Կուսկուսներ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Diprotodontia
Վերնաընտանիք Phalangeroidea
Ընտանիք Մագլցող պարկավորներ (Phalangeridae)
Ենթաընտանիք Phalangerinae
Տրիբա Phalangerini
Ցեղ Կուսկուսներ (Phalanger)
Storr, 1780

Կուսկուսներ՝ (Phalanger), պարկավորների ցեղ, Phalangeridae ընտանիք։

Տեսակներ և տարածում խմբագրել

Առանձնանում են կուսկուսների 13 տեսակ[1]։ Կուսկուսները հանդիպում են Մոլուքյան կղզիներում, [[Թիմոր]ում], Սուլավեսիում, Նոր Գվինեաում, Սողոմոնյան կղզիներ կղզեխմբում և Քեյփ Յորք թերակղզում, Ավստրալիայի հյուսիսային ծարմասում[2]։ Ապրում են անտառներում և թփուտներում։

Նկարագիր խմբագրել

Կուսկուսները բավականին մեծ կենդանիներ են։ Նրանց մորթին խիտ է և փափկամազ, այն կարող է լինել սպիտակ, շիկակարմիր կամ նույնիսկ սև։ Մռութները կարճ են, ականջները՝ փոքր, գրեթե աննկատ, իսկ երկար պոչի ծայրը մերկ է, վերջինովս կուսկուսները բռնվում են ճյուղերից։ Մարմնի երկարությունը 20-ից 65 սմ է, պոչինը՝ 24-60 սմ[2]։ Քաշը հասնում է 1-ից մինչև 7 կգ։

Կենսակերպ խմբագրել

Կուսկուսները հիմնականում ապրում են ծառերի վրա, հատկին հազվադեպ են հանդիպում։ Շնորհիվ պոչի կառչելության և յուրաքանչյուր ձեռքին երկու երկար մատների նրանք հիանալի կերպով ադապտացվել են իրեն բնակավայրին՝ խոնավ արևադարձային անտառներին։ Ամբողջ օրը նրանք քնում են խառերի բների մեջ, իսկ գիշերը ուտելիք փնթրելու նպատակով անշտապ մագլցում են ծառերի վրա։ Կուսկուսները նախընտրում են ապրել մենակ, չձևավորելով կայուն խմբեր[2]։

Սնունդ խմբագրել

Կուսկուսները հիմնականում սնվում են պտուղներով և տերևներով, երբեմն սննդակարգը հարստացնում են միջատներով և թռչունների հավկիթներով[2]։

Վերարտադրություն խմբագրել

Հղիության կարճ ժամանակահատվածից հետո (հաճախ ընդամենը երկու շաբաթ) ծնվում են մեկից երկու ձագուկներ։ Մի քանի ամիս հետո երիտասարդները լքում են պարկը։ Կյանքի տևողությունը՝ մինչև 11 տարի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Don E. Wilson & DeeAnn M. Reeder. Mammal Species of the World. A Taxonomic and Geographic Reference. — 3-е изд.. — Johns Hopkins University Press, 2005. — 2142 p.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Соколов В.Е. Систематика млекопитающих. Учеб. пособие для университетов. — Высшая школа. — М., 1973. — С. 82-83. — 432 с.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուսկուսներ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուսկուսներ» հոդվածին։