Կորյուն Առաքելյան

հայ բանաստեղծ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կորյուն Վարդանի Առաքելյան (նոյեմբերի 24, 1944(1944-11-24), Իջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, Հայաստանի պետական և քաղաքական գործիչ։ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (2015)։ ՀՌԱՀ անդամ (2009 թվականից), Հանրային խորհրդի անդամ (2009 թվականից), 2007 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։

Կորյուն Առաքելյան
Ծնվել էնոյեմբերի 24, 1944(1944-11-24) (79 տարեկան)
ԾննդավայրԻջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և բանաստեղծ
Քաղաքացիություն Հայաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1944 թվականի նոյեմբերի 24-ին, Իջևան քաղաքում։

Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ Աշխատել է դպրոցում որպես ուսուցիչ։ Եղել է «Ազատ գոտի» թերթի խմբագիր, Հայաստանի Մշակույթի նախարարության բաժնի պետ, «Տիրաստ» հրատարակչության փոխտնօրեն։ Ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր «Ազգային միաբանություն» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2009 թ. Հայաստանի Ազգային ժողովի որոշմամբ ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ[1]։ 2009 թ. ընտրվել է Հայաստանի հանրային խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ, ապա Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել Հայաստանի Հանրային խորհրդի անդամ։

2015 թվականի դեկտեմբերի 8-ին Հայաստանի Ազգային ժողովի որոշմամբ վերընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ։

Երկեր խմբագրել

  • Ապրելու գույնը, Ե., Նաիրի, 1996, 54 էջ։
  • Մայր իմ, Երևան, 2011։
  • Մայր իմ, Երևան, 2010։
  • Ղողանջ հուսո, Երևան, 2007։
  • Ծիրանագույն երազներ (մանկական բանաստեղծություններ), Երևան, 2011։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • Արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։
  • Արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության Ոսկե մեդալի։
  • Արժանացել է «Վազգեն 1-ին» ոսկե մեդալի։
  • Արժանացել է Հակոբ Մեղապարտի անվան մեդալի։
  • Արժանացել է Տավուշի մարզի պատվավոր քաղաքացու կոչման։
  • Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (2015)[2]

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող».