Կորալյան պոլիպներ (Anhozoa), աղեխորշավորների տիպի անողնաշարավոր կենդանիների դաս։ Գաղութային, հազվադեպ՝ միայնակ ծովային օրգանիզմներ են։ Մյուս աղեխորշավորներից տարբերվում են նրանով, որ առաջացնում են կրաաղային բաղադրությամբ կմախք։ Կմախքում կուտակված հանքերի բնույթից կախված՝ կարող են ունենալ տարբեր գունավորումներ։ Պոլիպները հիմնականում գլանաձև են, հիմքը աճում է գաղութի հետ կամ ունենում է ներբան, որով խրվում է գրունտի մեջ։ Մարմնի հակառակ ծայրում գտնվում է շոշափուկներով շրջապատված բերանային անցքը։ Նյարդային համակարգը կազմված է էկտոդերմում ցրված նյարդային բջիջներից։ Բազմանում են սեռական և անսեռ ճանապարհով։ Հայտնի է մոտ 6 հզ. տեսակ, տարածված համարյա բոլոր աղի ծովերում, Ռուսաստանի հյուսիսային և հեռավոր արևելյան ծովերում՝ 150-ը։ Առանձին տեսակներ օգտագործվում են շինանյութերի արտադրության համար, կարմիր կորալները՝ ակնագործության մեջ։

Կորալյան պոլիպներ

Կորալյան պոլիպները մյուս աղեխորշավորների տարբերվում են որոշ առանձնահատկություններով։ Նրանք առաջացնում են կրաաղային բաղադրություն ունեցող կմախք։ Կմախքում կուտակված հանքերի բնույթից կախված` կորալյան պոլիպներն ունենում են տարբեր գունավորումներ։

Կարմիր կորալների գաղութները լինում են տաք ծովերում +20 °C-ից ոչ ցածր 60-200մ խորության վար, որտեղ լույս գրեթե չի թափանցում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 643
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորալյան պոլիպներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորալյան պոլիպներ» հոդվածին։