Կոստանդին Ա Ռուբինյան, Ռուբինյան (ոչ վաղ քան 1050 և ոչ ուշ քան 1055 - 1102[1]), Կիլիկիայի Հայոց իշխան 1095 թ.–ից։

Կոստանդին Ա
Սարերի արքա
Իշխանություն1095 - 1100
Լրիվ անունԿոստանդին Ա Ռուբինյան
Ծնվել է՝մոտ 1050
Մահացել է՝1100(1100)
Ազգությունհայ
ՏոհմՌուբինյաններ
գահի խնամակալ
ՀայրՌուբեն Ա[1][2]
Մայրանհայտ
ԵրեխաներԹորոս Ա[1], Լևոն Ա[1], Բեատրիս[1][3] և Leo, Prince of Armenia?[3]

Ռուբեն Ա–ի որդին և հաջորդը։

Սելջուկյան թուրքերից ու բյուզանդացիներից ազատագրեց Կիլիկիայի մի շարք գավառներ, 1098 թ.–ին՝ Լեռնային Կիլիկիայում ռազմական կարևորություն ունեցող Վահկա բերդը և դարձրեց իշխանանիստ։ Օգնեց խաչակիր ասպետներին Անտիոքի, Եդեսիայի և Երուսաղեմի գրավման ժամանակ, որի համար ստացավ դքսի և մարկիզի տիտղոսներ։ Դստերը կնության տվեց Եդեսիայի կոմս Ժոսլինին (Ջոսլին) և փոխօգնության դաշինք հաստատեց նրա հետ։ Կոստանդինի շիրիմն ամփոփվել է Կաստալոն վանքում։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստանդին Ա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 613