Կոտորած Բանգկա կղզում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1942 թվականի փետրվարի 16-ին խաղաղօվկիանոսյան ռազմաճակատում՝ ինդոնեզական Բանգկա կղզում տեղի ունեցած կոտորած, որին զոհ են գնացել 22 բուժքույր և ավստարալացի ու բրիտանացի 60, մեծ մասամբ՝ վիրավոր զինվորականներ[1]։ Գնդացրային կրակից փրկվել են միայն մեկ բուժքույր՝ հարավավստրալիացի Վիվիան Բուլվինքելը և երկու զինվոր։

Կոտորած Բանգկա կղզում
Սպանության ձևսպանդ
Երկիր Ճապոնիա
Կոորդինատներ
Ամսաթիվփետրվարի 16, 1942
Սպանվածներ22 մարդ

Բանգկա կղզում տեղի ունեցած կոտորածը չի ներկայացվել պատերազմական ոճիրները դատաքննելու նպատակով 1947 թվականին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացած տրիբունալում և, ինչպես վերջերս հայտարարել է Ավստրալիայի կառավարությունը, ոճրագործները այդպես էլ չեն բացահայտվել և խույս են տվել պատժից։ Ընդ որում՝ 2019 թվականին իրականացված հետազոտությունը պարզել է, որ բուժքույրերին սպանելուց առաջ զանգվածային բռնաբարության են ենթարկել։

Պատմություն խմբագրել

1942 թվականի փետրվարի 12-ին Սարավակի թագավորությանը պատկանող Vyner Brooke նավը, որը բրիտանացի ու ավստրալիացի վիրավոր զինվորներ, 65 բուժքույր, ինչպես նաև՝ կանանց ու երեխաների էր տեղափոխում, Սինգապուրի ճակատամարտի նախօրյակին լքելով այդ քաղաքի նավահանգիստը, դուրս է եկել բաց ծով[2]։ Ճապոնական ռազմական ինքնաթիռների ռմբակոծման հետևանքով նավը խորտակվել է, սուզվել[2]։ Բուժքույրերից երկուսը հենց այդ ռմբակոծության զոհն են դարձել։ Մնացածները փրկարար նավակներով մի կերպ հասել են Հոլանդական Արևելյան Հնդկաստանի (ներկայիս Ինդոնեզիայի) Բանգկա կղզու տարբեր ափահատվածներին։ Ճապոնացի զինվորներն այստեղ էլ են նրանց հայտնաբերել, և չնայած նրանք հանձնվել են առանց դիմադրություն ցույց տալու, փետրվարի 16-ին կազմակերպել են կոտորածը։

Հիշատակը խմբագրել

Հարավային Ավստրալիայում՝ Ադելաիդա քաղաքի Սեյնթ Մերի արվարձանի Women's Memorial Playing Fields վայրում ամեն տարի փետրվարի 16-ին մոտ կիրակի օրը տեղի է ունենում ծիսական արարողություն ի հիշատակ Բանգկա կղզում 1942 թվականին տեղի ունեցած կոտորածի զոհերի[3][4]։

Գրականություն խմբագրել

  • Jeffrey, Betty (1954). White Coolies. Sydney, NSW: Eden Books. ISBN 0-207-16107-0.
  • Shaw, Ian W (2010). On Radji Beach. Sydney, NSW: Pan Macmillan Australia. ISBN 978-1-4050-4024-2. OCLC 610570783.
  • Vivian Bullwinkel, by Dorothy Angell
  • Wigmore, Lionel (1957). The Japanese Thrust - Australia in the War of 1939 – 1945. Canberra: Australian War Memorial.
  • Klemen, L (1999–2000). «Massacres of POWs, Dutch East Indies, 1941–1942». Forgotten Campaign: The Dutch East Indies Campaign 1941-1942. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. | titul = The Bangka Island Massacre, February 1942 | periodikum = dutcheastindies.webs.com | url = https://dutcheastindies.webs.com/bangka_massacre.html Արխիվացված 2020-11-11 Wayback Machine | datum přístupu = 2019-03-04 }}
  2. 2,0 2,1 Klemen, L (1999–2000). «The Bangka Island Massacre, February 1942». Forgotten Campaign: The Dutch East Indies Campaign 1941–1942. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
  3. https://parlinfo.aph.gov.au/parlInfo/genpdf/chamber/hansards/bc5e9c05-ab3b-42a4-853e-b6dc331247e3/0172/hansard_frag.pdf;fileType=application/pdf
  4. |langue=en|auteur1=McEwen, Anne|titre=World War II speech|périodique=Senate Hansard|date=28-2-2012|issn=|lire en ligne=http://parlinfo.aph.gov.au/parlInfo/genpdf/chamber/hansards/bc5e9c05-ab3b-42a4-853e-b6dc331247e3/0172/hansard_frag.pdf;fileType=application%2Fpdf%7Cpages=}}