Կուբա (իսպ.՝ Cuba), կղզի Կարիբյան ծովում։ Մտնում է Մեծ Անտիլյան կղզիների կազմի մեջ։ Հյուսիսային Ամերիկայից հյուսիսում առանձնանում է Ֆլորիդայի նեղուցով, իսկ արևմուտքում՝ Յուկատանի նեղուցով։ Ընդհանուր մակերեսը կազմում է 105 հազար կմ²։ Կուբայի Հանրապետության խոշորագույն կղզին է։

Կուբա
Տեսակկղզի
ՄայրցամաքՀյուսիսային Ամերիկա
Երկիր Կուբա[1]
ՎարչատարածքԿուբա[1]
Երկարություն1250 կմ
Ամենաբարձր կետՏուրկինո
Մակերես105 806 կմ²
Մասն էՄեծ Անտիլյան կղզիներ և Կարիբյան ավազան[2]
Ջրլիցի ափինՄեքսիկական ծոց և Կարիբյան ծով
Քարտեզ
Քարտեզ

Կուբայի ռելիեֆը մեծամասնությամբ հարթավայրային է, բարձունքները և լեռները զբաղեցնում են տարածքի մոտ 1/3-րդ մասը։ Կղզում առանձնացնում են մի քանի բնական շրջաններ։ Արևմտյան հատվածում երկրաբանական կառուցվածքը և կղզու ռելիեֆը մոզաիկ բնույթ են կրում, լայնորեն ներկայացված են կարստային գործընթացները։ Լանդշաֆտը ծածկված է գյուղատնտեսական հողատարածքներով և քաղաքային շինություններով։ Կենտրոնական հատվածն ունի խիտ գետային ցանց և մեծ քանակությամբ ճահիճներ։ Անտառները պահպանվել են միայն Գուամուայա լեռնազանգվածում, հողերը հարթավայրերում և հովիտներում մշակվում են։ Կենտրոնարևելյան շրջանն ունի ավելի հարթ լանդշաֆտ, բնական բուսականությունը փոխարինում են շաքարեղեգի պլանտացիաները և արոտավայրերը։ Կղզու հարավարևելյան հատվածում գտնվում է ուժեղ կտրտված լեռնային համակարգը, որտեղից հոսում են ջրառատ գետերը։ Լեռնալանջերին գտնվում են շաքարեղեգի և սուրճի պլանտացիաները և արոտավայրերը։ Ամենաբարձր լեռնային զանգվածը Սիերա Մաեստրան է, որը 250 կմ ձգվում է հարավարևելյան ջրափնյայի երկայնքով։ Ամենաբարձր կետը Տուրկինո գագաթն է (1974 մ)[3]։

Երկրաբանական կառուցվածք և օգտակար հանածոներ խմբագրել

 
Կուբա

Կուբա կղզում առկա են նիկելի, քրոմի, մանգանի, երկաթի և պղնձի, ասբեստի, քարաղի, ֆոսֆորիտների մեծ պաշարներ։ Կղզու արևմուտքում հայտնաբերվել են նավթի և գազի հանքավայրեր։

Կլիմա խմբագրել

Կուբայի կլիման արևադարձային, պասսատային է։ Միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է 25,5 °C։ Ամենացուրտ ամսվա ջերմաստիճանը (հունվար) կազմում է 22,5 °C և ամենաշոգ ամսվա (օգոստոս)` 27,8 °C: Մակերեսային ջրերի ջերմաստիճանը ափերի մոտ ձմռանը կազմում է 22-24 °C, ամռանը` 28-30 °C։ Տեղումների տարեկան քանակությունը կազմում է 1400 մմ, որոնց մեծ մասը սովորաբար թափվում է հորդառատ անձրևների տեսքով, սակայն լինում են նաև չորային տարիներ։

Կուբայում վառ արտահայտված են երկու կլիմայական սեզոններ` անձրևային (մայիս-հոկտեմբեր) և չորային (նոյեմբեր-ապրիլ)։ Անձրևային սեզոնին թափվում է տարեկան տեղումների ¾-րդը։

 
Կուբան տիեզերքից

Կուբայում կլիմայի առանձնահատկությունը ամբողջ տարվա ընթացքում բարձր խոնավությունն է։ Բարձր խոնավության և բարձր ջերմաստիճանների համադրությունը անբարենպաստ պայմաններ է ստեղծում մարդկանց կյանքի համար։ Սակայն ջրափնյայի մոտ ծովից եկող քամին մեղմացնում է շոգը, թարմություն բերում, իսկ երեկոյան` հովություն։

Կուբան գտնվում է արևադարձային ցիկլոնների ազդեցության տակ, որոնք ի հայտ են գալիս ամռան և աշնան սեզոնին (հունիսից մինչև նոյեմբերի կեսերը) Փոքր Անտիլյան կղզիներից դեպի արևելք և Կարիբյան ծովի արևմուտքում, այնուհետև տեղաշարժվելով դեպի Ֆլորիդայի կողմը։ Թայֆուններն ուղեկցվում են հորդառատ անձրևներով և փոթորիկներով, որոնք կարող են մեծ վնաս պատճառել տնտեսությանը և կղզու բնակչությանը։ Կուբայում գետերը կարճ են, ոչ շատ ջրառատ։ Անտառները, որոնք ծածկում են տարածքի մոտ 10 %-ը, պահպանվել են միայն լեռնային և ճահճապատ շրջաններում։ Ցամաքի կենդանական աշխարհը աղքատ է։ Մինչդեռ Կուբան շրջապատող ջրերում կան արժեքավոր առևտրային ձկներ, փափկամարմիններ, լանգուստներ, մանր ծովախեցգետիններ, ինչպես նաև սպունգներ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
  2. https://www.caribbeanislands.com/
  3. Куба — статья из Большой советской энциклопедии.

Գրականություն խմբագրել

  • Бродский А. К. Тропики, острова, биоценозы: Животный мир Кубы / Отв. ред. доктор биологических наук Д. В. Наумов. — Л.: Наука, Ленингр. отд-ние, 1983. — 160 с. — (Человек и окружающая среда). — 22 000 экз.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 703