Կումանովո[1] (մակեդոներեն՝ Куманово), քաղաք Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության հյուսիս-արևմուտքում։ Ըստ բնակչության թվի՝ Մակեդոնիայի երրորդ ամենամեծ քաղաքն է։ Համանուն համայնքի վարչական կենտրոնն է։ 2002 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 70 842 մարդ։

Քաղաք
Կումանովո
մակեդոներեն՝ Куманово
Դրոշ Զինանշան

Կումանովոյի գլխավոր հրապարակ
ԵրկիրՀյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
ՇրջանՀյուսիսարևելյան շրջան
ՀամայնքԿումանովոյի համայնք
Հիմնադրված է1519 թ.
Առաջին հիշատակում1519
Մակերես509.48 կմ²
ԲԾՄ330 մ
Խոսվող լեզուներմակեդոներեն
Բնակչություն70․842 մարդ (2002)
Խտություն207.04 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+389 (0)31
Փոստային ինդեքս1300
Փոստային դասիչ1300
Ավտոմոբիլային կոդKU
Պաշտոնական կայքkumanovo.gov.mk(մակեդ.)
Կումանովո (Հյուսիսային Մակեդոնիա)##
Կումանովո (Հյուսիսային Մակեդոնիա)

Պատմություն խմբագրել

Քաղաքի անունը, ըստ ենթադրության, գալիս է թյուրքական կուման ցեղի անունից։ Հայտնի է, որ 1241 թվականին՝ մոնղոլների՝ Հունգարիա ներխուժելու նախօրյակին, դավադիրները սպանում են Պեշտում բնակվող կումանների Կոտյան Տերտեր խանին ու նրա որդիներին (կասկած ունենալով, թե խանը կարող է անցնել թշնամու կողմը)[2]։ Առաջնորդի մահից հետո կումանների մի մասը լքում է Հունգարիան և անցնում Բուլղարիայի երիտասարդ թագավոր Կոլոման I-ի տիրապետության տակ[3]։

Սակայն Կումանովո քաղաքը առաջին անգամ հիշատակվում է միայն 1519 թվականին թուրքական փաստաթղթերից մեկում։ Կումանովոն եղել է Կապոշի ապստամբության կենտրոն և կատարել է մայրաքաղաքի դեր։

Կումանովոյից ոչ հեռու 1912 հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել Կումանովոյի ճակատամարտը, որում սերբերը հաղթանակ տարան թուրքական զորքերի նկատմամբ ու փախուստի մատնեցի նրանց։ Դա եղել է Բալկանյան առաջին պատերազմ ճակատամարտերից մեկը։

1944 թվականի սեպտեմբերին կոմունիստ Սվետոզար Վուկվանովիչ-Տեմպոյի հրամանով Կումանովոյում առանց դատի ու քննության սպանվել են Մակեդոնիայի ազգային հերոսներ Կրիստյու Լազարովը, Թոդոր Սոպոտսկին ու Իգնատ Մանգիրովը (Մանգրով), և նրանց հետ էլ 44 մակեդոնացիներ ու բուլղարացիներ։

Աշխարհագրություն խմբագրել

Կումանովո քաղաքը տեղակայված է Մակեդոնիայի Հանրապետության հյուսիս-արևելքում՝ ծովի մակարդակից 350 մ բարձրության վրա։ Քաղաքի միջով են հոսում Լապովկա ու Կոյնարկա գետերը։

Ազգային կազմը խմբագրել

Ըստ 2002 թվականի մարդահամարի տվյալների՝ Կումանովոյի բնակչությունն ունի հետևյալ ազգային կամզը՝

Կումանովո քաղաքի բնակչության ազգային կազմը (1948-2002)[4]
Ազգություն 1948 1953 1961 1971 1981 1994 2002
Թվաքանակ % Թվաքանակ % Թվաքանակ % Թվաքանակ % Թվաքանակ % Թվաքանակ % Թվաքանակ %
Մակեդոնացիներ .. .. 14,351 61.5 20,323 66.1 28,789 62.1 36,812 60.5 40,634 62.3 42,840 60.5
Ալբանացիներ .. .. 951 4.0 1,893 6.2 7,827 16.9 12,997 21.4 15,612 23.9 18,277 25.8
թուրքեր .. .. 3,858 16.5 2,512 8.2 1,791 3.9 936 1.5 241 0.4 256 0.4
Գնչուներ .. .. 1,861 8.0 .. .. 3,013 6.5 4,415 7.3 2,987 4.6 4,042 5.7
Առումիններ .. .. 12 0.1 .. .. .. .. 44 0.1 85 0.1 108 0.2
Սերբեր .. .. 1,790 7.7 2,808 9.1 3,759 8.1 4,252 7.0 5,097 7.8 4,727 6.7
Բոսնիացիներ .. .. 0 0.0 0 0.0 0 0.0 0 0.0 0 0.0 14 0.0
Այլ .. .. 516 2.2 3,226 10.5 1,184 2.6 1,386 2.3 577 0.9 578 0.8
Ընդհանուր 20,242 23,339 30,762 46,363 60,842 65,233 70,842

Քույր քաղաքներ խմբագրել

 
Հեղափոխության հուշարձան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Словарь географических названий, с. 181.
  2. Այդ սպանությունը պատկերված է Վասիլի Յանի «Батый» վեպի «Կոտյան խանի մահը» (ռուս.՝ «Конец хана Котяна») գլխում
  3. Ավելի ուշ՝ 1280—1322 թվականներին, Տերտերի ժառանքները թագավորել են Բուլղարիայում։
  4. «Censuses of population 1948 - 2002». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.
  5. «Община Габрово. Города-побратимы» (բուլղարերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 03.06.2009-ին.

Արտաքին հղումներ խմբագրել