Կոստել Պանտիլիմոն
Կոստել Ֆանե Պանտիլիմոն (ռումիներեն՝ Costel Pantilimon, փետրվարի 1, 1987[1][2], Բակեու, Ռումինիա), ռումինացի ֆուտբոլիստ, անգլիական Սանդերլենդի դարպասապահ։
Կոստել Պանտիլիմոն ռումիներեն՝ Costel Pantilimon | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Կոստել Ֆանե Պանտիլիմոն | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Ռումինիա | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 1, 1987 (37 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Բակուե, Ռումինիա | ||||||||||||||||||||
Հասակ | 203 | ||||||||||||||||||||
Քաշ | 96 | ||||||||||||||||||||
Դիրք | Դարպասապահ | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Սանդերլենդ | ||||||||||||||||||||
Համար | 1 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա խմբագրել
Կարիերան սկսել է հարազատ քաղաքի «Աերոսթար Բակեու» ակումբում, որտեղից 2006 թվականին, 18 տարեկան հասակում տեղափոխվեց «Պոլիտեխնիկա Տիմիշոարա» ակումբ՝ 250 հազար եվրոյի դիմաց։ «Պոլիտեխնիկա Տիմիշոարա» թիմում նա պահեստային դարպասապահ էր և առաջին մրցաշրջանում ոչ մի խաղ չանցկացրեց։ 2007/2008 մրցաշրջանում Պանտիլիմոնը 4 խաղ անցկացրեց և մեկ անգամ էլ դուրս եկավ փոխարինման Ռումինիայի ազգային առաջնությունում։ Անկացրած խաղում, նա բաց թողեց ընդամենը 2 գնդակ և այդ ցուցանիշի շնորհիվ նա 2008/2009 մրցաշրջանում դարձավ թիմի հիմնական դարպասապահ և հրավիրվեց նաև Ռումինիայի հավաքական։ Հաջորդ մրցաշրջանում Պանտիլիմոնն անցկացրեց 10 խաղ ավելի քիչ, քան նախկին մրցաշրջանում։ Եվրոպայի լիգայում նա խաղաց 5 խաղ։ 2010/2011 մրցաշրջանում Պանտիլիմոնն անցկացրեց 26 խաղ ազգային առաջնությունում և 3 խաղ Եվրոպա Լիգայում, որոնցից 2-ը Մանչեսթեր Սիթիի դեմ։ 2011 թվականի օգոստոսին նա վարձավճարի հիմունքներով տեղափոխվեց Մանչեսթեր Սիթի[3]։ Ռումինիայի հավաքականի դարպասապահը հետաքրքրում էր Միլանի Ինտերին և Լոնդոնի Արսենալին[4]։
2014 թվականի հունիսի 16-ին ազատ գործակալի կարգավիճակով Պանտիլիմոնը տեղափոխվեց Սանդերլենդ»[5]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Согласно данным сайта transfermarkt.co.uk.
- ↑ «Костел Пантилимон — четвёртый новичок «Сити»». mcfc-fan.ru. 11.08.05. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Costel Pantilimon: Sunderland sign ex-Man City keeper». BBC Sport.(անգլ.)
Արտաքին հղումներ խմբագրել
- Պռոֆիլը romaniansoccer.ro կայքում (ռում.)
- Պռոֆիլը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում Արխիվացված 2015-08-19 Wayback Machine (անգլ.)