Կորդուզիո հրապարակ (իտալ.՝ Piazza Cordusio կամ իտալ.՝ Piazzale Cordusio)[1], հրապարակ Իտալիայի Միլան քաղաքի կենտրոնում։ Հրապարակն անունն ստացել է Corrs Ducis (Ducal դատարան) անունից, որը Լանգոբարդների տիրապետության ժամանակաշրջանում գտնվել է հրապարակում։ Հրապարակը հայտնի է 19-րդ դարի մի քանի նեոդասական, էկլեկտիկ և մոդեռն ոճի կառույցներով, բանկերով և փոստային բաժանմունքներով։ Չնայած այս կառույցներից շատերն այժմ տեղափոխվել են այլ վայրեր, հրապարակը շարունակում է մնալ որպես կարևոր առևտրային կենտրոն, որտեղ տեղակայված են Palazzo delle Assicurazioni Generali (Ընդհանուր ապահովագրության պալատ), the Palazzo del Credito Italiano (Իտալական վարկային պալատ) և Palazzo delle Poste (Փոստային բաժանմունքի պալատ)՝ Միլանի ֆինանսական բորսայի հին շենքը։ Հրաապարակում է գտնվում նաև Մետրոյի Կորդուզիո կայարանը, Դանթե հետիոտնային փողոցը, որը տանում է դեպի Սֆորցա ամրոց։ Դանթե փողոցի հակառակ կողմում՝ Կորդուզիո հրապարակին կից, գտնվում է Մերկանտի հրապարակը, որը միջնադարում եղել է քաղաքի կենտրոնը, որով հնարավոր է եղել հասնել Միլանի ներկայիս կենտրոն՝ Դուոմո հրապարակ։

Կորդուզիո հրապարակ

Ընդհանուր տեղեկատվություն
Տեղադրություն՝ Միլան, Իտալիա
Մակերես՝
Բացում՝

Պալատներ խմբագրել

 
Փոստային բաժանմունքի և հին Միլանի ֆոնդային բորսայի պալատ

Ընդհանուր ապահովագրության պալատ խմբագրել

Ընդհանուր ապահովագրության պալատը (Palazzo delle Assicurazioni Generali) հրապարակի գլխավոր կառույցն է։ Ստեղծվել է 1897-1901 թվականներին ճարտարապետ Լուկա Բելտրամիի կողմից։ Այն համարվում է մեգա-ֆինանսական կորպորացիայի ընդհանուր ապահովագրության գլխամասը։ Կառույցն ունի փոքրիկ գմբեթով աշտարակ։

Իտալական վարկային պալատ խմբագրել

«Credito Italiano» կիսաշրջանաձև էկլեկտիկ պալատի ճարտարապետը Լուիջի Բրոջին է։

Փոստային պալատ (Միլանի նախկին բորսա) խմբագրել

Փոստային պալատի շենքը Credito Italiano կառույցի նմանությամբ մեկ այլ կիսաշրջանաձև կառույց է, որը կրկին նախագծել է Լուիջի Բրոջին։ Շենքի կառուցումն ավարտվել է 1901 թվականին։ Այն եղել է Միլանի ֆինանսական բորսայի հին շենքը, մինչև Բիզնես հրապարակի (Piazza Affari) ժամանակակից «Կեսգիշերային պալատ» (Palazzo Mezzanotte) կառույց տեղափոխվելը։ Ներկայումս այստեղ տեղակայված է Միլանի փոստային բաժանմունքը։

Հուշարձաններ խմբագրել

 
Ջուզեպպե Պարինիի հուշարձանը

Ջուզեպպե Պարինիի հուշարձան խմբագրել

Հրապարակի կենտրոնում տեղադրված է իտալական լուսավորության դարաշրջանի երգիծաբան, գրող Ջուզեպպե Պարինիի (1854-1933) հուշարձանը (ճարտարապետ՝ Լուկա Բելտրամի

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Antonio Cassi Ramelli, Il centro di Milano. Dal Duomo alla Cerchia dei Navigli. Documenti, note e divagazioni, Milano, Ceschina, 1971, pp. 257–260
  • Maurizio Grandi, Attilio Pracchi, Milano. Guida all'architettura moderna, Zanichelli, 1980. ISBN 8808052109, pp. 66–79
  • Raffaele Bagnoli, Storie e leggende per le strade di Milano, Meravigli, 1992. ISBN 8879550462m 9788879550468

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The terms "piazza" and "piazzale" both refer to city squares, the latter being used for "larger" squares. While Cordusio is a rather large square, its formal name is "Piazza Cordusio" (see [1]). An example of a formally defined "Piazzale" is Piazzale Loreto (which is in fact much larger than Cordusio).