Կոստ ամրոց (չեխ․՝ Hrad Kost) — Չեխիայի միջնադարյան ամրոցներից մեկը՝ տեղակայված Չեխական դրախտ արգելոցում (Պրիբրամի շրջան, Կրալովեգրադյան երկիր) սահմանամերձ Միջին-չեխական շրջանին։ Ամրոցը կանգնեցվել է 14-րդ դարի առաջին կեսին գոթական ոճով։

Կոստ ամրոց
չեխ․՝ Kost
Հիմնական տվյալներ
Տեսակդղյակ
ԵրկիրՉեխիա Չեխիա
ՏեղագրությունՉեխիա Չեխիա
Հիմնական ամսաթվերը13-րդ դար
Ներկա վիճակԿանգուն
Ժառանգության կարգավիճակՉեխիայի ազգային հուշարձան
ՃարտարապետԲենեշ Վարտենբերկացի
Ճարտարապետական ոճԳոթիկա
Կառուցման սկիզբմինչև 1349 թվական
Հիմնադրված13-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Kost Վիքիպահեստում
kost-hrad.cz(չեխ.)

Անվան ծագում խմբագրել

Ամրոցի անվան ծագման մասին գոյություն ունեն մի քանի լեգենդներ, որոնիցից ամենաճշմարտանմանը կապված է այն բանի հետ, որ Կոստ ամրոցի հիմնադիր Բենեշ Վարտենբերգացին իր անունը իտալերեն ձևով գրել է Benesius di Costi, որտեղից էլ ծագել է ամրոցի անվանումը։

Ըստ մեկ այլ լեգենդի՝ ամրոցնի իր անվամբ պարտական է Յան Ժիժկիային, որը 15-րդ դարում ամրոցը երկար և անարդյունք պաշարելուց հետո, իբր, կանչել է. «Այս ամրոցն ամուր է ինչպես կորիզը (кость): Միայն շունը կարող է խժռել այն»։

Տեղանք խմբագրել

 
Ամրոցի համայնապատկեր

Ամրոցի տեղանքի առանձնահատկությունն այն է, որ այն կանգնեցրել են ավազաքարե հրվանդանի հովտում՝ երկու զանգվածային ժայռային հովիտների սահմանագծին։ Ամրոցի հյուսիսային հովիտը գոյացել է Կլենիցե գետի հոսանքի շնորհիվ և կոչվում է Պրոկոպյան։ Ամրոցից հարավ գտնվում է Պլականեկ հովիտը։ Ամրոցից հյուսիս-արևմուտք ձգվում է էլի մեկ հովիտ, անանուն, նույնպես ջրային ծագմամբ։ Առաջ ամրոցի երեք կողմերում կառուցված էին երեք արհեստական լճեր. Սպիտակ, Սև և Կարապի։ Առաջին երկուսը պահպանվել են մինչև մեր օրերը։ Ամբարտակ փորելով կարելի էր ամրոցի շուրջը ստեղծել դժվար անցանելի տեղանք։

Ամրոցի պատմություն խմբագրել

Ամրոցը կառուցվել է մինչև 1349 թվականը Բեշեն Վաշտենբերկցու կողմից, քանի որ այդ տարի Սոբոտկեից նա Կոստ էր փոխադրել իր նստավայրը։

Ամրոցը բազմիցս փոխել է տերերին։ Բենեշ Վարտենբերգցու սերունդը տիրակալել է մինչև 1414 թվականը, այնուհետև ամուսնական կապի արդյունքում ամրոցն անցել է Զայիցով Գազմբուրկիցին։ 1456 թվականին Տրոսկի ամրոցի ու Ժայռոտ ամրոցի հետ Կոստ ամրոցի տիրակալ դարձավ Յան Զայիցը Գազմբուրկից, որը մասնակցություն ունեցավ Յիրժի Պոդեբրադցի թագավորի դեմ ապստամբությանը։ Յան Զայիցի մահից հետո ամրոցի տերը դարձավ Լև Զդենեկ ռոժմիտալիացին (մահ.1535), որը 1497 թվականին վաճառեց Կոստը չեխական թագավորության բարձրագույն կանցլեր Յանին Շելմբերկից, որի սերնդին ամրոցը պատկանեց մինչև 1524 թվականը։ Կոստի հաջորդ սեփականատերը դարձավ Բիբերշտեյնը (1524—1551)։ Յան Բիբերշտեյնն ամրոցին կից կառուցեց վերածննդային թև լայն խոհանոցով։ Քանի որ նա մահացավ առանց սերունդ թողնելու, ամրոցը ժառանգեց նրա զարմուհին և նրա ամուսին Կրիշտոֆ Պոպել Լոբկովիցը, որն ամրոցին կցեց գարեջրի գործարան և այլ տնտեսական կառույցներ։

Լոբկովիցները Կոստ ամրոցին տիրեցին մինչև 1634 թվականը, որից հետո ամրոցը ժամանակավորապես դարձավ զորավար Ալբրեխտ Վալենշտայնի սեփականությունը, իսկ նրանից անցավ Չերնիններին Խուդենիցից (1634—1738)։ Չերնինների օրոք ամրոցը խարխլվեց և օգտագործվում էր որպես ցորենի պահեստ։ 1738—1769 թվականներին ամրոցի տերն էր թագավորության բարձրագույն մարշալ Կազիմիր Վացլավը Էսենբերկից, որի օրոք Կոստ ամրոցն ու նրա շրջակայքը ձեռք բերեցին իրավական Ֆիդեիկոմիսի կարգավիճակ։ Նրա որդին չուներ զավակներ, ուստի ամրոցի նկատմամբ ֆիդեիկոմիսը ժառանգաբար անցավ կնոջ կողմին, ընդ որում ժառանգորդուհիներից յուրաքանչյուրն իր ազգանվանն ավելացնում էր երկրորդ Նետոլիցկի ազգանունը։

19-րդ դարում ամրոցը ժառանգեց զորավար-ֆելդմարշալ կոմս Բրատիսլավ ֆոն Միտրովից-Նետոլիցկին (մահ. 1867), որը նույնպես իր ազգանվանն ավելացրեց նետոլիցկի ազգանունը։ 1879 թվականին Կոստ ամրոցն անցավ նրա դալ Բորգո իտալացի զարմիկներին, որոնք ժառանգեցին քեռուց ոչ միայն Նետոլիցկի ազգանունը, այլ կոմսի տիտղոսը։ Դալ Բորգո Նետոլեցկիները տիրակալեցին ամրոցը մինչև 1948 թվականը` երբ Կոստ ամրոցը բռնագրավվեց Չեխոսլովակիայի կոմունիստական կառավարության կողմից։

Կոմունիստական ռեժիմի ժամանակ ամրոցում կազմակերպվեց գոթական և վերածննդի ժամանակաշրջանի արվեստի թանգարան։ 1992 թվականին Չեխիայի կառավարությունը ըստ ռեստիտուցիայի Կոստ ամրոցն ու հարակից հողերը վերադարձրեց Ջովանի Կինսկի դալ Բորգոյին` ամրոցի վերջին տիրուհի Աննա-Մարիա դալ Բորգո Նետոլիցկու և նրա ամուսին արտագաղթած չեխ արիստոկրատ Նորբերտ Կինսկու որդուն։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել