«Կորուսյալ սերունդ» (անգլ.՝ Lost Generation, ֆր.՝ Génération perdue), բնորոշում, որը կիրառվում է ամերիկյան և արևմտաեվրոպական գրողների վերաբերյալ, որոնք իրենց երկերում արտահայտել են 1914-1918 թվականների աշխարհամարտի ողբերգական փորձը, խոր հիասթափությունը քաղաքակրթությունից, իդեալների կորուստը, մարդու խորթացումը հանրությունից։ «Կորուսյալ սերնդի» ներկայացուցիչներ են համարվում Էռնեստ Հեմինգուեյը, Ուիլյամ Ֆոլքները, Ջոն Դոս Փասոսը, Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը[1], Էրիխ Մարիա Ռեմարկը, Այսեդորա Դունկանը, Ջոն Հենրի Օ′Հարան, Նաթանայել Ուեսթը, Շերվուդ Անդերսոնը։ «Կորուսյալ սերնդի» գրողներին հատուկ է ստոիկյան պեսիմիզմի պաթոսը։ Է. Հեմինգուեյն օգտագործեց Գերտրուդ Սթայնի «կորուսյալ սերունդ» արտահայտությունը «Եվ ծագում է արևը» վեպում (1926 թվական) որպես բնաբան[2]։ 30-ական թվականներին կորցնելով իր սրությունը՝ 2-րդ աշխարհամարտից հետո (1939-1945 թվականներ) թարմացավ «կոտրված սերնդի կատաղած երիտասարդ մարդկանց» (Մեծ Բրիտանիա), «վերադարձածների սերնդի» (Ֆրանսիա) ստեղծագործությունների մեջ։

Գերտրուդ Սթայնը Էռնեստ Հեմինգուեյի որդու՝ Ջեք Հեմինգուեյի հետ, 1924 թվական

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lapsansky-Werner, Emma J. United States History: Modern America. Boston, MA: Pearson Learning Solutions, 2011. Print. Page 238
  2. Mellow, James R. (1992). Hemingway: A Life Without Consequences. New York: Houghton Mifflin.