Կոտոն-Մուտոնի էֆեկտ, լուսային ճառագայթի երկբեկումը ճառագայթին ուղղահայաց ուղղության մագնիսական դաշտում տեղավորված իզոտրոպ նյութում։ 1901 թվականին միմյանցից անկախ հայտնաբերել են Ջ. Քերը և Կ. Մայորանան (կոլոիդ լուծույթներում), իսկ 1907 թվականին մանրամասն հետազոտել են ֆրանսիացի գիտնականներ Էմե Կոտոնը (Aime Cotton) և Հ. Մուտոնը (H. Mouton)։ Ըստ Կոտոն-Մուտոնի էֆեկտի տեսության (Քերի երևույթի տեսության նման), ալիքի տվյալ λ երկարության մեներանգ լույսի համար սովորական () և ոչ սովորական () ճառագայթների բեկման ցուցիչների տարբերությունը ուղիղ համեմատական է մագնիսական դաշտի H լարվածության քառակուսուն.

կամ

:

-ն ճառագայթների ընթացքների տարբերությունն է ճանապարհին,

մեծությունը Կոտոն-Մուտոնի հաստատունն է, որը կախված է միջավայրի հատկություններից։ C-ի մեծությունը շատ փոքր է, այնպես որ Կոտոն-Մուտոնի էֆեկտը հնարավոր է դիտել միայն հզոր մագնիսական դաշտի առկայության դեպքում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 640