Կուչերովի ռեակցիա, ացետիլենային միացությունների հիդրատացմամբ կարբոնիլային միացությունների ստացման եղանակ։ Ացետիլենի հիդրատացումից ստացվում է քացախալդեհիդ, իսկ տեղակալված ացետիլեններից՝ գլխավորապես կետոններ.

Կուչերովի ռեակցիան կատալիզվում է սնդիկի աղերով։ Ռեակցիան հայտնագործել է Մ.Գ.Կուչերովը, 1881 թվականին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 16