Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կորնգան (այլ կիրառումներ)
Կորնգան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Hedysareae
Ցեղ Կորնգան (Onobrychis)
Mill., 1754

Կորնգան (լատին․՝ Onobrychis Adans), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ թփերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 130 այլ տվյալներով՝ 100) վայրի տեսակ։ Մշակության մեջ կա 3 տենակ՝ սովորական կամ միահար, անդրկովկասյան կամ երկհար և ավազային կորնգան։

Անվանում խմբագրել

 

Անվանումը այլ լեզուներով. անգլ.՝ Sainfoin, վրաց.՝ ესპარცეტი, իսպ.՝ Onobrychis, կատ.՝ Trepadella, չինարեն՝ 紅豆草, լիտ.՝ Esparcetas, գերմ.՝ Esparsetten, հոլ.՝ Esparcette, պորտ.՝ Sanfeno, թուրքերեն՝ Adi korunga, ֆր.՝ Sainfoin, էսպերանտո՝ Onobriko

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձրությունը 30-100 (և ավելի) սմ, տերևները՝ կենտ փետրաձև։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ դեղին, վարդագույն, կարմրավուն, երբեմն՝ սպիտակ։ Ունդը՝ հաճախ փշոտ, միասերմ։ Ծաղկում է մայիս-հունիսիև։ Պտուղը թույլ յտավոտ, չճեղքվող ունդ է։ Սերմը երիկամաձև է կամ կլոր, բաց գորշագույն կամ սև։ Կորնգանը երաշտադիմացկուն, ձմեռադիմացկուն, խաչաձև փոշոտվող բույս է։

Կորնգանը ՀՀ-ում խմբագրել

ՀՀ-ում՝ 21 տեսակ՝

  • կորնգան ամենաբարձր (Օ.altissima),
  • կորնգան Հայաստանի (Օ. hajastana),
  • կորնգան կադմեյական (Օ. cadmea),
  • կորնգան եղջյուրավոր (Օ. cornuta),
  • կորնգան սրանավակ (Օ. oxytropoides

ՀՀ-ում վայրի վիճակում հանդիպում է ցածր, միջին և բարձրլեռնային գոտիներում։ Աճում է մարգագետիններում, արոտավայրերում, քարքարոտ ու խճոտ լանջերին, թփուտներում և այլն։

Տեսակներ խմբագրել

 
Կորնգանի տարբեր տեսակներ
1) O. hypargyrea, 2) O. pallasii, 3) O. radiata
4) O. petraea, 5) O. supina, 6) O. gracilis, 7) O. stenorhiza, 8) O. alba ssp. calcarea
9) Onobrychis humilis ssp. humilis 10) O. conferta ssp. hispanica, 11) O. montana, 12) O. arenaria ssp. tommasinii
13) O. oxyodonta, 14) O. inermis, 15) Cock's Head (O. caput-galli), 16) O. aequidentata
 
Drawing of fruiting Cock's Head (O. caput-galli) stalk
 
 
Onobrychis viciifolia
 
Onobrychis argentea

Հոմանիշներ խմբագրել

Մշակության մեջ խմբագրել

Մշակության մեջ (հիմնականում նախալեռնային և լեռնային գոտիներում) տարածված են՝

  • կորնգան սովորական կամ միահար (Օ. viciaefolia),
  • կորնգան առաջավորասիական կամ բազմահար (Օ. antasiatica)
  • կորնգան ավազային (Օ. arenaria) տեսակները։

Նշանակություն և կիրառում խմբագրել

Բոլոր տեսակները սննդանյութերով հարուստ, լավորակ կերեր են։ Օգտագործվում է խոտը, կանաչ զանգվածը, ծղոտը։ 100 կգ խոտը համապատասխանում է 53 կերային միավորի։ Նրա հողը հարստացնում է ազոտով։ Թեքություններում ցանվում է որպես հողատարման դեմ պայքարի միջոց։ Լավագույն մեղրատու բույս է։ արժեքավոր կերաբույսեր են. օգտագործվում են չոր խոտը, կանաչ զանգվածը, ծղոտը։ Երաշտա- և ձմեռադիմացկուն է, հողը հարստացնում է ազոտ, միացություններով։ Թեքություններում կորնգանի և դաշտավլուկազգի խոտաբույսերի որոշ տեսակներ մշակվում են որպես հողատարման դեմ պայքարի միջոց, իսկ էրոզիայի ենթարկված և լքված վարելահողային տարածություններում՝ հողի բերրիության վերականգնման նպատակով։

Ցանքը կատարվում է ծածկոցի (աշնանացան և գարնանացան ցորեն, գարի) տակ։ խոտի բերքը հավաքում են ծաղկման փուլում, սերմինը՝ ունդերի 60-70% հասունացման ժամանակ։ Հայաստանում մշակում են նախալեռնային և լեռնային գոտիներում։

Գրականություն խմբագրել

  • Шмальгаузен И. Ф. Флора Средней и Южной России, Крыма и Северного Кавказа. Руководство для определения семянных и высших споровых растений. Киев, тип. т-ва печ. дела и торг. И. Н. Кушнерев и Ко в Москве, Киевск. отд-ние. Т. 1. Двудольные свободнолепестные. 1895. С. 259.
  • Ростовцев С. И., Эспарцет // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 660