Կորեական թերակղզի (կորեերեն՝ 한반도), գտնվում է Արևելյան Ասիայում` Ճապոնական և Դեղին ծովերի արանքում։ Թերակղզու մակերեսը շուրջ 220,8 հազ. կմ² է։

Կորեական թերակղզի
한반도 (ko)

Տեղագրություն Ասիա
Ողողող ջրեր Ճապոնական ծով, Կորեական նեղուց, Դեղին ծով
Ընդհանուր մակերեսը 220․8 հազար կմ²
Երկիր Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա
Հարավային Կորեա Հարավային Կորեա
Վարչատարածքային բաժանում Արևելյան Ասիա
Բնակչություն (2012) 74․461․933 մարդ

Կորեական թերակղզու գիշերային տեսքը տիեզերքից։ Լույսերի առատությունն անմիջականորեն ցուցադրում է տնտեսական զարգացածությունը։
Կորեական թերակղզի (Հարավային Կորեա)##
Կորեական թերակղզի (Հարավային Կորեա)
Կորեական թերակղզի (Հյուսիսային Կորեա)##
Կորեական թերակղզի (Հյուսիսային Կորեա)
Կորեական թերակղզի (Ասիա)##
Կորեական թերակղզի (Ասիա)
Վիքիպահեստում

Կորեական թերակղզու գրեթե ամբողջ հիմքը, բացի նրա հարավային վերջավորությունից, կազմում է Չինական պլատֆորմի մի հատվածը, որի ելուստները որոշ վայրերում դուրս են գալիս մակերևույթ։

Թերակղզու մեծ մասը գրավում են հին լեռները։ Դեղին ծովի ափերի մոտ տարածվում է բլրոտ հարթավայրը։ Արևմտյան և հարավային ափերը խիստ կտրատված են. ցամաքի իջնելու հետևանքով այստեղ գոյացել են բազմաթիվ մանր կղզիներ։

Կորեական թերակղզին, առանձնապես նրա հյուսիսային մասը, հարուստ է օգտակար հանածոներով` քարածխով, երկաթի, գունավոր մետաղների, վոլֆրամի հանքաքարերով, ինչպես նաև ոսկով և գրաֆիտով։

Կլիման թերակղզու մեծ մասում բարեխառն է։ Ձմեռային մուսսոնը Եվրասիա մայրցամաքից բերում է ցուրտ ու չոր օդ, և ձմռանը ուժեղ սառնամանիքներ են լինում։ Ամառը շոգ ու անձրևային է։ Տեղումների տարեկան քանակը գրեթե ամենուրեք 1000 մմ-ից ավելի է։ Ոչ վաղ անցյալում հարթավայրերում աճում էին լայնատերև (կաղնու, թխկու) անտառներ, այժմ դրանք համարյա ոչնչացված են։ Լեռներում անտառները ավելի շատ են պահպանվել։ Թերակղզու միայն հարավում է կլիման մերձարևադարձային, և այստեղ աճում են մշտադալար կաղնիներ ու կամելիաներ, ինչպես նաև շագանակենիներ։

Կորեական թերակղզին բավականին խիտ է բնակեցված։ Թերակղզում է տարածվում Կորեայի Հանրապետությունը և Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության մեծ մասը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորեական թերակղզի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 655