Կունլուն, Կուեն-Լուն (չինարեն՝ 昆仑山), լեռնային համակարգ Ասիայում (Չինաստանում)։ Երկարությունը 2700 կմ է, լայնությունը՝ 150-600 կմ, միջին բարձրությունը՝ 6000-6500 մ, առավելագույնը՝ 7723 մ (Ուլուգմուզդաղ լեռ)։ Կազմված է պալեոզոյի մետամորֆային ապարներից և գրանիտներից։ Բաժանվում է Արևմտյան Կունլունի (Պամիրից մինչև Կերիա գետի հովիտը) և Արևելյան Կունլունի։ Արևմտյան Կունլունը կազմված է միջլեռնային նեղ հովիտներով իրարից բաժանված Կարանգուդաղ, Մուզդաղ և այլ զուգահեռ լեռնաշղթաներից։ Արևմուտքից արևելյան տեղումները նվազում են (1000-400 մմ), սառցադաշտերը պակասում, եղևնու և գիհու անտառներն ու լեռնատափաստանները փոխվում լեռնային կիսաանապատների։ Արևելյան Կունլունն ընդգրկում է Արկադաղ, Կուկուշիլի, Բոկալիկդաղ լեռնաշղթաները։ Սառցադաշտեր կան առավել բարձր գագաթներին։ Գետերը կարճ են, սակավաջուր։ Բնորոշ են ոչ մեծ, անհոսք լճերը։ Գերակշռում են բարձրլեռնային անապատները։ Հարավ-Արևելյան Կունլունը հաճախ առանձնացվում է որպես առանձին լեռնային համակարգ (Սինո-Տիբեթական լեռներ)։

Կունլուն
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Մասն էԱլպ-Հիմալայան գեոսինկլինալ
Կարգավիճակլեռնաշղթա
Ամենաբարձր կետԼիուշի Շան
ԲԾՄ7167 մետր


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 15
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կունլուն» հոդվածին։