Կորրերի թանգարան

գեղարվեստի թանգարան

Կորրերի քաղաքային թանգարան (իտալ.՝ Museo Civico Correr), գեղարվեստի թանգարան Վենետիկում, որտեղ ներկայացվել են ավանդական վենետիկյան կյանքի տարբեր կողմերը, Վենետիկի հանրապետության գոյատևման վերջին շրջանը։

Կորրերի թանգարան
Տեսակպատկերասրահ, պատմության թանգարան և museum of a public entity?
Երկիր Իտալիա[1]
ՏեղագրությունՎենետիկ[1][2]
ՎայրՍուրբ Մարկոսի հրապարակ
ՀասցեPiazza San Marco 52, 30124 Venezia[2][3]30124[1][2]Սուրբ Մարկոսի հրապարակ (52)
Հիմնադրվել է1836
ՀիմնադիրԹեոդորո Կորրեր
Մակերես3818 քառակուսի մետր, 3697 քառակուսի մետր
Այցելուներ286 454 մարդ (2015), 77 009 մարդ (2020)[2], 310 458 մարդ (2019)[4], 328 205 մարդ (2018)[5], 161 365 մարդ (2021)[6] և 349 729 մարդ (2022)[3]
Հավաքածուի չափս1856 արխիվային միավոր[5] և 1856 արխիվային միավոր[7]
Կայքcorrer.visitmuve.it(իտալ.)
Քարտեզ
Քարտեզ
Վիտտորե Կարպաչչո «Երկու վենետիկուհիներ» 1510

Թանգարանը գտնվում է Պրոկուրացիի նապոլեոնյան կողմում՝ Սուրբ Մարկոսի հրապարակում, սուրբ Մարկոսի տաճարի դիմաց։ Թանգարանը հիմնադրվել է 1830 թվականին՝ վենետիկցի Թեոդորո Կորրերի շնորհիվ (1750—1830), ով քաղաքին է կտակել բնանկարների և դեկորատիվ-կիրառական արվեստի իր հին իրերի ամենաթանկ հավաքածուն[8]։

Նապոլեոնի կողաշենքը միավորում է Հին և Նոր պրոկուրացիաները, սակայն ամբողջովին չի համադրվում ընդհանուր տեսքի հետ[9]։ Մինչև 1807 թվականը այդ վայրում եկեղեցի է եղել, որը քանդել են, որպեսզի Նապոլեոնի նստավայրն ամբողջացնեն նոր շքամուտքով (ճարտարապետ Ջուզեպպե Սալի)։

Ներկայումս թանգարանում ցուցադրված են երեք տարբեր հավաքածուներ։ Կանալետտոյի դպրոցի կողմից կազմված վեդուտները, Վենետիկի պատմական տեսարանները և փաստաթղթերը Թեոդորո Կորրերայի ցուցանմուշների մասն են կազմում և պատմում են քաղաքի պատմության տարբեր փուլերի մասին։ Թանգարանային այս հավաքածուն ներառում է նաև վանքապատկան գրքեր, շքեղ հանդերձանք, մետաղադրամներ և կնիքներ, ինչպես նաև պատմական զենքեր։

Թանգարանային ֆոնդի երկրորդ բաժնում ցուցադրվում է պատկերասրահը, որում ընդգրկված են վենետիկյան դպրոցի ժանրային ստեղծագործությունների մի ամբողջ շարք. Պիետրո Լոնգիի վրձնին պատկանող վենետիկյան դիմակահանդեսի դրվագները և Կարպաչչոյի «Երկու վենետիկուհիներ» նկարը, որը XIX դարում սխալմամբ համարել են կուրտիզանուհիների նկար։

Կորրերի թանգարանի երրորդ հավաքածուն ցուցադրվում է թանգարանի կազմում ընդգրկված Ռիզորջիմենտո (իտալ.՝ Museo del Risorgimento e dell'Ottocento Veneziano) թանգարանում, որտեղ այցելուները կարող են տեսնել պատմական նկարներ, հագուստ, փաստաթղթեր և փորագրություններ, որոնք փաստացի վկայություններ են Վենետիկի անկումից մինչև XIX դարի իրադարձությունների վերաբերյալ, երբ Վենետիկը միացել է Իտալիային։

Գրականություն խմբագրել

  • Thorsten Droste: Venedig — DuMont Kunst-Reiseführer; DuMont Buchverlag, Köln 1996, ISBN 3-7701-3582-2, S. 313.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորրերի թանգարան» հոդվածին։