացակայությունը, սակայն, պարտադիր չէ, որ նշանակի սեռական հարաբերությունների փորձ, քանի որ կուսաթաղանթը կարող է բացակայել ծննդյան ժամանակ (կամ վնասվել սեռական հարաբերություններից բացի այլ պատճառներով, ինչպիսիք են, օրինակ, մարմնամարզության վնասվածքները)։ Նաև կուսաթաղանթի առկայությունը չի կարող վկայել սեռական փորձի բացակայության մասին, քանի որ կուսաթաղանթը թափանցող սեռական հարաբերությունների ընթացքում կարող է ամբողջությամբ կամ մասամբ պահպանվել։ Անատոմիկորեն կույս կանանց որոշակի քանակ (մինչև 8%) զբաղվում է սեռական հարաբերությունների ոչ ներթափանցող ձևով կամ ոչ սեռական օրգաններով՝ օրալ, անալ և այլն, ուստի նրանք լայն իմաստով չեն կարող կույս համարվել։

Հազվագյուտ դեպքերում կուսաթաղանթը ամբողջությամբ փակում է հեշտոցի մուտքը, և դաշտանային արյունը ելք չի ունենում։ Այս դեպքում անհրաժեշտ է շտապ վիրահատություն` դաշտանային արյան ելքի ճանապարհը մաքրելու համար։

Նախասեռահասունացման տարիքում գտնվող աղջիկների շրջանում կուսաթաղանթն ու հեշտոցն ավելի փոքր են և պակաս առաձգական, քան դեռահասների և մեծահասակ կանանց մոտ, ուստի ներթափանցման տրավման ավելի ակնհայտ և բնորոշ է։ Այնուամենայնիվ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներթափանցման ֆիզիկական ապացույցը սովորաբար բացակայում է նախնական սեռական ակտի մեծամասնության համաձայնությամբ կամ առանց համաձայնության, անգամ` նախասեռահասուն աղջիկների շրջանում։

Հետսեռահասուն տարիքում կամ վաղ սեռական ակտի ժամանակ կանանց մոտ կուսաթաղանթը կարող է ձգվել՝ թույլ տալով հեշտոցի ներթափանցում նվազագույն վնասով կամ առանց վնասի։ Այս կանանց միայն փոքր մասի մոտ կուսաթաղանթի փոփոխություններ են հայտնաբերվում` վկայելով թափանցող վնասվածք։ Օրինակ, 36 հղի դեռահաս աղջիկների վերաբերյալ մեկ փոքր ուսումնասիրության արդյունքում բժշկական անձնակազմը կարողացել է վերջնական եզրակացություններ անել ներթափանցման վերաբերյալ միայն երկու դեպքում[5]։

Կուսությունը մշակույթում խմբագրել

Շատ ավանդական մշակույթներում կուսության պահպանումը (այսինքն կուսաթաղանթի ամբողջականությունը) նախքան ամուսնանալն անհրաժեշտ էր համարվում։ Կանանց կուսությունը որոշ մշակույթներում սերտորեն կապված է անձնական կամ նույնիսկ ընտանեկան պատվի հետ։

Որոշ մշակույթներում (օրինակ, Հարավային Աֆրիկայում գտնվող Բանտու ժողովրդի մոտ) կուսության ստուգումը սովորույթ է։ Որպես կանոն, դա նշանակում է կուսության ստուգում, որը կատարվում է ավագ կնոջ կողմից։ Նմանատիպ ստուգում, որը կատարվում է միանձնուհու կողմից գլխավոր հերոսուհու նկատմամբ, Լյուկ Բեսոնի` Ժաննա դ'Արկի մասին համանուն գեղարվեստական ֆիլմի առանցքային տեսարաններից մեկն է։

Ժամանակակից (հատկապես արևմտյան) մշակույթի որոշ տարրեր այլևս չեն համարում մինչամուսնական կուսությունը որպես արժանապատվություն և կարող են դա ակնհայտորեն ակնարկել։ Երիտասարդների շրջանում ավելի ու ավելի հաճախակի դարձած այն կարծիքը, թե կուսությունն արժանապատվություն չէ, բազմաթիվ բանավեճերի առիթ է դարձել, հատկապես երիտասարդության սեքսուալության վերաբերյալ։

Փիլիսոփա Բերտրան Ռասելն իր «Ինչու ես քրիստոնյա չեմ» գրքում պնդում է, որ սեռական հարաբերությունից խուսափելը միամտություն և հիմարություն է, և որ դա երկարաժամկետ հեռանկարում բերում է շատ ավելի դժբախտության, քան, եթե սեռական ակտիվությունը ներկա է։ Սա հիմնված է այն գաղափարի վրա, որ մեկը, ով խուլ է սեռական ցանկության և բավարարվածության հանդեպ, չի կարող տարբերակել մտերմության զգացումն ուժեղ կրքից, հետևաբար, կարող է զուգընկերոջ անհաջող ընտրություն կատարել, հիմնվելով թյուրիմացության վրա, մի սխալ, որը չէր անի այդ տարբերությունը հասկացողը։

Դիցաբանություն խմբագրել

Հին հունական դիցաբանության մեջ և մի շարք կրոններում կուսությունը համարվում է հատուկ հոգևոր մաքրության, մաքրաբարոյության նշան։ Կույսը (հուն․՝ παρθένος) Աթենասի աստվածուհի մականուններից մեկն է, այստեղից էլ` նրա պատվին տաճարի անունը Պարթենոն է։

Կուսությունը հաճախ դիտվում էր որպես առաքինի մաքրություն և ֆիզիկական հանգստություն և կարևոր որակ էր որոշ առասպելական կերպարներում, ինչպիսիք են հին հույն հեթանոսական աստվածուհիները` Աթենասը, Արտեմիսը և Հեստիան։ Վեստալուհիները Վեստա աստվածուհու խիստ ձեռնպահ քրմուհիներն էին։

Կուսությունը աբրահամական կրոններում խմբագրել

Քրիստոնեություն խմբագրել

Քրիստոնեությունը հաստատուն պատվիրան ունի, որ սեռական հարաբերություններն օրհնվում են միայն ամուսնության մեջ` ամուսնու և կնոջ միջև։ Ամուսնությունից դուրս սեռական հարաբերությունը համարվում է անբարոյականության լուրջ մեղք, իսկ ամուսնու դավաճանությունը` շնություն։

Քրիստոնեական ուսմունքի համաձայն, ամուսնության մեջ ամուսինն ու կինը «դառնում են մեկ մարմին» և փոխադարձ պատասխանատվություն են կրում ամուսնական միության պահպանման համար, քանի որ ըստ Հիսուս Քրիստոսի.

Եվ նա կպաշտպանի իր կնոջը, և կլինեն երկուսը մեկ մարմին. այնպես որ նրանք արդեն երկու չեն, այլ մեկ մարմին։ Այնպես որ, այն, ինչ Աստված միավորել է, մարդը չի կարող բաժանել։

Ամուսնությունից առաջ ցանկացած ինտիմ հարաբերություն Սուրբ գրությունները նույնպես արգելում են, որպես անբարոյականության մեղք, խախտողները եկեղեցուց հեռացվում են։

Թե՞ չգիտես, որ նա, ով սեռական հարաբերություն ունի անբարոյականի հետ, նրա հետ մեկ մարմին է դառնում. քանի որ ասված է` երկուսը մեկ մարմին կլինեն։

Իսլամ խմբագրել

Իսլամը խստորեն սահմանում է, որ սեռական հարաբերությունները կարող են տեղի ունենալ միայն ամուսնության մեջ։

«Եվ մի մոտեցեք շնությանը» (Ղուրան, Սուրա Ալ-Իսրա, 17:32) և նմանատիպ այլ մեջբերումներ դա են կտակում։ Այնուամենայնիվ, ամուսինների միջև սեռական հարաբերությունները չեն դիտարկվում որպես անմաքուր կամ անցանկալի։

Հուդայականություն խմբագրել

Կուսության հիշատակումը հայտնվում է Ծննդոց գրքում, որը պատմում է Ելիզարի և Ռեբեկայի հանդիպման մասին. «Աղջիկը գեղեցիկ տեսք ուներ, կույս, որին չէր ճանաչում ամուսինը» (Ծն. 24:16): Քահանայապետին հանձնարարվում է ամուսնանալ աղջկա հետ, բայց ոչ կնոջ (Ղևտական. 21: 7. Ղև. 21:13-14): Եթե տղամարդը գայթակղեց կամ բռնաբարեց անձնատուր աղջկան, նա պարտավոր էր ամուսնանալ նրա հետ և ապրել նրա հետ առանց ամուսնալուծության իրավունքի (Ելք. 22: 16-17, Երկրորդ օրենք. 22: 28-29), եթե միայն աղջիկը համաձայնություն տա դրան։

Թորան (Երկրորդ գիրք. 23: 17-18) արգելում է ցանկացած սեռական հարաբերություն ամուսնությունից դուրս։ Հակառակ տարածված սխալ կարծիքի, հուդայականության մեջ երբեք գոյություն չի ունեցել մահապատիժ մինչամուսնական սեռական հարաբերությունների համար (բացառությամբ արյունապղծության)։ Սակայն տարբեր ժամանակներում կիրառվել են այլ պատիժներ, ինչպիսիք են մտրակի հարվածները։

Հուդայականությունը ամուսնական հարաբերությունների շրջանակներում սեռական հարաբերության նկատմամբ վերաբերմունքը Թորայից դուրս է բերում. «աճեցեք և բազմացեք...» (Ծննդոց. 1:28): Ամուսնության մեջ սեռական հարաբերությունները ուղղակիորեն սահմանվում են Թորայի և Թալմուդի կողմից և սահմանափակվում են միայն ծիսական մաքրության մասին օրենքներով։

Կուսության կորուստ խմբագրել

Կուսության կորուստը, որպես առաջին սեռական փորձ, սովորաբար դիտվում է որպես կյանքի կարևոր իրադարձություն։ Կուսության կորուստը կարող է դիտարկվել որպես ինչ-որ ուղենիշ` կախված մշակութային կամ անձնական ընկալումից։ Պատմականորեն այդ ընկալումն ուժեղ ազդեցություն է ունեցել գենդերային դերերի վրա։ Օրինակ` տղամարդու համար առաջին սեռական շփումն ավելի հաճախ ուղեկցվում էր հպարտությամբ, իսկ կնոջ դեպքում` ավելի հաճախ ամաչելով։ Սակայն, վերջին տարիներին ավանդական կամ կրոնական գենդերային դերերի ազդեցությունը թուլացել է։

Մարդկության պատմության մեջ հայտնի են դեֆլորացիայի ծեսեր` ծիսական կուսազրկմամբ, որպես զոհաբերություն և առաջին գիշերվա իրավունք։

«Դեֆլորացիա» բժշկական տերմինը նշանակում է կույս աղջկա կողմից կուսության կորուստ։

Ժամանակակից պլաստիկ վիրաբուժությունը առաջարկում է կուսաթաղանթի վերականգնման եղանակներ։

Մարմնավաճառության տեսակներից մեկը կուսության վաճառքն է ինտերնետ-աճուրդում, որի սկանդալային դեպքերը պարբերաբար հայտնվում են լրատվամիջոցներում։

Փոխաբերական իմաստ խմբագրել

Փոխաբերական իմաստով «կուսություն» բառը կարող է նշանակել «անտեղյակություն», «անձեռնմխելի» կամ «ամաչկոտություն» ընդհանուր իմաստով, այսինքն` պարտադիր չէ, որ կապված լինի սեռական հարաբերությունների հետ։ Օրինակ` Դեն Բրաունի «Դա Վինչիի ծածկագիրը» վեպում Լյու Թիբինգ անունով հերոսը հերոսուհուն անվանում է «Գրաալի կույս»` լիովին պատկերացում չունենալով Սուրբ Գրաալի հետ կապված լեգենդների ողջ համալիրի մասին։ Ջոն դե Չենսիի «Skyway» վեպերի շարքում հերոսուհիներից մեկը խոսում է «կուսական ականջների» մասին, ինչը նշանակում է ուժեղ զզվանք բանավոր կոպիտ արտահայտությունների հանդեպ։ Կույս անտառները, կույս հողերը և այլն վայրեր են, որտեղ նախկինում ոչ ոք ոտք չի դրել։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Толковый словарь русского языка Ушакова. 2012
    Девственность — отвлеч. сущ. к девственный. Целомудренный, невинный, не имевший половых сношений. Девственный юноша.
  2. Основы духовной культуры (энциклопедический словарь педагога).— Екатеринбург. В. С. Безрукова. 2000.
    Девственность — состояние девушки или юноши, не имеющих половых сношений
  3. 3,0 3,1 «Лексикон секса. Словарь сексуальных терминов». Журнал «Твоё здоровье» Издательство Знание 3/1994. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  4. «Renaming the Hymen: Vaginal Corona». ourbodiesourselves.org. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  5. Ranit Mishori, Hope Ferdowsian, Karen Naimer, Muriel Volpellier & Thomas McHale The little tissue that couldn’t – dispelling myths about the Hymen’s role in determining sexual history and assault (English) // Reproductive Health. — 2019.

Գրականություն խմբագրել

  • Дерягин Г. Б. Криминальная сексология. Курс лекций для юридических факультетов. — М., 2008. — ISBN 978-5-93004-274-0
  • Дерягин Г. Б., Сидоров П. И., Соловьёв А. Г. Феномен поздней девственности // Социальные и клинические проблемы сексологии и сексопатологии. — М., 2003. — С. 33—39.
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուսություն» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուսություն» հոդվածին։