Կորդովայի ազգային համալսարան

Կորդովայի ազգային համալսարան (իսպ.՝ Universidad Nacional de Córdoba (UNC), Արգենտինայի խոշորագույն համալսարաններից մեկն է։ Այն գտնվում է Կորդովա քաղաքում և երկրի ամենահին համալսարանն է։ Ամերիկայում համալսարանը իր տարիքով չորրորդն է։

Կորդովայի ազգային համալսարան
Տեսակհամալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
ԿարգախոսUt portet nomen meum
Հիմնադրված է1613
ՀիմնադրիրՃիզվիտ
ԱնդամակցությունԿոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[1]
Երկիր Արգենտինա[2]
ՏեղագրությունԿորդովա
Կայքunc.edu.ar(իսպ.)
Կորդովայի ազգային համալսարան (Արգենտինա)##
Կորդովայի ազգային համալսարան (Արգենտինա)
Կորդովայի ազգային համալսարան, Արգենտինա
 Universidad Nacional de Córdoba Վիքիպահեստում

Երկու դար եղել է Արգենտինայի միակ համալսարանը, բայց արդեն XX դարում իր տեղը զիջել է Բուենոս Այրեսի համալսարանին։ Հիսուսի միաբանության թաղամասը, որի տարածքում է գտնվում պատմական համալսարանի շենքը, հանդիսանում է Համաշխարհային ժառանգության հուշարձան։

Արգենտինայի մյուս ազգային համալսարանների նման, այս համալսարանը ևս ֆինանսավորվում է պետության կողմից, բայց ինքնավար է, այն առանձնացված է եկեղեցուց և տրամադրում է անվճար կրթություն։ Ունի ինքնակառավարման համակարգ, որի կազմում ընդգրկված են դասախոսական կազմի, ուսանողների և շրջանավարտների համապատասխան ներկայացուցիչները։

Պատմություն խմբագրել

 
Համալսարանի մասնաշենքի շինարարությունը, XX դարի սկիզբ
 
Ուսանողները համալսարանի բարեփոխման ընթացքում բարձրացնում են Արգենտինայի դրոշը

Համալսարանի պատմությունը սկսվում է 1610 թվականից, երբ Հիսուսյանները ստեղծեցին Կորդովայի բարձրագույն կոլեգիան (լատին․՝  Collegium Maximum), որտեղ նրանք խոսեցին փիլիսոփայության և աստվածաբանության վերաբերյալ։ 1613 թվականին կոլեգիայիբազայում կազմավորվել են համալսարան և գրադարան։ 1621 թվականի օգոստոսի 8-ին Հռոմի պապ Գրիգոր XV-ը համալսարանին թույլ է տվել շնորհել գիտական աստիճաններ, իսկ 1622 թվականի փետրվարի 2-ին այդ որոշումը վավերացվեց Ֆիլիպ IVթագավորի կողմից[3]։

1767 թվականի ապրիլի 2-ի հրամանագրով Իսպանիայի Կարլ III թագավորը վտարեց Հիսուսյաններին իր տարածքներից, որից հետո համալսարանը անցավ Ֆրանցիսկյան միաբանության տիրապետության տակ։ 1791 թվականին համալսարանը ստեղծվեց իրավաբանական ֆակուլտետը։ 1800 թվականին թագավորական հրամանագրով համալսարանը ստացել է «Սուրբ Կառլի և Տիրամայր Մոնսերատի Արքայական համալսարան» անվանումը, իսկ հետո թագավորական և պապական համալսարանի կարգավիճակ։ Համալսարանում սկսեցին դասավանդել մաթեմատիկա։

1820 թվականին Կորդովայի նահանգի նահանգապետ Խուան Բաուտիստա Բուստոսը համալսարանին շնորհեց նահանգական համալսարանի կարգավիճակ, իսկ արդեն 1856 թվականին դարձավ ազգային և ստացավ իր ժամանակակից անվանումը։ 1860-ական թվականներին Արգենտինայում իրականացվել են կրթական բարեփոխումներ, որի արդյունքում Կորդովայի համալսարանը դադարեցրեց դասավանդումը։

1918 թվականին Կորդովայի համալսարանից Արգենտինայում սկսվեց համալսարանական բարեփոխումը, որը հետագայում տարածվեց ամբողջ մայրցամաքի վրա։ Բարեփոխումների հիմնական նպատակներն էին բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության, ինքնակառավարման, նրանց հասարակությանը մոտեցման և այլնի մակարդակի բարձրացումը[4]։

XX դարում համալսարանում մասնագիտությունների և ուսանողների թվաքանակը զգալիորեն ավելացել է և համալսարանը դարձել է երկրի կարևոր հետազոտական կենտրոնը։

Կազմ խմբագրել

Կորդովայի ազգային համալսարանի 12 ֆակուլտետներում սովորել են ավելի քան 115 հազար ուսանողներ։ Համալսարանը ներառում է 100 գիտահետազոտական կենտրոն, 25 գրադարան և 16 թանգարան[5]։

Համալսարանի ֆակուլտետները՝

Համալսարանը ներառում է Հետբուհական կրթության կենտրոն, Հանրային կառավարման ուսումնասիրությունների ինստիտուտ, Տիեզերական հետազոտությունների ինստիտուտ, Մոնսերատի ազգային քոլեջ, Մանուել Բելգրանոյի անվան առևտրի բարձրագույն դպրոց, Աստղադիտարան, Աստղագիտության թանգարան, Ստոմատոլոգիական կլինիկա, Ինֆորմատիկայի ամբիոն, Ազգային կլինիկական հիվանդանոց, Սննդի արդյունաբերության բարձրագույն ինստիտուտ, Ջրային ռեսուրսների բարձրագույն ինստիտուտ և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորդովայի ազգային համալսարան» հոդվածին։