Կոստանդնուպոլսի շները (նկար)

Մարտիրոս Սարյանի նկար

«Կոստանդնուպոլսի շները», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1910 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Սարյանի տուն-թանգարանում[1]։ Այս կտավը «Շներ» նկարաշարքի չափերով ամենախոշոր (104 х 139,2 սմ) և նշանակալից գործն է[2]։

Կոստանդնուպոլսի շները
տեսակգեղանկար
նկարիչՄարտիրոս Սարյան
տարի1910
բարձրություն104 սանտիմետր
լայնություն139,2 սանտիմետր
ժանրհաստոցային արվեստ և կենցաղային ժանր
նյութկտավ և տեմպերա
գտնվում էՄարտիրոս Սարյանի տուն-թանգարան
հավաքածուՄարտիրոս Սարյանի տուն-թանգարան
սեփականատերՄարտիրոս Սարյանի տուն-թանգարան
կայք
Ծանոթագրություններ

Նկարագրություն խմբագրել

«Ամեն մի շուն իր նկարագիրն ունի»։ Նկարի առաջին պլանում մուգ-կարմրավուն գույնով պատկերված, դունչը դեպի գետնին հառած շունն ունի ինչ-որ բութ, ծույլ ու անտարբեր նկարագրեր։ Փողոցի կենտրոնում, երկու գազազած շուն հարձակվել են իրար վրա։ Այս երկու նկարագրերը խիստ հակադրվում են միմյանց։ Փողոցի մյուս կողմում սևամորթ մի անձ նստած նարգիլե է ծխում։ Նա կարծես հետևում է շների կռվին և դերվիշի նման փիլիսոփայում կյանքի մասին։ Ավելի հեռու, փողոցն ի վեր, անցուդարձից անտեղյակ քայլում է չադրայով փաթաթված մի կին, նրա դիմացից գնում է բեռնված մի իշուկ։

Կյանքի ու բնության հակադրությունները, անսպասելի անցումները, Արևելքին բնորոշ գույների բազմազանությունն իրենց խտացված արտահայտությունն են գտել գեղանկարչական, հարթ քսված գույների (կարմիր, կապույտ, դեղին), սուր անցումների, պարզ, ընդհանրացված գծանկարի միջոցով։

Գեղանկարչական իր այս կերպավորում ստացած սկզբունքի մասին Սարյանը գրել է.

  Բացի ընդհանուրի հետ ներդաշնակվելուց, ամեն մի գույն պետք է ունենա որոշակիություն, պետք է ներգործի ուղղակիորեն` ընդգծուն սահմաններով ու հյութեղությամբ։ Գույները կոմպլեքսի մեջ պետք է կազմեն համահնչեղություն, բայց և չկորցնեն իրենց ինքնին արժեքը։ Գույնը չպետք է խամրի միջավայրում, այլ պետք է ուժ ստանա նրանից։  

Տվյալներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ». www.sarian.am (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
  2. «Կոստանդնուպոլսի շները - Հայկական գանձարան». Հայկական գանձարան. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.

Աղբյուրներ խմբագրել