Կորալ, մարջան, բուստ (լատին․՝ corallium), կորալյան պոլիպների կմախքի մնացորդներ։ Կորալների մեծ կուտակումը հանգեցնում է կորալային խութերի և կղզիների առաջացմանը։ Բարենպաստ պայմաններում կորալի տարեկան աճը 1 սմ է, այդ պատճառով միջին չափի խութի գոյացման համար պահանջվում են հարյուրամյակներ, իսկ կղզու համար` հազարամյակներ։ Մարջանները ակտինիաների ազգակիցներ են, չնայած սկզբունքային տարբերություններ ունեն նրանց հետ։

Ուղեղի տեսքով կորալ (Brain coral)

Նկարագրություն և տարածում խմբագրել

 
Նման բուստ զբոսաշրջիկները բերում են Կարմիր ծովից

Կորալները փայտի նման ունեն շրջանակներ, որոնք ավելանում են տարիների հետ։ Կորալային որոշ ճյուղեր հարյուրավոր տարիների պատմություն ունեն։

Ուղեղի նմանվող կորալները հանդիպում են արևադարձային գոտում, որտեղ ջուրը տաք է ամբողջ տարին։ Ամուր կառուցվածք ունենալու շնորհիվ` նրանք կարող են ապրել օվկիանոսային հոսանքներում։ Առավել նուրբ կառուցվածքով բուստերն ապրում են խոր ջրերում կամ պաշտպանված մասերում։ Կորալները հաճախ մաքրման միջոց են ծառայում որոշ կենդանիների և ձկների համար։

Ուլտրամանուշակագույն լույսը կարող է վնասել փոքր ջրերի կորալներին։ Եթե Երկրի օզոնային շերտը վնասվի, և ուլտրամանուշակագույն ճառագայթները ավելի շատ թափանցեն Երկիր, ապա բույսերը կարող են վերանալ[1]։

  • Կորալային խութեր են հայտնաբերվել Ատլանտյան օվկիանոսի սառը ջրերում` Շոտլանդիայի մոտ։
  • Բուստերը լինում են տարբեր տեսակների` ծառանման, հովհարանման և այլն։
  • Կորալային ամենամեծ խութը գտնվում է Ավստրալիայի ափերի մոտ։ Այն ձգվոմ է 2.200 կմ։

Քիմիական կառուցվածք և հատկություն խմբագրել

Կորալները հիմնականում կազմված են կալցիումի կարբոնատից մագնեզիումի կարբոնատի խառնուրդով։ Պարունակում են մոտ 1 % օրգանական նյութեր։ Հնդկական սև կորալը գրեթե ամբողջությամբ օրգանական նյութերից է բաղկացած։

Կորալների խտությունը 2.6-2.7 է, կարծրությունը` Մոոսի սանդղակով 3.75: Սև բուստերը թեթև են, նրանց խտությունը կազմում է 1.32-1.35[2]:

Կիրառում խմբագրել

 
Զարդ կորալից

Բնության մեջ հանդիպում են ավելի քան 3.500 տեսակի կորալներ` մոտ 350 երանգով։ Կորալները հումք են հանդիսանում հանգած կիր ստանալու համար։ Որոշ տեսակներից պատրաստում են թանկարժեք զարդեր։ Այս դեպքում հատկապես թանկ են գնահատվում սև («աքքաբար»), սպիտակ և արծաթափայլ («հրեշտակի մարմին») մարջանները։ Ամենատարածված գույներն են կարմիրը և վարդագույնը։ Վերջիններս ամենից հաճախ են օգտագործվում զարդեր պատրաստելու համար։ Կորալի գույնը պայմանավորված է նրանց կառուցվածքով և օրգանական միացությունների քանակով։

Հնդկաստանում և Չինաստանում արդյունահանում են սև կորալ[3]։

Ինչպես ադամանդների, այնպես էլ կորալների դեպքում մեծ պահանջարկը հանգեցնում է բազմաթիվ կեղծումների։ Մի քանի երկրներում, օրինակ` Եգիպտոսում, Թայլանդում, գործում է օրենք, որով արգելվում է կորալների դուրսբերումը երկրից։ Եգիպտոսից դրա դուրս բերման համար սահմանված է 1.000 դոլար տուգանք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. i-fakt.ru
  2. Смит, 1980, էջ 523
  3. Смит, 1980, էջ 522

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Գ. Սմիթ Թանկարժեք քարեր = Gemostones by G. F. Herbert Smith, London, «Chapman and Hall» 1972 / под ред. Петрова В.П.. — Москва: «Мир», 1980. — 120 000 экз.

Արտաքին հղումներ խմբագրել