Կորաբ, Կորաբի (մակեդոներեն՝ Кораб, Голем Кораб, ալբ․՝ Korabi), լեռ Բալկանյան թերակղզում, գտնվում է Ռադիկա և Սև Դրին գետերի հովիտների միջև[1]։ Նույնանուն լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն է։

Կորաբ
Տեսակլեռ և գագաթ
Երկիր Հյուսիսային Մակեդոնիա և  Ալբանիա
Վարչատարածքային միավորԱլբանիա և Հյուսիսային Մակեդոնիա
ԼեռնաշղթաKorab?
Բարձրությունը ծովի մակարդակից2764 մետր
Հարաբերական
բարձրություն
2169 մետր
Երկարություն40 կմ

Ծովի մակերևույթից բարձր է 2764 մետր[2]։ Սարը գտնվում է Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի սահմանին, Մավրովո ազգային և Կորաբ-Կորտնիկ բնական պարկում[3][4] և համարվում է այդ երկու երկրների ամենաբարձր կետը (ի դեպ, ամբողջ Եվրոպայում ընդամենը երկու լեռ կա, որ ամենաբարձր կետ են համարվում մեկից ավելի պետությունների համար[5]): Երկրաբանական տեսակետից պատկանում է Շար լեռնային համակարգին</ref>; Բացի այդ, Կորաբը բարձրությամբ երրորդն է ողջ Բալկանյան թերակղզում և տասնութերորդը՝ ամբողջ Եվրոպայում[6]։ Կազմված է կրաքարերից; Լանջերը պատված են անտառներով, որոնցում գերակշռում են կաղնին, հաճարենին, սոճին, ներառյալ բոսնիական սոճին և եվրոպական հաճարենին[7]։ 2000 մետրից վեր բարձրության վրա տարածվում են լեռնային արոտավայրերը[1]։

Սարն ունի 2000 մետրը գերազանցող բացարձակ բարձրությամբ տասը գագաթ՝ երկու հարևան երկրներում։ Լանջերին կան սառցադաշտային լճեր։ Ուշագրավ տեսարժան վայրերից է նաև Կորաբ ջրվեժը, որ ամենաբարձրն է Բալկաններում։

Կորաբ լեռը պատկերված է Հյուսիսային Մակեդոնիայի զինանշանի վրա։

Տես նաև խմբագրել

Կորաբի ջրվեժ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Кораби հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  2. «Македония».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  3. «Korab-Koritnik Nature Park». akzm.gov.al (English). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Adventure tourism at the Natural Park of Korab and Jezina cave». ata.gov.al. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին. «Jezina Cave is one of the treasures of the Korab-Koritnik Natural Park. It is located on the south-western part of Kërcula Peak up 850 m above sea level.»
  5. «The King of the Mountains» (PDF). dmwcorg.tk (English). էջ 24. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին. «At 2764 meters Korab peak is one of only two summits in Europe which are the highest point for more than one country.»{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «EUROPE ULTRA-PROMINENCES 99 Peaks with Prominence of 1,500 meters or greater». peaklist.org (English).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Korab - Koritnik Natural Park Management Plan». researchgate.net (English). էջ 13. «Most of these areas are dominated by Bosnian pine (Pinus heldreichii) and European Beech (Fagus sylvatica).: - The sustainable zone includes Oak (Quercus) wood land, coppiced oak forest, beech (Fagus) forest and beech coppice, Alder (Alnus) forest along streams, rocky areas with little vegetation and extensive production of walnuts and chestnut.»{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորաբ» հոդվածին։