Կորաբ (Պրոյֆել) — ջրվեժ է Մակեդոնիայի Հանրապետութան արևմուտքում։ Գտնվում է Ալբանիայի հետ սահմանի հարևանությամբ, Մավրովա ազգային պարկի տարածքում։ Այն գտնվում է Դլաբոկա գետի վերին շրջանում (Ռադիկայի ավազան) Կորաբ լեռան լանջին։ Այն ձևավորվում է գարնանը, երբ հալում է Մալ-Կորբա գագաթի արևելյան հատվածի ձյունը։ Ջրվեժի ուշգնությունը կախված սեզոնից փոխվում է։ Սա Մակեդոնիայի Հանրապետության և Բալկանյան թերակղզու ամենաբարձր ջրվեժն է։

Կորաբ
Տեսակջրվեժ
ԵրկիրՄակեդոնիայի Հանրապետություն
ՎայրԿորաբ
Բարձրություն (ԲԾՄ)2120 մետր
Հարաբերական
բարձրություն
138 մետր

Նկարագրություն խմբագրել

Ջրվեժի բարձրության վերաբերյալ տարբեր տվյալներ կան, նշվում է 100-ից մինչև 138 մ։ Հստակ բարձրությունը կախված է նրա վերին և ստորին կետերը որոշելու եղանակից, որոնք տարբերվում են տարբեր չափումների համար։ Վերին կետը ծովի մակարդակից գտնվում է մոտավորապես 2120 մ է, իսկ ստորին մասը `1990 մ բարձրության վրա[1]։

Ջրի ամենաբարձր մակարդակը նկատվում է մայիսի վերջին - հունիսի սկզբին, իսկ ջրի հոսքը ամռան ընթացքում ընկնում է։ Շատ չոր ամռանը, օգոստոսի վերջին և սեպտեմբերին ջրվեժը կարող է ցամաքել[1]։

Ջրվեժը և գետի հովիտը ձևավորվել են վերջին սառցադաշտային դարաշրջանում, սառցադաշտերի ազդեցության տակ[2]։

Հասանելիություն խմբագրել

Ջրվեժը գտնվում է դժվար հասանելի վայրերում։ Լավագույն ճանապարհը անցնում է Դլաբոկա գետի կիրճով, որը սկիզբ է առնում Նիստրովո գյուղից և անցնում է լքված Ժուժեն գյուղով։ Այստեղի մեկ ճանապարհը անցնում է անտառներով, բայց միևնույն ժամանակ պետք է գետը հատել երկու անգամ։ Մյուս ճանապարհով գետը կարելի է հատել եկեղեցու ոտ գտնվող կամրջով։ Այս ճանապարհը կարճ է, բայց զառիվեր և պակաս անվտանգ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Macedonia Timeless. macedonia-timeless.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
  2. 2,0 2,1 Водопад Длабока Река – Кораб // daily.mk