Կորրիենտես (իսպ.՝ Corrientes), քաղաք Արգենտինայի հյուսիս-արևելքում, համանուն նահանգի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Պարանա գետի արևելյան ափին, ծառայում է որպես նավահանգիստ, ինչպես նաև երկաթուղային հանգույց։ Քաղաքում զարգացած է գյուղատնտեսական մթերքների վերամշակման արդյունաբերությունը։

Քաղաք
Կորրիենտես
իսպ.՝ Corrientes
Զինանշան

ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
ՔաղաքապետArturo Colombi
Հիմնադրված է1588 թ.
Մակերես500 կմ²
ԲԾՄ65±1 մ
Բնակչություն328 689 մարդ (2001)
Խտություն657,3 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC-3
Հեռախոսային կոդ+54 3783
Փոստային դասիչ3400
Պաշտոնական կայքweb.archive.org/web/20051029153843/http://www.mcc.gov.ar/
Կորրիենտես (Արգենտինա)##
Կորրիենտես (Արգենտինա)

Պատմություն խմբագրել

Նախքան եվրոպական գաղութացումը տարածաշրջանում հիմնականում ապրում էին գուարանի հնդկացիներ։ 1516 թվականին այստեղ է ուղարկվել առաջին իսպանական արշավախումբը, սակայն դրա մասնակիցները հարձակման են ենթարկվել և սպանվել։ 1527 թվականին քաղաքում կառուցվել է Sancti Spiritu ամրոցը։ Խուան Տորես դե Վերա ի Արագոնը քաղաքը հիմնադրել է 1588 թվականի ապրիլի 3-ին։ Ի սկզբանե այն կոչվում էր San Juan de Vera de las Siete Corrientes, բայց հետո կրճատվել է և դարձել է Corrientes: Հետագայում քաղաքը սկսել է կարևոր դեր խաղալ, քանի որ գտնվում է Բուենոս Այրեսի և Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնի միջև։

Նկարագրություն խմբագրել

Կորրիենտեսում գաղութային ու ժամանակակից ճարտարապետություններն իրար են խառնված։ Այստեղ աճում են ժակարանդայի ծառեր և ցիտրուսային բույսեր։ Քաղաքում ամեն տարի կազմակերպվում են խոշոր պարահանդեսներ։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 20 °C (առավելագույնը՝ 33 °C, նվազագույնը՝ 10 °C), տեղումների միջին քանակը հասնում է մինչև 1200 մմ[1]։ Պարանա գետը ծառայում է որպես Չակո նահանգի սահման։ Հակառակ ափին գտնվում է այդ նահանգի մայրաքաղաքը՝ Ռեսիստենսիան։ Գետի հոսանքն ի վեր գտնվում է Յասիրետա հիդրոէլեկտրակայանը։ Քաղաքից հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Doctor Fernando Piragine Niveyro International Airport միջազգային օդանավակայանը։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Կորրիենտես քաղաքի
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 33,5 32,1 30,6 26,2 23,5 20,1 20,9 23,1 23,9 28,0 29,7 32,1 26,9
միջին ջերմաստիճանը (°C) 27,2 26,2 24,5 21,2 18,3 15,2 15,3 17,1 17,9 21,7 23,9 25,9 21,2
միջին նվազագույնը (°C) 21,3 20,8 19,2 16,9 13,5 10,7 10,6 11,8 12,5 15,7 18,4 19,7 15,9
տեղումների քանակը (մմ) 166,1 156,9 205,9 284,6 125,2 91,8 48,5 60,3 83,0 129,7 174,8 118,8 1645,6
Աղբյուր՝ SMN Argentina

Եղբայր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորրիենտես» հոդվածին։