Կոտե (Կոնստանտին) Ճլաիձե (վրաց.՝ კონსტანტინე ჩლაიძე, հունվարի 31, 1973(1973-01-31), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի կինոռեժիսոր, սցենարիստ։

Կոտե Ճլաիձե
კონსტანტინე ჩლაიძე
Ծնվել էհունվարի 31, 1973(1973-01-31) (51 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Վրաստան
Գործունեության տարիներ2003 թվականից
Ազգությունվրացի
Մասնագիտացումսցենարիստ և կինոռեժիսոր
IMDbID 4817236

Կենսագրություն խմբագրել

Կոտե Ճլաիձեն ծնվել է 1973 թվականին, Թբիլիսիում, կոմպոզիտոր Գեորգի (Գոգի) Ճլաիձեի ընտանիքում[1]։ 1990-1995 թվականներին սովորել է Թբիլիսիի թատրոնի և կինոյի պետական համալսարանի կինոյի մենեջմենթի ֆակուլտետում[2], 1996-1998 թվականներին՝ Կինոյի և ռադիոյի ինստիտուտի ռեժիսուրայի բարձրագույն դպրոցում[3]։ 1996-1998 թվականներին ղեկավարել է հեռուստատեսային անձնակազմի համար կրթական համակարգի հասարակական աջակցության ծրագիրը, որից հետո սկսել է նկարահանել ֆիլմեր։ 1998-2000 թվականներին եղել է TBC հեռուստաընկերության տնօրենը, 2002-2004 թվականներին՝ 9-րդ ալիքի տնօրենը։ 2005 թվականից Վրաստանի ազգային կինոկենտրոնում զբաղեցրել է մի շարք պաշտոններ՝

  • 2005-2008 - փոխտնօրեն
  • 2008-2010 - տնօրեն
  • 2010-2014 - կոմերցիոն ֆիլմերի բաժնի ղեկավար
  • 2014 - տարածաշրջանային ծրագրերի տնօրեն

2010 թվականին նախաձեռնել և համահեղինակել է «Վրացական ֆիլմերի զարգացման ռազմավարությունը»։

2012 թվականին նրա «Միրզայի ծննդյան օրը» ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Կորիզ» ծրագրում[4]։

Ֆիլմագրություն խմբագրել

Պրոդյուսեր խմբագրել

  • Ռամազ Չխիկվաձե (լիամետրաժ վավերագրական ֆիլմ), ռեժիսոր՝ Ալեքսանդր Ռեխվիաշվիլի[5] 2013
  • Իմ քաղաքը, հեռուստատեսային հաղորդումների շարք, Artarea հեռուստացանց, 2014

Ռեժիսոր խմբագրել

  • Գրազ, 2 րոպե, 2002
  • Միրզայի ծննդյան օրը, 8 րոպե, 2011

Սցենարիստ խմբագրել

  • Գրազ, 2 րոպե, 2002
  • Միրզայի ծննդյան օրը, 8 րոպե, 2011

Կինեմատոգրաֆ խմբագրել

  • Միրզայի ծննդյան օրը, (2011)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «George (Gogi) Chlaidze». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  2. ka:საქართველოს თეატრისა და კინოს სახელმწიფო ინსტიტუტი
  3. «Կոտե Ճլաիձե». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  4. ««Միրզայի ծննդյան օրը» ֆիլմը «Ոսկե Ծիրան»ի «Կորիզ» ծրագրում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  5. «Aleksandre (Sasha) Rekhviashvili». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել